Հրանուկազգիներ
Հրանուկազգիներ կամ գորտնուկազգիներ | ||||||
---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||
|
||||||
Լատիներեն անվանում | ||||||
Ranunculaceae
|
Հրանուկազգիներ կամ գորտնուկազգիներ (լատ.՝ Ranunculaceae), բույսերի հրանուկածաղկավորներիի կարգի ընտանիք։ Թփեր, կիսաթփեր կամ խոտաբույսեր են՝ հերթադիր կամ հակադիր ռերևադասավորությամբ։ Առավելապես խոտաբույսեր են, երբեմն փայտացողուն (լիաններ), հազվադեպ միամյա։
Ձևաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տերևները հերթադիր են, ավելի հազվադեպ՝ հակադիր։ Ծաղիկները կանոնավոր և անկանոն են, պարուրաձև - շրջանաձև և գերազանցապես փոշոտվում են միջատներով։ Ծաղկապատը պարզ է կամ կրկնակի, պսականման կամ բաժականման, 4 – 6 – 9 թերթավոր։ Տերևները հասարակ են, ամբողջաեզր կամ կտրտված, դասավորված պարուրաձև։ Պսակաթերթերը հաճախ փոխարկված են զանազան ձևի նեկտարանոցների։ Ծաղիկները մեկական են կամ սակավածաղիկ ծաղկաբույլերով։ Առէջները շատ են, վարսանդները շատ, երբեմն 1 ապոկարպային։ Պտուղը պարկուկ է (հաճախ բազմապարկուկ) կամ բազմակտիկ, երբեմն հատապտուղ։ Ծաղկի ընդհանուր բանաձևն է՝ -ից մինչև (կա )
Սերմը ունի յուղալի էնդոսպերմ։
Ընտանիքը ընդգրկում է 48 ցեղ և մոտ 1400 տեսակ, որոնք տարածված են Հարավային և Հյուսիսային կիսագնդերի բարեխառն մարզերում։ Ծառաթփային ներկայացուցիչները պատկանում են քաջվարդ, աթրագեն և մամրիչ ցեղերին։
Հրանուկազգիների ընտանիքի ներկայացուցիչների մեծ մասը թունավոր, իսկ որոշ մասն էլ բուժիչ բույսեր են[1]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծաղիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պտուղ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Լ. Վ. Հարությունյան, Ա. Լ. Հարությունյան, Հայաստանի դենդրոֆլորան, «Լույս» հրատարակչություն, Երևան 1985
- Stevens, P. F. (2001 onwards). Angiosperm Phylogeny Website. Version 7, May 2006 [and more or less continuously updated since]. [1]
- Sandro Pignatti, Flora d'Italia, Edagricole, Bologna 1982. ISBN 88-506-2449-2
- Tamura, M.։ "Ranunculaceae.", en Kubitzki, K., Rohwer, J.G. & Bittrich, V. (Editores). The Families and Genera of Vascular Plants. II. Flowering Plants - Dicotyledons..- Springer-Verlag։ Berlín, 1993.- ISBN 3-540-55509-9
- Strasburger, Noll, Schenck, Schimper։ Lehrbuch der Botanik für Hochschulen. 4. Auflage, Gustav Fischer, Jena 1900, p. 459 (flower diagrams)
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Агапова Н. Д. Семейство лютиковые (Ranunculaceae) // Жизнь растений. В 6-ти т. Т. 5. Ч. 1. Цветковые растения / Под ред. А. Л. Тахтаджяна. — М.։ Просвещение, 1980. — С. 210—216.
- ФлораСССР, Кречетович В. И., Семейство LVIII. Лютиковые — Ranunculaceae том 7, стр=20
- Сост. Т. В. Егорова, В. В. Петровский, А. И. Толмачёв, В. А. Юрцев; Под ред. А. И. Толмачёв, Арктическая флора СССР. Вып. VI, Л. էջ 123-124։
- Никифоров Ю. В., Алтайские травы-целители, Горно-Алтайск, «Юч-Сумер – Белуха»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 182)։ ![]() |
|