Ողջի (Շիրակի մարզ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ողջի (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Ողջի | ||
գյուղի համայնապատկերը | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Շիրակի | |
Գյուղապետ | Հրաչիկ Մանուկյան | |
Այլ անվանումներ | Օղչօղլի | |
Մակերես | 20.3 կմ² | |
ԲԾՄ | 1630 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 535[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | ողջեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Ողջի, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 10 կմ հյուսիս-արևմուտք, Ախուրիկ գետի հովտում։
Ողջին՝ նախկին Օղչօղլի գյուղը, հիմնադրվել է 1918 թվականին։ Գյուղն ամբողջությամբ բնակեցված է եղել թուրքերով և ադրբեջանցիներով։ 1988 թվականից հետո բնակիչները, վաճառելով իրենց ապրուստը, տեղափոխվել են ադրբեջանական գյուղեր։ Գյուղն այժմ ամբողջովին հայաբնակ է։
Ողջի է վերանվանվել 1991 թ.-ի ապրիլի 3-ին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շիրակի մարզի Ողջի գյուղը 1988 թ. աղետալի երկրաշարժից հետո լիովին ավերվել է, գյուղը վերականգնել են ուկրաինացիները՝ առանձնատներ են կառուցել, որտեղ տեղացիների հետ միասին բնակություն են հաստատել մարզի տարբեր բնակավայրերից անօթևան մնացած և Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքները։
2003 թ. սեպտեմբերի 26-ին Լոնդոնում գործող «Հայաստանի բարեկամներ» հիմնադրամը Ողջի գյուղում մանկապարտեզ բացեց։ Մանկապարտեզը կառուցվել է թեհրանաբնակ Սեդա Կուկունյանի նվիրատվությամբ, որն այն հիմնադրել է վաղամեռիկ եղբոր՝ Հենրիկ Կուկունյանի հիշատակին։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1989-1890 թթ.-ից գյուղում ապրում են նաև Ադրբեջանից գաղթած, Ախալքալաքի և Բոգդանովկայի գյուղերից եկած բնակիչներ։
Ողջիի ազգաբնակչության փոփոխությունը.[2]
Տարի | 1886 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 551 | 747 | 799 | 1093 | 1032 | 1412 | 1504 | 110 | 602 | 631 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ։ Ողջին գտնվում է սահմանից 500 մ հեռավորության վրա, սակայն սահմանամերձ գյուղի կարգավիճակ չունի։
Ողջի գյուղում կա 1140 հա գյուղատնտեսական նշանակության հող, որից 740 հա 2010 թվականին օգտագործվել է բազմամյա և միամյա կուլտուրաներ ցանելու համար։
Բնակչությունը զբաղվում է անաս-նապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների, շաքարի ճակնդեղի մշակությամբ և պտղաբուծությամբ։
Արտաքին հղումներ և ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 161»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2014 Մայիսի 8