Հայաստանի խորհրդարանական ընտրություններ (2017)
Հայաստանի խորհրդարանական ընտրություններ (2017) | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
Ապրիլի 2, 2017 | ||||
Ընտրողների ներկայացում | 1 575 786[1] | |||
| ||||
Տեսակ | Հայաստանի խորհրդարանական ընտրություն | |||
| ||||
Պաշտոն | ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր | |||
| ||||
Նախորդ | ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման ընտրություններ | |||
| ||||
Հաջորդ | Հայաստան Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններ (2018) |

ՀՀԿ (58)
ՀՅԴ (7)
Ծառուկյան դաշինք (31)
ԵԼՔ (9)
Հայաստանի խորհրդարանական ընտրություններ 2017, Հայաստանի Ազգային Ժողովի 6-րդ գումարման ընտրություններ, որը կայացել է 2017 թվականի ապրիլի 2-ին[2]։ Այն 2015 թվականի սահմանադրության փոփոխությունից հետո խորհրդարանական առաջին ընտրությունն էր։ Այս ընտրություններով Հայաստանն անցում կատարեց կառավարման խորհրդարանական համակարգին։ Երկրի նախագահը կշարունակի լինել պետության գլուխը, սակայն նրա լիազորությունները կնվազեն հօգուտ վարչապետի և Ազգային ժողովի։ 2018 թվականին գործող նախագահի լիազորություններն ավարտվելուց հետո նոր նախագահին կընտրի այս ընտրությունների արդյունքում ձևավորված Ազգային ժողովը։ Նորընտիր նախագահը կնշանակի խորհրդարանական կայուն մեծամասնության ներկայացրած վարչապետին։
Մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել 9 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 5 կուսակցություն[3][4]։
Դաշինքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստորև ներկայացված է ընտրություններին մասնակցող դաշինքների անվանումներն ու կարգախոսները[3].
- «ԵԼՔ» դաշինք. «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ»,
- «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք. «Ժառանգություն, համախմբում, հաղթանակ»,
- «Ծառուկյան» դաշինք. «Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է»,
- «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինք. «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն»:
Կուսակցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստորև ներկայացված է ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումներն ու կարգախոսները[3].
- Հայաստանի Հանրապետական կուսակցություն. «Անվտանգություն և առաջընթաց»
- Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցություն. «Նոր սկիզբ, արդար Հայաստան»,
- «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն. «Մենք կարող ենք»,
- «Հայկական վերածնունդ» կուսակցություն. «Քվեարկի՛ր հանուն փոփոխության, քվեարկի՛ր հանուն վերածննդի»,
- Հայաստանի կոմունիստական կուսակցություն. «Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ»։
Ընտրական թերթիկի համարը | Անվանումը | Անդամներ | Համապետական ցանկը գլխավորող | Մանդատների քանակը նախորդ,
5-րդ գումարման ԱԺ-ում |
Եվրոպական կուսակցության անդամություն |
---|---|---|---|---|---|
1 | «Ելք» դաշինք |
|
Էդմոն Մարուքյան[5] | 2 | |
2 | «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն | Խաչատուր Քոքոբելյան | 2 | ||
3 | «Հայկական վերածնունդ» կուսակցություն | Արթուր Բաղդասարյան | 5 | Եվրոպական ժողովրդական կուսակցության | |
4 | Ծառուկյան դաշինք |
|
Գագիկ Ծառուկյան | 33 | Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինք |
5 | «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինք |
|
Լևոն Տեր-Պետրոսյան[6] | 4 | ԱԼԴԵ |
6 | Հայաստանի հանրապետական կուսակցություն | Վիգեն Սարգսյան[7] | 69 | Եվրոպական ժողովրդական կուսակցության | |
