Աքորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Աքորի
Akori village.jpg
Աքորի գյուղում
Կոորդինատներ: 41°5′32″ հս․ լ. 44°36′58″ ավ. ե. / 41.09222° հս․. լ. 44.61611° ավ. ե. / 41.09222; 44.61611
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռի
ՀամայնքԱլավերդի (համայնք)
Այլ անվանումներԱգորի, Ախորի, Ախուրի, Ակոռի, Աքոռի
Մակերես24.8 կմ²
ԲԾՄ1400 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2468[1] մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունաքորեցի
Ժամային գոտիUTC+04:00
Պաշտոնական կայքlori.mtaes.am/about-communities/484/ (հայ.)
##Աքորի (Հայաստան)
Red pog.png

Աքորի, գյուղ Հայաստանի Լոռու մարզում, Ալավերդի համայնքում, Ալավերդի քաղաքից 3 կմ հարավ-արևելք, Լալվար լեռան հարավարևելյան ստորոտին։ Գտնվում է մարզկենտրոնից 52 կմ հյուսիս-արևելք՝ Ալավերդի-Վանաձոր ավտոմայրուղու վրա։

Նախկինում գյուղը պատկանել է կոմս Լոռիս Մելիքովներին (Լոռվա մելիքներին)։

1800-ական թվականներին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով այս գյուղն ավերվել է, սակայն հետո փլատակների վրա նոր գյուղ է կառուցվել և վերանվանվել է Յենի Դողան։

Պատմական Ակոռին, հայերի ամենահին բնակավայրերից է համարվում[փա՞ստ]:

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկինում ունեցել է Ագորի, Ախորի, Ախուրի, Ակոռի, Աքոռի անվանումները։ Գյուղի անվանման տարբերակներից մեկը կապված է «ախոռ» բառի հետ, որի համաձայն բնակավայրը նախկինում ձիերի համար իջևանատուն և ախոռ է եղել[2]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման բարեխառն լեռնային է, տևական և ցուրտ ձմեռներով։ Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Ամառները տաք են և համեմատաբար խոնավ։ Տարեկան մթնոլորտային տեղումների քանակը կազմում է 600-700 մմ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակիչների մի մասը եկել է Թիֆլիսից և Ստեփանավանի գյուղերից։

Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների 2005 թ-ին համայնքի բնակչությունը կազմել է 2903 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 45%, կանայք՝ 55%։

Աքորիի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 824 1169 1816 1701 2309 2235 2617 2682

Գյուղատնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղատնտեսությունում մեծ բաժին ունեն վարելահողերը (220 հա), խոտհարքեր (190 հա)։ Պետական հողերը հիմնականում օգտագործվում են որպես արոտավայրեր (702 հա), վարելահողեր (42 հա) և խոտհարքեր (52 հա)։

Գյուղի մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, մորի, մոշ, կեռաս), դաշտավարությամբ, չեն մշակում հացահատիկային, կերային և բանջարաբոստանային կուլտուրաներ։ Բնակիչների որոշ մասն էլ զբաղվում է նաև խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ և մեղվաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է “Բգավոր” գյուղատեղին (10-14 դդ.) իր համանուն եկեղեցիով։ Գյուղում են գտնվում Սբ. Գրիգոր (X-XII դդ.), “Ագեղցի” (X-XIII դդ.) եկեղեցիները, իսկ 4 կմ հարավ-արևելք՝ ձորի մեջ, գտնվում է Սբ. Գևորգ եկեղեցին։

Հասարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թ.-ի դրությամբ գյուղն ունի միջնակարգ դպրոց, երաժշտական դպրոց, գրադարան, բուժկետ, մանկապարտեզ և կապի հանգույց։[4]

Աքորի գյուղում գործում է ՔՈԱՖ ՍՄԱՐԹ սենյակ, իսկ մանկապարտեզում Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի ջանքերով բացվել է մանկան զարգացման «Արևոտ» անկյուն[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լոռու մարզի մարդահաշիվ (անգլ.)
  2. http://www.caa.am/arm/lg.php?section=COMMUNITIES&id=404
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 40»։ Վերցված է 2013 Նոյեմբերի 14 
  4. «Աքորի»։ Վերցված է 2013 Նոյեմբերի 29 
  5. «Ֆորտունա» ՀԸ Անահիտ Կարապետյան (Հուլիսի 11, 2017)։ ««Արևոտ սենյակ Լոռիում»»