Արագիլանմաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արագիլանմաններ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Արագիլանմաններ
Լատիներեն անվանում
Ciconiiformes


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 174770
NCBI 8920

Արագիլանմաններ կամ երկարաոտներ (Ciconiiformes (Bonaparte, 1854); հնացած անվանումը լատ.՝ Gressores), թռչունների կարգ, նախկինում ներառում էր 3 ընտանիք[1]։ Սակայն 2008 թվականին գիտական հետազոտությունները ցույց տվեցին, որ այս կարգի մեջ ընգրկված քաջահավերի (Threskiornithidae) ընտանիքը և տառեղների (Ardeidae) ընտանիքը, արագիլների (Ciconiidae) ընտանիքի հետ մոտ չեն[2]։ Ի պատասխան այդ բացահայտումների, Միջազգային Թռչնագիտական Ժողովը վերջերս վերադասակարգեց այդ ընտանիքի թռչուններին՝ ընդգրկելով նրանց հավալուսնանմանների (Pelecaniformes ) կարգի մեջ[3]։ Այդ փոփոխությունների հետևանքով, ըստ ժամանակակից դասակարգման, արագիլանմանների կարգը ընդգրկում է միայն մեկ ընտանիք՝ արագիլների (Ciconiidae) ընտանիքը։[3]

Արագիլանմանները երկար ոտքեր, երկար կտուց ու բարակ վիզ ունեցող թռչուններ են։ Նրանք դանդաղ քայլում են ցամաքի վրայով կամ ծանծաղուտներում և կերակուր են հայթայթում կտուցներով հողից կամ ջրից։ Բավականին տարբեր են լինում թե արտաքին տեսքով, և թե չափսերով։ Ձվադրում են ինչպես առանձին զույգով, այնպես էլ երամով։

Հայտնի է արագիլների 20 տեսակ[4]։ Համաձայն նախկին դասակարգման միայն 19 տեսակեր հաստատված[5]։ Բայց 2014 թվականին, արագլիների ևս մի տեսակ ճանաչվեց՝ Աֆրիկյան սպիտակավիզ արագիլը (Ciconia microscelis), որը նախկինում համարվում էր Ասիական սպիտակագլուխ արագիլի (Ciconia episcopus) ենթատեսակ[6]։

Հայաստանի Հանրապետությունում հանդիպում են 2 տեսակ՝ սև արագիլ և սպիտակ արագիլ[7][8]։

  1. «ADW: Ciconiiformes: CLASSIFICATION»։ animaldiversity.org։ Վերցված է 2019-01-31 
  2. Yuri Tamaki, Witt Christopher C., Steadman David W., Sheldon Frederick H., Moore William S., Miglia Kathleen J., Marks Ben D., Huddleston Christopher J., Harshman John (2008-06-27)։ «A Phylogenomic Study of Birds Reveals Their Evolutionary History»։ Science (անգլերեն) 320 (5884): 1763–1768։ ISSN 0036-8075։ PMID 18583609։ doi:10.1126/science.1157704 
  3. 3,0 3,1 «August 2018 | Clements Checklist» (անգլերեն)։ Վերցված է 2019-01-31 
  4. «Storks (Ciconiidae)»։ www.hbw.com (անգլերեն)։ Վերցված է 2019-02-02 
  5. «Ciconiidae - storks | Wildlife Journal Junior»։ nhpbs.org։ Վերցված է 2019-02-02 
  6. «Ciconia microscelis (African Woollyneck)»։ oldredlist.iucnredlist.org։ Վերցված է 2019-02-02 
  7. Ադամյան Մարտին Ս․, Քլեմ Դանիել Կրտսեր (2000)։ Հայաստանի թռչունները: Դաշտային ուղեցույց։ ԱՄՆ: Հայաստանի ամերիկյան համալսարան 
  8. Ադամյան Մարտին Ս․ (1985)։ Հայաստանի Թռչունները։ Երևան: Սովետական գրող