7 | Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀՀ) | Տաճատ Սարգսյան | 0 | ||
8 | Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինք |
|
Սեյրան Օհանյան[8] | 4 | Եվրոպական ժողովրդական կուսակցության |
9 | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն | Արմեն Ռուստամյան[9] | 5 | Եվրոպական սոցիալիստների կուսակցության |
Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կուսակցություն / Դաշինք | Քվե | % | Մանդատ | ԱՓՆ1 | Ընդհանուր Մանդատ | +/- | ԱԺ-ում (%) | ||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | Հայաստանի հանրապետական կուսակցություն | 770 441 | 49,15 % | 55 | 3* | 58 | ![]() |
54,09 % | |
2. | Ծառուկյան դաշինք | 428 836 | 27,35 % | 30 | 1** | 31 | ![]() |
30,10 % | |
3. | «Ելք» դաշինք | 122 065 | 7,78 % | 9 | 0 | 9 | ![]() |
8,56 % | |
4. | Հայ Հեղափոխական Դաշնակցություն | 103 048 | 6,58 % | 7 | 0 | 7 | ![]() |
7,24 % | |
5. | «Հայկական վերածնունդ» կուսակցություն | 58 265 | 3,72 % | 0 | - | 0 | ![]() |
0 % | |
6. | Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինք | 32 508 | 2,07 % | 0 | - | 0 | ![]() |
0 % | |
7. | «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինք | 25 950 | 1,65 % | 0 | - | 0 | ![]() |
0 % | |
8. | «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն | 14 739 | 0,94 % | 0 | - | 0 | ![]() |
0 % | |
9. | Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀՀ) | 11 741 | 0,75 % | 0 | - | 0 | ![]() |
0 % | |
Անվավեր | 6675 | 0,42 % | |||||||
Գրանցված ընտրողներ / մասնակցությունը | 2 588 468 / 1 574 268 | 60,93 % | |||||||
Ընդհանուր | 100% | ||||||||
Աղբյուրը՝ ԿԸՀ կայք | Մշակված տեղամասերի քանակը՝ 2009 |
1 Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն ըստ խմբակցության
* եզդի, ասորի, քուրդ
** ռուս
Ընտրությունների արդյունքում խորհրդարան անցավ 4 քաղաքական ուժ՝ 2 կուսակցություն (ՀՀԿ, ՀՅԴ) և կուսակցությունների 2 դաշինք (ԾԴ, Ելք)։ Իշխող հանրապետական կուսակցությունը ստացավ ընտրությանը մասնակից քաղաքացիների ձայների 49,15%-ը կամ 770'718 քվե։ Ծառուկյան դաշինքին քվեարկեց 428'892 քաղաքացի (27,35%)։ Ընդիմադիր «Ելք» դաշինքը ստացավ 121'997 (7,78%) ձայն, իսկ ՀՅԴ-ն՝ 103'148 ձայն (6,58%)։
Չորս քաղաքական ուժերը խորհրդարանում ներկայացված են 101 պատգամավորով։ Եվս 4 պատգամավոր կներկայացնեն Հայաստանի ազգային փոքրամասնություններին՝ եզդիներին, ասորիներին, քրդերին և ռուսներին։ Առաջին երեքը կանդամակցեն հանրապետական խմբակցությանը, իսկ ռուս պատգամավորը՝ Ծառուկյան դաշինքին, որպես մեծությամբ երկրորդ խմբակցություն[10][11]։
Ապրիլի 4֊ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կայքում հրապարակեց ընտրություններին մասնակից քաղաքացիների ստորագրած մատյանները[12]։
Ընտրակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս ընտրություններով Ազգային ժողովը կձևավորվի միայն համամասնական ընտրական համակարգով, որը բաղկացած է երկու աստիճանից։ Թեկնածուները ընտրություններին կարող են մասնակցել միայն կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների համապետական կամ տարածքային ցուցակում ընդգրկվելով[13]։ Ընտրությունների համար Հայաստանը բաժանվել է 13 ընտրատարածքի՝ ընդհանուր 2'564'334 ընտրողներով[14]։ Յուրաքանչյուր ընտրատարածքում կուսակցությունից կարող է առաջադրվել 1 թեկնածու յուրաքանչյուր 15 հազար ընտրողի չափաբաժնով, սակայն նվազագույնը պետք է ունենալ 5 թեկնածու[15]։ Պատգամավորի թեկնածուն պետք է լինի նվազագույնը 25 տարեկան, վերջին 4 տարում ունենա միայն ՀՀ քաղաքացիություն և մշտապես ապրած լինի Հայաստանում, ունենա ընտրական իրավունք և տիրապետի հայերենին։ Հայաստանի Սահմանադրության համաձայն, Ազգային ժողովն ընտրվում է 5 տարի ժամկետով և պետք է ունենա առնվազն 101 պատգամավոր[16]։
