Բենիամին
Գյուղ | ||
---|---|---|
Բենիամին | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ, Ախուրյանի շրջան և Ալեքսանդրապոլի գավառ | |
Մակերես | 8.6 կմ² | |
ԲԾՄ | 1540 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 750[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 312[2] | |
| ||
Բենիամին (նախկինում՝ Ճլոխան), գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, մարզկենտրոնից՝ մոտ 8 կմ հարավ։ Վերանվանվել է Բենիամին 1945 թվականին։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Բենիամինի մշտական բնակչությունը կազմել է 724, առկա բնակչությունը՝ 693 մարդ[3], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Տարի | 1831 | 1873 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 | 2014 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 109[5] | 347[5] | 561 | 442 | 604 | 546 | 531 | 500 | 751 | 702 | 724[3] | 750 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է կարտոֆիլագործությամբ, անասնապահությամբ և հացահատիկի մշակությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բենիամինում են գտնվում Ժամ եկեղեցին և «Թուխ Մանուկ» մատուռը։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում գործում է դպրոց, որտեղ բացի դպրոցական ծրագրերից, երեխաները ներգրավվում են նաև արտադասարանական ծրագրերում՝ արվեստի, արհեստի խմբակներ, բանավեճի ակումբ, առողջ ապրելակերպի սեմինարներ։
Ավանդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասում են՝ սկեսուրը հարսի խոնարհությունը փորձելու համար ձեռքի ճլորը՝ կավե փոքրիկ աման, գցում է շիկացած թոնրի մեջ ու խնդրում նրան, որ հանի՝ «Խա'րս, ճլորը խա՛ն»։ Հարսը իրեն նետում է թոնիրը և այրվում։ Այդ օրվանից գյուղի անունը մնում է Ճլոխան[6][7][8][9]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Թուխ Մանուկ» մատուռ
-
Բենիամին գյուղի եկեղեցի 1871 թ.
-
Բենիամին գյուղի եկեղեցու դուռը
-
Բենիամին գյուղի եկեղեցին ներսից
-
Բենիամին գյուղի եկեղեցու կտուրը
-
Հայրենական Մեծ պատերազմում զոհված մարտիկների հուշարձան Բենիամին գյուղում
-
Հայրենական Մեծ պատերազմում զոհված մարտիկների հուշարձան Բենիամին գյուղում
-
Խորհրդային Միության հերոս գեներալ-մայոր Բենիամին Հովհաննեսի Գալստյանի հուշարձանը
-
Խորհրդային Միության հերոս գեներալ-մայոր Բենիամին Հովհաննեսի Գալստյանի հուշարձանը
-
Բենիամին համայնքի դպրոցը
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
- ↑ 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 45» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 25-ին.
- ↑ 5,0 5,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
- ↑ Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
- ↑ Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|