Լեջան
Գյուղ | ||
---|---|---|
Լեջան | ||
Լեջանի համայնապատկերը Լոռի բերդից | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Լոռու | |
Գյուղ | Լոռի Բերդ (համայնք) | Լոռի Բերդ համայնք[1] | |
Գյուղապետ | Արմեն Մկրտչյան | |
Հիմնադրված է | 1861 թ. | |
Մակերես | 16.59 կմ² | |
ԲԾՄ | 1460 - 1475 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 837[2] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | լեջանցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 256 | |
Պաշտոնական կայք | lori.mtad.am/about-communities/500 (հայ.) | |
| ||
Լեջան, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքում[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրը տեղակայված է Ստեփանավան քաղաքից մոտ 4 կմդեպի հյուսիս-արևելք՝ Լեջանջուր գետի ափին։ Մարզկենտրոն Վանաձոր քաղաքից հեռու է 32 կմ դեպի հյուսիս։ Ծովի մակարդակից բարձր է 1460-1475 մ։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի կլիման վերջին տարիներին խիստ փոփոխվել է։ Նախկին ձյունառատ ձմռան փոխարեն ներկայումս շատ քիչ ձյուն է տեղում, գարունը ցուրտ է, ամառը՝ զով, իսկ աշունը տաք և անձրևային։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը կազմավորվել է մոտավորապես 1850-ական թվականներին։ Նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի տարբեր գավառներից և Կարսի մարզից։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղում են գտնվում «Կարմիր վանք» եկեղեցին (1892 թ.) և «Գարոյի վանքը»։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեջան գյուղում է գտնվում 5-րդ դարում կառուցված և 1892 թվականին վերակառուցված Կարմիր Վանք եկեղեցին։ Այն վերականգնվել է Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի նապաձեռնությամբ, վերականգնող ճարտարապետ Սուրեն Աբովյան։ Ընդհանուր առմամբ գյուղում են գտնվում երկու գերեզմանոց և երեք խաչքար։ Գոմեր տանող ճանապարհին է գտնվում Ք. ա. 4-3-րդ հազարամյակների դամբարանատեղի։ Գյուղի մեջ է գտնվում մեկ հուշաղբյուր և 2-րդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված մեկ հուշակոթող։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Լեջանի մշտական բնակչությունը կազմել է 837, առկա բնակչությունը՝ 735 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Տարի | 1886 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 587 | 698 | 1347 | 1549 | 1250 | 868 | 1160[4] | 896 | 837[2] |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաճախակի են կարկտային, երաշտի տարիները, որոնք մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Գյուղի բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ։ Հիմնականում համայնքում արտադրվում են ցորեն, կարտոֆիլ, կերի արմատապտուղ, բանջարաբոստանային կուլտուրաների (վերջինս սեփական սպառման համար), միս, կաթ, մեղր, բուրդ և ձու (սեփական սպառման համար)։ Երաշտի և կարկուտի, վատ որակի, հնացած սերմացուների և սպառման շուկայի բացակայության պատճառներով գյուղացին կորցնում է բերքի 40-60%-ը։ Երաշտի տարիներին խոտի և խտացված կերի անբավարարվածության պատճառով դժվարանում է անասունների մսուրային շրջանի կազմակերպումը, որը հանգեցնում է անասունների հարկադրված մորթի։ Տնային տնտեսությունների թիվը կազմում է շուրջ 270։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Եկեղեցի «Կարմիր վանք»
-
Հուշակոթող` Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին
-
Լեջան գյուղի համայնքապետարան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Տեղեկություններ Լոռի Բերդ համայնքի մասին Լոռու մարզպետարանի կայքում, (արխիվացված 10․11․2023 թվականին)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 86» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հոկտեմբերի 26-ին.
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 689 — 916 էջ։