Մուսայելյան (Շիրակի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Մակերես12.8 կմ²
ԲԾՄ2045 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն408[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
##Մուսայելյան (Շիրակի մարզ) (Հայաստան)
Red pog.png

Մուսայելյան (նախկին անվանումը` Բոզյոխուշ), գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Սարապատ համայնքում, մարզկենտրոնից 32 կմ արևելք։ Գյուղի կենտրոնի հեռավորությունը Երևանից 180 կմ է, Գյումրիից՝ 32 կմ, Աշոցքից՝ 15 կմ։

Գյուղը հիմնվել է 1862 թ. Բոզյոխուշ անվամբ Արևմտյան Հայաստանի Մասիս[փա՞ստ] գավառի Մեզիղլադա գյուղից գաղթածների կողմից։ Այսուհանդերձ, համայնքի բնակչությունը կազմված է հիմնականում Բասեն գավառից գաղթածների ժառանգներից։ Վերանվանվել է Մուսայելյան 1946 թվականի նոյեմբերի 12-ին[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Մուսայելյանի մշտական բնակչությունը կազմել է 388, առկա բնակչությունը` 376 մարդ[3]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասը գաղթել է 1877-1878 թվականներին Բասենի Բղլասոն գյուղից[2]։

Մուսայելյանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1873 274 մարդ [4]
1897 366 մարդ [4]
1926 258 մարդ [4]
1939 512 մարդ [4]
1959 469 մարդ [4]
1970 442 մարդ [4]
1979 408 մարդ [4]
1989 384 մարդ [5]
2001 386 մարդ [4]
2011 388 մարդ [6]


Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուսայելյանն ունի 1896 թ.-ին կառուցված Սբ. Տրդատ եկեղեցի։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]