Արջահովիտ
Գյուղ | ||
---|---|---|
Արջահովիտ | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Լոռու | |
ԲԾՄ | 1580 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 464[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Արջահովիտ (նախկինում՝ Ղուրսալի), գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում՝ Սպիտակ քաղաքից մոտ 3 կմ արևելք։ Գյուղը տեղակայված է Փամբակ գետի ափին՝ ծովի մակերևույթից 1580 մ բարձրության վրա։
Նոր համայնքը ձևավորվել է 23 տարի առաջ։ Այն եղել է ադրբեջանաբնակ, որից հետո 1988 թ. նրանց կողմից իրականացված բռնագաղթի պատճառով բազմաթիվ հայեր, Բաքվից, Գանձակից, Խանլարի, Շամխորի շրջաններից ապաստան են գտել այս գյուղում։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արջահովիտը Լոռվա ամենատեսարժան վայրերից մեկն է։ Այն աչքի է ընկնում բնության սքանչելի տեսարաններով։ Գյուղը գտնվում է Սպիտակ-Վանաձոր ավտոմայրուղու՝ վեցերորդ կիլոմետրի աջակողմյան հտվածում։ Այն շրջապատված է Բազումի և Փամբակի լեռնաշղթաներով։ Մայրուղուց այն ամբողջությամբ կարելի է նմանեցնել Հայաստանի հանրապետության քարտեզին։ Սահմանակից է արևելքից՝ Նոր Խաչակապ, արևմուտքից՝ Սպիտակ քաղաքի, հյուսիսից՝ Քարաձորի և հարավից՝ Լեռնապատ համայնքների վարչական տարածքներին։ Այստեղով է անցնում Վանաձոր-Երևան, Վանաձոր-Գյումրի խճուղային ճանապարհները և երկաթգիծը։
Գյուղի աշխարհագրական դիրքը լեռնային է, կլիմայական պայմանները բարեխառն է, ձմռան տևողությունը 150 օր է, միջին ջերմաստիճանը ձմեռվա ամիսներին տատանվում է -22C-ից -25 °C։ Տարվա եղանակներից անհամեմատ լավ է աշունը, ձմեռը երբեմն խստաշունչ է լինում, գարունը սովորաբար ուշացած է գալիս, իսկ ամառը հաճախակի քամիներ է լինում և տաք է։ Տարեկան տեղումների քանակը քիչ է, իսկ վերջին տարիներին նկատվում է, որ ձյուն քիչ է գալիս, լինում է նաև կարկտահարություն։ Գյուղը գտնվում է ուժեղ սեյսմիկ գոտում՝ հաճախակի են լինում երկրաշարժեր։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Արջահովտի մշտական բնակչությունը կազմել է 464, առկա բնակչությունը` 334 մարդ[1]։ Մինչև 1988-1988 թթ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[2]։
Արջահովտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 81 | 713 | 966 | 1215 | 1271 | 1998 | 2002 | 69[4] | 496 | 464[1] |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, շաքարի ճակնդեղի, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Շուրջ 80 ընտանիքներ բացակայում են գյուղից, գտնվում են արտագնա աշխատանքի մեջ և մոտ 30 մարդ աշխատում են համայնքի շրջապատում գտնվող տարբեր հիմնարկ-ձեռնարկություններում։ Արջահովիտ համայնքի դպրոցի նոր շենքը կառուցվել է 2003 թ. պետական բյուջեի միջոցներով, այս շենքի մեկ սենյակում գործում է բուժ. կետը։ Գյուղապետարանը և գրադարանը տեղավորված են դպրոցի նախկին ժամանակավոր շինությունում։
Արջահովիտ համայնքի կենտրոնում է գտնվում Սբ. Գևորգ եկեղեցին, որը տարածաշրջանի ամենահին եկեղեցին է՝ կառուցված է 7-րդ դարում, որը վերականգնվել է 2001 թ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով անհայտ բարերարի ներդրած գումարների հաշվին, ունի բարեկարգ տեսք։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 129»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2013 Հոկտեմբերի 26
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 765 — 916 էջ։
|