Ամասիա (Շիրակի մարզ)
Այս հոդվածը Շիրակի մարզի գյուղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ամասիա (այլ կիրառումներ)։
| Գյուղ | ||
|---|---|---|
| Ամասիա | ||
| ռուս.՝ Амасия ռուս.՝ Гукасян[1] ռուս.՝ Амасия | ||
| 40°56′48″N 43°46′53″E / 40.94667°N 43.78139°E | ||
| Երկիր | ||
| Մարզ | Շիրակի | |
| Համայնք | Ամասիա (համայնք)|Ամասիա | |
| Համայնքապետ | Ջեմմա Հարությունյան | |
| Մակերես | 198.98 կմ² | |
| ԲԾՄ | 1870 մ | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | 3028[2] մարդ (2019) | |
| Ազգային կազմ | Հայեր | |
| Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
| Հեռախոսային կոդ | +374 245[3] | |
| Փոստային ինդեքս | 2701 | |
|
| ||
Ամասիա (նախկին անվանումներ՝ Համասիա, Ղուկասյան, Ղուկասյան Ներքին[4]), գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոն Գյումրիից 13 կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի աջ ափին։ Ամասիա համայնքի կենտրոն։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ավանդույթի՝ գյուղի անվանումը ծագել է Հայկ նահապետի ծոռան Ամասիայի անունից[5]։ Տարբեր ժամանակներում ունեցել է նաև Համասիա, Ղուկասյան, Ղուկասյան Ներքին[4] անուններ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածքը պատմականորեն Մեծ Հայքի թագավորության Գուգարք նահանգի Աշոցք գավառի մաս է կազմել[5]։ Բնակչության նախնիների մի մասը 1829 թվականին գաղթել է Բասենից, Կարսից և այլ տեղերից[5]։ Մինչև 1920-ականները բուն Ամասիա գյուղը հիմնականում բնակեցված է եղել թյուրքախոս սուննի մուսուլմաններով (ղարափափաղներով)[6][7]։ Հայ բնակիչների թիվը գերազանցել է մուսուլմանների թիվը 1931 թվականին, իսկ ներկայիս Ամասիայի ազգաբնակչությունը ամբողջությամբ հայ է[6]։
Խորհրդային ժամանակաշրջանում եղել է ՀԽՍՀ նախկին Ամասիայի շրջանի վարչական կենտրոն[4]։ 1951–1956 թվականներին գյուղը պաշտոնապես կոչվել է Ղուկասյան[4]։
Գյուղը կենտրոնն է Ամասիա համայնքի, որն ընդգրկում է Ամասիա, Արեգնադեմ, Բանդիվան, Բյուրակն, Գտաշեն, Կամխուտ, Հովտուն, Ողջի, Հողմիկ, Մեղրաշատ, Ջրաձոր, Ալվար, Աղվորիկ, Արդենիս, Գառնառիճ, Լորասար, Դարիկ, Եղնաջուր, Արավետ, Զարիշատ, Ծաղկուտ, Շաղիկ, Զորակերտ, Բերդաշեն, Երիզակ և Պաղակն գյուղերը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ամասիայի մշտական բնակչությունը կազմել է 1532, առկա բնակչությունը՝ 1408 մարդ[8], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հողամշակմամբ
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամասիայից հյուսիս-արևմուտք է գտնվում «Ամրաձոր» ամրոցը։ Գյուղից 2 կմ արևմուտք գտնվում է Խարաբալար կոչված լքված գյուղատեղ, որտեղ, ըստ Ամասիայի բնակիչների, անցյալում բնակվել են հույներ[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Словарь топонимов Армении и прилегающих областей (հայ.) — 1986.
- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
- 1 2 3 4 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 208 — 1008 էջ։
- 1 2 3 4 «Պատմական ակնարկ Ամասիայի և հարակից բնակավայրեր մասին». amasia.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 24-ին.
- 1 2 «Ամասիա ավանի բնակչությունը 1886-2013 թվականներին». www.aniarc.am. Հայկական Ուսումնասիրությունների Անի կենտրոն. 2021 թ․ հունիսի 10.
{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «Кавказский календарь. Тифлис 1912». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- 1 2 3 4 5 6 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — էջ 16. — 184 p.
- 1 2 Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
- ↑ Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 550. — 4696 p.
- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամասիա (Շիրակի մարզ)» հոդվածին։ |
|
