Գետք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Գետք
Getq1.JPG
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Այլ անվանումներԴահառլի
Մակերես9.2 կմ²
ԲԾՄ1460 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն545[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
##Գետք (Հայաստան)
Red pog.png

Գետք (նախկին անվանումը` Դահարլի), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից՝ 5 կմ հարավ-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։ Գյուղը հիմնադրվել է 1828 թ., վերանվանվել Գետք 1945 թ. դեկտեմբերի 7-ին[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Գետքի մշտական բնակչությունը կազմել է 545, առկա բնակչությունը` 509 մարդ[3]։ 1831 թվականից ի վեր գյուղի բնակիչները հայեր են[4], որոնց նախնիների մասը 1828-1830 թվականներին գաղթել են Կարսից և Մուշից[2]։

Գետքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5].

Տարի 1831 1873 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 307[4] 476[4] 711 475 673 589 477 441 1204 574 545[3]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետքում են գտնվում «Ամենափրկիչ» և սուրբ Հռիփսիմե մատուռները։ Գյուղում կա Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված կոթող, որը կառուցվել է 1976 թ.։

Հայրենական մեծ պատերազմի զոհերին նվիրված կոթող

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետքում գործում է միջնակարգ դպրոց։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԱՎԾ տվյալներ
  2. 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 849
  3. 3,0 3,1 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
  4. 4,0 4,1 4,2 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 59»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 12-ին։ Վերցված է 2014 Ապրիլի 28 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]