Բանդիվան
| գյուղ Հայաստանում | ||
|---|---|---|
| Բանդիվան | ||
| 40°57′22″N 43°48′11″E / 40.95611°N 43.80306°E | ||
| Երկիր | ||
| Մարզ | Շիրակի | |
| Համայնք | Ամասիա | |
| Մակերես | 10.8 կմ² | |
| ԲԾՄ | 1940 մ | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | 273[1] մարդ (2012) | |
| Ազգային կազմ | Հայեր | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Բանդիվան, գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից 14 կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ կողմում՝ ձորից մոտ 1 կմ հեռավորության վրա։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Բանդիվանի մշտական բնակչությունը կազմել է 259, առկա բնակչությունը՝ 260 մարդ[2]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները 1829 թվականին գաղթել են Կարսի Տեկոր գյուղից[3]։
Բանդիվանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
| Տարի | 1831 | 1873 | 1897 | 1914 | 1916 | 1919 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 213 | 501[5] | 806 | 1054 | 309 | 458 | 392 | 640 | 376 | 336 | 315 | 284 | 269 | 259[2] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և պտղաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանդիվանի շրջակայքում են գտնվում «Ներքին Բանդիվան» գյուղատեղին (մ.թ.ա. 1-ին հազարամյակ) իր համանուն դամբարանադաշտով և պատմական «Թագավորական» կամուրջը։ Գյուղի տարածքում կան ամրոցներ և հնագույն բերդերի ավերակներ։ Գյուղն ունի 1909 թ.-ին կառուցված սուրբ Աստվածածին եկեղեցի։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ԱՎԾ տվյալներ
- 1 2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 594
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 43» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 25-ին.
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
| ||||||||||||||
