Թումանյան համայնք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թումանյան (այլ կիրառումներ)
Համայնքի վարչական կենտրոն Թումանյան քաղաքի համայնապատկեր | |
| Երկիր | |
| Կարգավիճակ | Համայնք |
| Մտնում է | Լոռու մարզ |
| Ներառում է | Թումանյան քաղաք, Աթան, Ահնիձոր, Դսեղ, Լորուտ, Մարց, Շամուտ, Չկալով, Քարինջ, Քոբայր գյուղեր |
| Վարչկենտրոն | Թումանյան քաղաք |
| Համայնքապետ | Սուրեն Վաչագանի Թումանյան[1] (23․12․2021 թ․-ից) |
| Բնակչություն | ▼6774 մարդ (2011)[2] |
| Տարածք | 380,2 կմ²[2] |
![]() | |
| 41°00′10″N 44°38′54″E / 41.002778055556°N 44.648333055556°E | |
| tumanyancity.am | |
Թումանյան, համայնքի կարգավիճակով վարչատարածքային միավոր Հայաստանի Լոռու մարզում[3]։ Սահմանակցում է արևելքում Տավուշի մարզի հետ, հյուսիսում՝ Ալավերդի, հարավում՝ Փամբակ, իսկ արևմուտքում Գյուլագարակ համայնքի հետ։
Կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թումանյան համայնքը կազմված է 10 բնակավայրից՝ Աթան, Ահնիձոր, Դսեղ, Լորուտ, Մարց, Շամուտ, Չկալով, Քարինջ, Քոբայր գյուղերից և Թումանյան քաղաքից, որը հանդիսանում է համայնքի վարչական կենտրոնը[3]։
Համայնքի ավագանի և ղեկավար
[խմբագրել | խմբագրել կոդը]Համաձայն ՀՀ տեղական ինքնակառավարման օրենսգրքի՝ համայնքի բնակչությունը ընտրում է ավագանի, որը նշանակում է համայնքի ղեկավարին՝ համայնքապետին։ 2021թ-ի դեկտեմբերի 12-ի ընտրությունների արդյունքում Լոռվա մարզի Թումանյան համայնքի ավագանին բաղկացած է 15 անդամներից, որոնցից 8-ը «Հանրապետություն» կուսակցությունից, իսկ 7-ը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից։ Համայնքի ղեկավարը Հանրապետություն խմբակցությունից Սուրեն Թումանյանն է։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դրությամբ Թումանյան քաղաքն ունեցել է 1600 բնակիչ[4]։ Համաձայն 2011 թվականին Հայաստանի Հանրապետությունում անցկացված մարդահամարի տվյալների՝ Աթան գյուղի բնակչությունը կազմել է 281[5], Ահնիձորում՝ 218[5], Դսեղում՝ 2137[5], Լորուտում՝ 843[5], Մարցում՝ 496[5], Շամուտում՝ 257[5], Չկալովում՝ 144[5], Քարինջում՝ 643 մարդ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Թումանյան համայնքի ղեկավարի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 07․07․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 https://www.citypopulation.de/en/armenia/lori/0603__tumanyan/
- ↑ 3,0 3,1 Տեղեկություններ Թումանյան համայնքի մասին Լոռու մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 07․07․2023 թվական)։
- ↑ «Վիճակագրական տեղեկագիր», Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն, Երևան, 2015 թվական, (արխիվացված 07․07․2023 թվական)։
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 2011 թ ՀՀ մարդահամարի արդյունքները
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||

