Մեծ Սարիար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Գյուղ
Մեծ Սարիար
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Հիմնադրված է1700[1] թ.
Մակերես19.3 կմ²
ԲԾՄ1880 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն403[2] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Մեծ Սարիար (Հայաստան)##
Մեծ Սարիար (Հայաստան)

Մեծ Սարիար, գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից մոտ 11 կմ հյուսիս-արևելք։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Մեծ Սարիարի մշտական բնակչությունը կազմել է 335, առկա բնակչությունը՝ 329 մարդ[3]։ 1831 թվականիև մինչ օրս բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Բասենի գավառի գյուղերից[4]։

Մեծ Սարիարի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[5].

Տարի 1831 1873 1897 1926 1931 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 217 476 609 527 570 598 633 424 395 180 379 335[3]

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Սարիարում կա Սուրբ Նշան (Սուրբ Խաչ) եկեղեցի (1907 թ.)։ Գյուղում կա նաև «Գրիգոր Ավետարան» անունով մատուռ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 7, էջ 438, Երևան, 1981
  2. ԱՎԾ տվյալներ
  3. 3,0 3,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 531 — 804 էջ։
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 136» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]