Ձորամուտ
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Երկիր | ![]() | |
Մարզ | Լոռու | |
Ներքին բաժանում | Ձորամուտ, Գոգավան | |
Համայնքապետ | Արարատ Փնջոյան | |
Հիմնադրված է | 1896 թ. | |
Այլ անվանումներ | Էվլու | |
Մակերես | 729,8 կմ² | |
ԲԾՄ | 1590 մետր | |
Կլիմայի տեսակ | Բարեխառն | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 281[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Ձորամուտ (նախկին անվանումը՝ Էվլու), գյուղ Հայաստանի Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանում՝ Տաշիր քաղաքից մոտ 6-7 կմ հյուսիս, Վրաստանի հետ պետական սահմանից 1-2 կմ հարավ։ 1995 թվականից հարևան Գոգավան գյուղի հետ կազմել է Ձորամուտ համայնքը, 2017 թվականից մտնում է Սարչապետ համայնքի կազմի մեջ։ Ձորամուտ է վերանվանվել 1991 թ. ապրիլի 3-ին[2]։
Բարձրությունը ծովի մակարդակից՝ 1590 մետր։ Կլիման բարեխառն է, ձմեռը երկարատև ու ցրտաշունչ, ամառը՝ զով։ Գյուղատնտեսական նշանակության հողերը՝ 594,4 հա, որից՝ 248,8 հա վարելահող, 157,7 հեկտար խոտհարք, 155,2 հա արոտ։ Հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և դաշտավարությամբ։ Համայնքն ունի դպրոց, մշակույթի տուն, բուժկետ, կապի հանգույց։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայաստան համահայկական հիմնադրամն իր Ֆրանսիայի տեղական մարմնի ֆինանսավորմամբ 2009 թ.-ին Ձորամուտ համայնքում կառուցել է ջրատար[3]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ձորամուտի մշտական բնակչությունը կազմել է 281, առկա բնակչությունը՝ 277 մարդ[1]։ Ձորամուտ գյուղը հիմնադրվել է 1896 թվականին[4] և մինչև 1989 թ. բնակեցված է եղել ադրբեջանցիների կողմից[5]։ 1989 թվականից վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթված փախստականների և Ջավախքից տեղափոխված հայերով։
Ձորամուտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[2].
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 245 | 338 | 440 | 577 | 738 | 851 | 320 | 281[1] |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 2,0 2,1 «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 127»։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-12-ին։ Վերցված է 2013 Հոկտեմբերի 26
- ↑ ««Հայաստան» Հիմնադրամը ջուրի Համակարգ Կը Տեղադրէ Ձորամուտ Գիւղին Համար»։ Արխիվացված է օրիգինալից 2022-11-24-ին։ Վերցված է 2022-11-24
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 358 — 992 էջ։
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»