Վանաձոր համայնք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վանաձոր (համայնք)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վանաձոր (այլ կիրառումներ)
Վանաձոր համայնք

Զինանշան

Համայնքի վարչական կենտրոն Վանաձոր քաղաքի համայնապատկեր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ԿարգավիճակՀամայնք
Մտնում էԼոռու մարզ
ՎարչկենտրոնՎանաձոր
Խոշորագույն քաղաքՎանաձոր
Օրենսդրական մարմինՎանաձոր համայնքի ավագանի
ՀամայնքապետԱրկադի Փելեշյան
Հիմնադրված է2021 թ.

Վանաձոր, համայնքի կարգավիճակով վարչատարածքային միավոր Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում[1][2]։ Սահմանակցում է Լերմոնտովո և Փամբակ համայնքների հետ։

2021 թվականին «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում Վանաձոր քաղաքը, Գուգարք, Դարպաս, Շահումյան գյուղերը կազմել են Վանաձոր համայնքը[1][2]։

Վարչատարածքային բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանաձոր համայնքը կազմված է չորս բնակավայրից՝ Գուգարք, Դարպաս, Շահումյան գյուղերից և Վանաձոր քաղաքից, որը հանդիսանում է համայնքի վարչական կենտրոնը[1][2]։

Վանաձոր քաղաքն ունի 25.1 կմ², Գուգարք գյուղը՝ 21.58 կմ², Շահումյան գյուղը՝ 846,9 կմ², Դարպաս գյուղը՝ 19.33 կմ² տարածք[1]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի դրությամբ Վանաձոր քաղաքի բնակչությունը կազմել է 90 525 մարդ։ 2011 թվականի դրությամբ Դարպասի գյուղի բնակչությունը կազմել է 1664, Գուգարք գյուղինը՝ 4278, Շահումյան գյուղինը՝ 1934 մարդ[3]։

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանաձոր համայնքի ավագանի՝     Մամիկոն Ասլանյան դաշինք     Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն     Ապրելու երկիր կուսակցություն     Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն     Հայրենիք կուսակցություն

Համաձայն ՀՀ տեղական ինքնակառավարման օրենսգրքի՝ համայնքի բնակչությունը ընտրում է ավագանի, որը նշանակում է համայնքի ղեկավարին՝ համայնքապետին։ Լոռվա մարզի Վանաձոր համայնքի ավագանին բաղկացած է 33 անդամներից, որոնցից 15-ը Մամիկոն Ասլանյան դաշինքից՝ բաղկացած Ազատ դեմոկրատներ և Իմ հզոր հայրենիք կուսակցություններից, 9-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, 5-ը Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունից և 2-ական պատգամավորներ Ապրելու երկիր և Հայրենիք կուսակցություններից։ Համայնքի ղեկավարը «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն» խմբակցության ղեկավար Արկադի Փելեշյանն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Տեղեկություններ Վանաձոր համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 28․06․2023 թվական)։
  2. 2,0 2,1 2,2 Հայաստանի Հանրապետության օրենքը «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, ընդունված է 24․09․2021 թվականին, ստորագրված 04.10.2021 թվականին, (էլեկտրոնային տարբերակն arlis.am կայքում)։
  3. 2011 թվականին տեղի ունեցած Հայաստանի մարդահամարի արդյունքները։