Հանրապետություն կուսակցություն
Արտաքին տեսք
Հանրապետություն կուսակցություն Հանրապետություն | |
---|---|
Կուսակցության պաշտոնական պատկերանիշ | |
Տեսակ | քաղաքական կուսակցություն |
Երկիր | Հայաստան |
Առաջնորդ | Արամ Սարգսյանը |
Հիմնադրված | 2001 թ, ապրիլ |
Գաղափարախոսություն | պրո-եվրոպեականություն և պահպանողական լիբերալիզմ |
Քաղաքական հայացք | եվրոպամետ |
Շտաբ | Երևան, Հայաստան |
Հանրապետություն կուսակցություն, գործող քաղաքական կուսակցություն Հայաստանում։ Կուսակցությունը հիմնադրել են ՀՀԿ-ի և ԵԿՄ-ի նախկին անդամ Արամ Սարգսյանը, Ալբերտ Բազեյանը, Վաղարշակ Հարությունյանը և Արա Կետիկյանը 2001 թվականի ապրիլին։ Կուսակցության նախագահը Արամ Սարգսյանն է[1]։
Մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 - 2007
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի 2003 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը ստացել է 131 տեղերից 1֊ը։ Հայաստանի 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը չի հաղթահարել անցողիկ շեմը՝ 1,65%։
2017
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին և Երևանի ավագանու 2017 թվականի ընտրություններին կուսակցությունը մասնակցել է «Ելք» դաշինքով։
2018
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանրապետություն կուսակցությունը Հայաստանի 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է «Մենք» դաշինքով[2]։