Փոքր սուզակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փոքր սուզակ
Zwergtaucher 060319 3.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Փոքր սուզակներ (Tachybaptus)
Ընտանիք Սուզակներ
Տեսակ Փոքր սուզակ
Լատիներեն անվանում
Podiceps ruficollis
Pallas, 1764
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 563259
NCBI 100828
EOL 1049456

Tachybaptus ruficollis

Փոքր սուզակ (լատ.՝ Podiceps ruficollis, Tachybaptus ruficollis), ջրային թռչուն։ Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, Ավստրալիայում, Մալայան և Խաղաղ օվկիանոսի այլ կղզիներում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր փետրավորումը գորշասևագույն է, այտերը և պարանոցի առջևի մասը ժանգաշիկավուն է, ձմռանը մարմնի վերին մասը մոխրագույն է, իսկ ստորին մասը սպիտակ։ Գլխի վրայի փետուրները բացակայում են։ Քաշը ՝ 110-250 գրամ է։ Հանդիպում է բոլոր ջրամբարներում, մասնավորապես եղեգնապատ հատվածներում։ Բույնը ամրացված է ջրի հատակից դուրս ցցված բույսերի ցողուններին։ Ձվադրում է ապրիլին, դնում է 4-6 սպիտակ ձվեր։ Սովորաբար զգույշ թռչուն է, խուսափում է ցերեկային ժամերին ջրի ազատ մակերես դուրս գալուց, եթե հանկարծակի չնչին վտանգ է լինում թռչունն անմիջապես սուզվում է ջրի խոր շերտերը։ Ունի ուժգին ձայն միաժամանակ շատ գեղեցիկ և հաճելի երանգով։ Կերը հայթայթում է ջրի մակերեսից կամ ջրի խորը շերտերից։ Սնվում է հիմնականում միջատներով, թրթուրներով և մանր ձկներով։

Թռչնի այս տեսակը տարածված է Եվրասիայում և Աֆրիկայում։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ մարմնի չափերի և գունավորման տարբերում են այս թռչնի 9 ենթատեսակ՝

  • T. r. ruficollis — Եվրոպա, այդ թվում Ռուսաստանի եվրոպական մաս, Հյուսիսային Աֆրիկա
  • T. r. iraquensis — հարավարևելյան Իրաք, հարավարևմստյան Իրան
  • T. r. capensis — Աֆրիկա՝ Սախարայից դեպի հարավ, Մադագասկար կղզի, Շրի-Լանկա, Հինդուստան (ուրդու՝ ہندوستان, պարս․՝ Hindū)
  • T. r. poggei
  • T. r. philippensis
  • T. r. cotobato
  • T. r. tricolor
  • T. r. volcanorum
  • T. r. collaris

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մ.Ս. Ադամյան- «Հայաստանի թռչուններ», Երևան, «Սովետական գրող» հրատարակչություն, 1985, 232 էջ