Քվեարկության կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() | |
---|---|
![]() |
Քվեարկության կարգը քվեարկության խցիկում |
![]() | |
---|---|
![]() |
2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության կարգ |
Ընտրող անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելուց հետո ստանում է հատուկ կտրոն, որը պետք է հետը պահի մինչև քվեարկության ավարտը։ Ընտրական հանձնաժողովից ստանում է ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների ընտրական թերթիկները։ Ընտրախցիկում ընտրում է այն կուսակցության թերթիկը, որին կողմ է, իսկ մյուս թերթիկները գցում է առանձին արկղի մեջ։ Ընտրած թերթիկի վրա կատարում է նշումը և այն առանց ծալելու տեղադրում ծրարի մեջ և մոտենում քվեատուփին։ Հանձնաժողովի անդամն առանց քվեարկության ծրարը վերցնելու նրա վրա ամրացնում է ինքնասոսնձվող դրոշմանիշ։ Ընտրողը հանձնաժողովի անդամին է տրամադրում հատուկ կտրոնը, իսկ ծրարը գցում է քվեատուփի մեջ և հեռանում ընտրական տեղամասից։
Մանդատների բաշխման կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանդատները բաշխվում են համամասնորեն բոլոր քաղաքական ուժերի մեջ, որոնք հաղթահարել են նվազագույն ձայների պատնեշը (5% կուսակցությունների համար և 7% կուսակցությունների դաշինքների համար):
Մանդատների բաշխման կարգը ներառում է լրացուցիչ անդամի ընտրակարգ:
Նախընտրական իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընտրակաշառքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, խորհրդարանական այս ընտրությունները տարբերվեցին ընտրակաշառքների գումարային թվի աճով։ Ընտրակաշառքի հիմնական տեսակը դրամականն է, որի միջին արժեքը 20.000 ՀՀ դրամ է։ Դրամական ընտրակաշառք բաժանող հիմնական ուժերը ՀՀԿ֊ն և Ծառուկյան դաշինքն են։ Խոսվում է նաև Հայկական վերածննդի, ՀՅԴ֊ի և ՕՐՕ դաշինքի մասին[17][18][19][20][21][22][23]։
Գրանցվել են նաև ճանապարհներն ասֆալտապատելու և առողջապահական ծառայություններ խոստանալու դեպքեր։ Փետրվարի 15֊ին ՀՀԿ֊ական թեկնածու Առաքել Մովսիսյանը Ծաղկալանջ գյուղում քարոզարշավի ժամանակ հայտնեց, որ պատրաստ է գյուղի ճանապարհն ասֆալտապատել։[24]։ Մարտի 30-ին ՀՀԿ-ական թեկնածու Գագիկ Մելիքյանը քարոզարշավի ժամանակ Տավուշի մարզի Պառավաքար համայնքում գյուղացուն խոստացավ վիրահատության համար 154'000 ՀՀ դրամ փոխանցել։[25]։
Մարտի 31-ին ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը հայտնեց, որ ընտրակաշառքը պետք է դիտել որպես նվիրատվություն[26][27]։
Փետրվարի 17[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով Երևանի թիվ 1 ընտրատարածքում ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի ներկայացուցիչները Քանաքեռ Զեյթուն համայնքի առանձնատների բնակիչներին վառելափայտ են բաժանում՝ ասելով, որ այն ուղարկել է Մ.Պողոսյանը: Շրջանառվող լուրերի համաձայն վերջինս պատրաստվում է մինչև 30.000 ՀՀ դրամ ընտրակաշառք բաժանի բնակիչներին[28][29][30]:
ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով մասնակցող ՀՀ նախկին Արատքին գործերի նախարար, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի որդին՝ 33-ամյա Արա Օսկանյանը, և հորաքրոջ որդին՝ 25-ամյա Հրանտ Սերադարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արաք կատարելու, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու կամ դա գործադրելու սպառնալիք կատարելու կասկածանքով ձերբակալվել են[31][32][33]: Այս քայլը որոշ լրատվամիջոցներ և առանձին քաղաքական գործիչներ և մեկնաբաններ ներկայացրեցին որպես նախընտրական ճնշում պատգամավորության թեկնածու Վ.Օսկանյանի նկատմամբ[34][35][36][37]:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ներկայացնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ իր դեմ հետապնդումներ է սկսվել: Ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ ՀՀ զինվորական դատախազությունը իրենց Արցախի գործընկերների հետ համատեղ զբաղվում են ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում Ս.Օհանյանի գործունեության բազմաթիվ չարաշահումների ու յուրացումների մասին տեղեկությունները հավաքագրելով: Մասնավորապես նշվում է, որ արդեն հավաքագրվել են Ս.Օհանյանի պաշտոնավարման տարիներին ՀՀ զինված ուժերում բենզինի, սննդի, սպառազինության միլիոնավոր դոլարների հասնող յուրացումների փաստեր[38][39]:
Փետրվարի 18[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով Քանաքեռ Զեյթուն համայնքում (Երևանի թիվ 1 ընտրատարածք) ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը համայնքի բնակիչներին բջջային հեռախոսներ է բաժանում և պատվիրում, որ հեռախոսով լուսանկարեն քվեարկած քվեաթերթիկը: Ըստ շրջանառվող լուրերի՝ եթե ընտրատեղամասից դուրս գալուց հետո բնակիչը լուսանկարով ապացուցի, որ ընտրել է Մ.Պողոսյանին, ապա հեռախոսը կմնա իրեն[40][41][42]:
Փետրվարի 20[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժառանգություն կուսակցության խորհրդի անդամ ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը լրատվամիջոցներով հայտարարություն տարածեց, որտեղ ասվում էր, որ նա դուրս է գալիս Ժառանգություն կուսակցությունից՝ որպես պատճառ ակնարկելով իր անհամաձայնությունը առաջիկա ՀՀ ԱԺ ընտրություններին իր կուսակցության մասնակցությունը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով[43]:
Փետրվարի 21[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ ՀՀ գործող իշխանությունները պատրաստվում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին ներգրավել 2015 թվականին Նորք Մարաշում կատարված ձերբակալությունների գործում: Ըստ նույն աղբյուրների՝ Ս.Օհանյանի նկատմամբ հավանական հետապնդումը կապված է նրա՝ երկար տարիներ գործող իշխանության մաս կազմելուց հետո ընդդիմադիր կեցվածք որդեգրելու հետ[44][45]:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ կուսակցությունից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը հայտարարեց, որ ընտրություններում պայքարը լինելու է նյութական սպասելիքներ ունենալու և բիզնեսները պահելու համար[46]:
Փետրվարի 22[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ ՀՀ ԱԺ գործող նախագահ ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի որդին՝ ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի ընտանիքը արդեն սկսել է նախընտրական քարոզչությունը: Մասնավորապես, ձայնագրություն հրապարակվեց, թե ինչպես է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով թիվ 2 ընտրատարածքում ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Ա.Սահակյանի կինը՝ Երևան քաղաքի թիվ 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանը, հրահանգում իր ենթակայության ներքո աշխատողներին իրենց բարեկամներին վերագրանցել թիվ 2 ընտրատարածքում, որպեսզի կարողանան քվեարկել ամուսնու օգտին[47][48]:
Ըստ նույն հրապարակումների՝ ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ ՍԱՍ խանութների ցանցի տնօրեն Արտակ Սարգսյանը իր աշխատողներին նույնպես վերագրանցում է այն ընտրատարածքում, որտեղ ինքն առաջադրվել է: Ա.Սարգսյանը հերքել է այս լուրը[47][49]:
