Հաստ ցողունով, 50-90 սմ բարձրությամբ թավոտ բազմամյա խոտաբույս է։ Բազմաթիվ առէջները բարակ առէջաթելերով են։ Մանր սերմերով պտուղը գլանաձև երկարավուն մերկ տուփիկ է[1]։ Մինչև 20 սմ տրամագծով ծաղիկները խոշոր են, իսկ վառ կարմիր, նարնջակրակակարմրավուն, հասարակ կամ լիաթերթիկ, հիմքում սև ու մանուշակագույն, գրեթե քառակուսի բնով պսակաթերթիկները 4-6 հատ են։ Կոշտ աղվամազով ծածկված տերևները փետրաբաժան են։ Ցողունի բարձրությունը հասնում է 50-90 սմ-ի։ Ծաղկում է հունիսին։ Բազմացնում է սերմերով և արմատային կտրոններով։ Ցանքը կատարում են մարտ-ապրիլին՝ անմիջապես բաց գրունտի պայմաններում։ Լուսասեր է, բավականին չորադիմացկուն և պահանջկոտ չէ հողի նկատմամբ[2]։
Բուժական նպատակներով օգտագործում են վերգետնյա զանգվածը։ Տերևներն ու ցողունները պարունակում են ալկալոիդներ (օրիպավին, կվերցետին և այլն), ճարպային յուղեր, սպիտակուցներ, C, E վիտամիններ, կարոտին և այլն[1]։