Կարմիր բադ
| Կարմիր բադ | |
Կարմիր բադ (արու) | |
Կարմիր բադ (էգ) | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
| Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
| Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
| Դաս | Թռչուններ (Aves) |
| Կարգ | Սագանմաններ (Anseriformes) |
| Ընտանիք | Բադեր (Anatidae) |
| Ցեղ | Tadorna |
| Տեսակ | Կարմիր բադ (T. ferruginea) |
| Միջազգային անվանում | |
| Tadorna ferruginea | |
| Տարածվածություն և պահպանություն | |
| Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը | |
Կարմիր բադ (լատիներեն՝ Tadoma ferruginea), բադերի ընտանիքի ջրլող թռչուն, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Նստակյաց է, տարածված։
Արտաքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի երկարությունը 61-62 սմ է, թևերի բացվածքը՝ 121-145 սմ, կենդանի զանգվածը՝ 1-1,6 կգ։ Մարմինը դարչնագույն-շիկակարմիր է, գլուխը՝ ավելի բաց գույնի, բազկաթևը՝ սպիտակ, թափահարող փետուրները, ոտքերը, կտուցը՝ սև[1]։ Բնադրման շրջանում արուի վզին սև օձիք է ի հայտ գալիս։ Էգի գլուխը ավելի բաց գույնի է, օձիքը բացակայում է։
Սննդառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնվում է ջրային բույսերով, դաշտավլուկազգիների ընձյուղներով, անողնաշարավորներով, խխունջներով։ Հաճախ կերակրվում է ծանծաղուտ ափերի երկայնքով, թռչելիս հնչեղ ձայն է արձակում։
Բնադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակվում է հիմնականում լեռնային լճերում ու հարակից դաշտերում։ Բույնը ոչ խորը փորվածք է՝ աղվեսների լքված բներում կամ ժայռախորշերում։ Ավազոտ թմբերում, փուխր բնահողում բների խորությունը 1-2 (երբեմն՝ 6-12) մ է։ Բներն զբաղեցնում են ապրիլին։ Ձվերը բներում հայտնվում են մայիսի սկզբին։ Դնում է 67 մմ տրամագծով, սպիտակ 8-12 ձու։ Նորելուկ ձագերը լճերում հայտնվում են հունիսի առաջին տասնօրյակից հուլիս, թռիչքի են դիմում հուլիսից օգոստոսի վերջը։ Ներկայումս ամբողջ աշխարհում Կարմիր բադի բոլոր համակեցություններում թվաքանակի կտրուկ և անարգել անկումը սպառնալիքի տակ է դնում տեսակի գոյությունը։ Հայաստանում այն կրճատվել է ավելի քան 10 անգամ, հատկապես՝ Սևանա լճի ավազանում, որովհետև լճի մակարդակի նվազման հետևանքով բները լճափերից բավական հեռու են մնացել[2]։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարմիր բադի հաջողությամբ բազմանում է անազատ պայմաններում՝ կենդանաբանական այգիներում, տներում, լճափերի համապատասխան տեղանքներում տեղադրված արհեստական թռչնատներում։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Տարբեր տարիներին բնադրող զույգերի թվաքանակը կազմում է 250-1000 զույգ, ձմռանը՝ 1000-2500 առանձնյակներ։ Թվաքանակն ավելանում է չուի շրջաններում։ Վերջին տարիներին ինչպես բնադրման, այնպես էլ չուի ու ձմեռման շրջաններում դիտվում է թվաքանակի նվազում։
Սևանա լճի իջեցման հետևանքով բնադրավայրերը կորցրել են իրենց նշանակությունը։ Բացասականորեն է ազդում ձմռանը Սևանա լճի սառցապատումը։
Վտանգման հիմնական գործոններ են հանդիսանում Արփի լճում բնադրման շրջանում ձկնորսությունը և որսագողությունը։
Պահպանվում է «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Tadorna ferruginea
- Բադի կտուց
- Փոքր բադ
- Museum specimen
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Բադ կարժենա դրոշմանիշների». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Բադեր,սագեր,կարապներ, տեսակներ
- ↑ Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմիր բադ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմիր բադ» հոդվածին։ |
| ||||||||||