Մարտի 5[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկել է 2017 թվականի մարտի 5-ին[50]։
Մարտի 7[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարտի 7-ին «Ելք» դաշինքը հայտարարություն տարածեց, որ Վանաձորում վնասել են իրենց նախընտրական պաստառները[51][52]։ Ոստիկանությունը բացահայտեց, որ Երևանյան խճուղու 103/1 շենքի պատին փակցված՝ «Ելք» դաշինքի նախընտրական պաստառները խաղալու ժամանակ վնասել են երկու անչափահաս երեխաներ[53]։
Մարտի 12[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարտի 12-ին, ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի ՀՀԿ-ական գյուղապետ Սամվել Գալստյանը սպառնալիքներ է հնչեցրել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցներին[54]։
Մարտի 12-14[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարտի 14-ին նույն Ջրառատում «ՕՐՕ» դաշինքի քարոզարշավի ժամանակ զինված ընդհարում տեղի ունեցավ ՀՀԿ-ի և «ՕՐՕ» դաշինքի համակիրների միջև, որի արդյունքում 3 անձ տեղափոխվեց հիվանդանոց[55][56]։
Մարտի 24, ձայների հավաքագրում ՀՀԿ-ի համար[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարտի 24֊ին www.sut.am կայքը հրապարակեց լրագրողական հետաքննության արդյունքում ստացված հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների թվով 136 տնօրենների հետ հեռախոսային խոսակցության ձայնագրություներ, որտեղ 84 դպրոցի և 34 մանկապարտեզի տնօրեններ հայտնում են Հայաստանի հանրապետական կուսակցության համար մարդկանց ցուցակագրելու և այն թաղապետարաններ ու ՀՀԿ-ի շտաբներ ներկայացնելու մասին[57][58]։ Ցուցակների ծավալները տարբեր են։ Դպրոցներում միջին ցուցակը 240 անձի տվյալներ է պարունակում, մանկապարտեզներում՝ 150։ Որոշ տնօրեններ ներկայացրել են մինչև 1700-հոգանոց ցուցակ։ Ցուցակներում հիմնականում կրթական հաստատությունների երեխաների ծնողներն են և նրանց հարազատները։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տնօրենները ցուցակները հավաքում են թե՛ անձամբ, թե՛ ուսուցիչների, իսկ մանկապարտեզներում՝ նաև դայակների միջոցով[59][60]։ Ձայնագրությունների հրապարակումից հետո ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տնօրեններին հանձնարարել է պարզաբանում ներկայացնել[61]։
Ապրիլի 1[խմբագրել | խմբագրել կոդը]
Ապրիլի 1-ից մինչև ընտրության ավարտը (ապրիլի 2, 20:00) Հայաստանում լռության օր էր։ Արգելված էր ընտրությանը մասնակից ուժերի կողմից ցանկացած քաղաքական գովազդը և ընտրարշավը[62]։
Ընտրախախտումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում տեղակայված 18/07 և 18/08 ընտրատեղամասերում Բյուրականի գյուղապետ Զարզանդ Բաբայանը իր եղբայրների հետ մտել են ընտրատեղամասեր և վստահված անձանց դուրս են հանել և պոկել նրանց բեյջերը: Այդ ամենից հետո, Բյուրականի գյուղապետը կանգնել է քվեախցի մոտ և ընտրողներին պարտադրել, որ ընտրողները ցույց տան, թե արդյոք նրանք քվեարկել են Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր՝ Նաիրի Սահակյանի օգտին: Դրանից հետո նոր թույլատրել է քվեաթերթիկը գցել քվեատուփի մեջ: Ընտրողները այդ մասին տեղեկացրել են ընտրատեղամասի մոտ կանգնած ոստիկաններին, իսկ վերջիններիս ասել են, որ ոչինչ անել չեն կարող[63]:
