Թրթուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
առագաստավոր թրթուր

Թրթուր, կենդանիների (մեծ թվով անողնաշարավորների և որոշ ողնաշարավորների՝ ձկների, երկկենցաղների) անհատական զարգացման փուլ, երբ ձվաբջջում սննդարար նյութերի քանակը չի բավականացնում սաղմնային զարգացումն ավարտելու համար։ Թրթուրային շրջանում օրգանիզմն ինքնուրույն կյանք է վարում և մեծ մասամբ ունենում է հատուկ օրգաններ, որոնք հատկանշական չեն հասուն ձկներին։ Շատ կենդանիների, թրթուրների և հասուն ձկների կյանքի պայմանները տարբերվում են միմյանցից։ Օրինակ՝ բազմախոզան որդերի և շատ փափկամարմինների թրթուրը՝ տրոխոֆորան ազատ լողացող է, իսկ հասուն անհատները հատակային կյանք են վարում։ Թրթուրի առկայությունը զարգացման շրջանում երբեմն կապված է ապրելավայրի փոփոխության հետ, օրինակ՝ երկկենցաղներից շատերի թրթուրները հարմարված են ջրում ապրելուն, հասուն ձևերը՝ ցամաքում։

Թրթուրի մարմնի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրթուրի մարմնի կառուցվածքը
Caterpillar morphology.svg

  1. Գլուխ
  2. Կուրծք
  3. Որովայն
  4. Մարմին հատված
  5. Բեղիկներ
  6. Որովայնային (կեղծ) ոտքերը
  7. Օդանցք (խարան)
  8. Կրծքային (իսկական) ոտքեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 227 CC BY-SA icon 80x15.png