Դերասան Հայկ Մարությանը 9/47 ընտրատեղամասում, որտեղ վերջինս դիտորդություն է իրականացնում, հայտնաբերել է մի շարք ընտրախախտումներ: Դերասանը արձանագրել է կահավորման խախտումներ՝ թվով 2: Բացի այդ նա նկատել է քվեախցիկի անմիջապես վերևում տեսախցիկի առկայություն, իսկ քվեախցիկներից մեկի հետևում՝ թափանցիկ ապակիներով դուռ: Հանձնաժողովի ղեկավարը նշել է, որ ինքը չի կարող վերացնել տեսախցիկը, քանի որ գույքը պատկանում է դպրոցին: Այնուամենայնիվ խոստացել է թղթով փակել այն[64]:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 179 դպրոցում տեղակայված երկու ընտրատեղամասերում (7/37 և 7/38) ընտրությունները ընթացել են լարված մթնոլորտում: Մասնավորապես, 7/37 ընտրատեղամասում միջադեպ է տեղի ունեցել «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» ներկայացուցչի և Հայաստանի հանրապետական կուսակցության վստահված անձի միջև: Վստահված անձը փորձել է խլել ներկայացուցչի տեսախցիկը և կոտրել այն: Նույն ընտրատեղամասում մեկ այլ դեպք էլ է ունեցել: Ընտրողներից մեկը ունեցել է օգնության կարիք: Հանձնաժողովի նախագահը թույլատրել է անձանցից մեկին մոտենալու կնոջը: Պարզվել է, որ այս մարդն էլ է ունեցել տեսողության խնդիր: Նախագահը ևս մեկ մարդու թույլատրել է մոտենալ նրանց: Արդյունքում, երեք մարդ հայտնվել է քվեախցիկում, ինչը ՀՀ ԸՕ-ի խախտում է համարվում[65][66]:
Կոնդում հարձակման է ենթարկվել Ազատություն ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը: Հարձակումը տեղի է ունեցել Կոնդի ՀՀԿ շտաբում: Շտաբի ղեկավարը եղել է պատգամավորության թեկնածու Հակոբ Բեգլարյանը: Ազատության լրագրողը նկատել է, որ ընտրողները, նախքան տեղամաս գնալը, մտել են շտաբ: Դուրս գալուց թղթակիցը նրանցից մի քանիսի ձեռքում գումար է նկատել, որից հետո նույնպես մտել է շտաբ: Շտաբի աշխատակիցները նշել են, որ ոչ թե ընտրակաշառք են բաժանում, այլ աշխատավարձ: Դրանից հետո շտաբում գտնվող մի քանի անձինք հարձակվել են լրագրողի վրա, խլել հեռախոսը, որի արդյունքում սկսվել է քաշքշոց, ինչի արդյունքում «Ազատության» լրագրողը աչքի շրջանում թեթև վնասվածք է ստացել: Դեպքի առիթով ոստիկանությունը հարուցել է քրեական գործ[67]:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի համայնքում տեղակայված 7/42 ընտրատեղամասում լարված իրավիճակ է եղել: Քաշքշուկը տեղի է ունեցել «Ելք» դաշինքի վստահված անձ Գևորգ Խուրշուդյանի և ազատ դիտորդ Լյովա Գյուլնազարյանի միջև: Քաշքշուկը սկսվել է այն բանից հետո, երբ «Ելքի» վստահված անձը խախտումներ է արձանագրել: Հանձնաժողովի նախագահը ոստիկաններին հրահանգել է, որպեսզի «Ելքի» վստահված անձին դուրս հանեն ընտրատեղամասից[68]:
Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում տեղակայված 21/28 ընտրատեղամասում խախտվել է ընտրության գաղտնիությունը: Քվեախցիկներն իրար մոտ են դրված եղել և կենտրոնում տեղադրված քվեախցին հասնելու համար պետք է շրջանցվեին մյուս քվեախցերը, ինչը հնարավորություն է տվել մյուս ընտրողներին տեսնել, թե ինչպես են այլ մարդիկ ընտրություն կատարում: Բացի այդ, գրանցվել են միևնույն քվեախցում մի քանի անձնանց կողմից միևնույն ժամանակ ընտրության դեպքեր: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի դիտորդ Արփինե Սարգսյանը ասել է, որ ընտրատեղամասում մթնոլորտը լարված է եղել: Զոլաքարի գյուղապետ Արման Ղազարյանի գալուց հետո ընտրատեղամասում սկսվել են քաշքշոցներ և հայհոյանքներ: Բացի այդ, ընտրատեղամասում սպառնացել են դիտորդներից մեկին: Ըստ նրա, երբ ինքը նկատել է, որ 5-6 մարդ մոտեցել են քվեախցին, երիտասարդը դիտողություն է արել: Վերջիններս սպառնացել են դիտորդին, նշելով թե վաղը «կլուծեն նրա հարցերը», ապա հրելով և հարվածելով ընտրատեղամասից դուրս են հանել: Հանձնաժողովի նախագահ Ալավերդի Նամալյանին երբ հարցրել են խախտումների վերաբերյալ, նա հուսահատորեն պատասխանել է, թե ինչ կարող է անել[69]:
Գյումրու թիվ 3 դպրոցում տեղակայված 32/34 ընտրատեղամասում տեղի է ունեցել միջադեպ: Դիտորդը թույլ չի տվել տղամարդուն առանց գրանցվելու օգնության կարգով ուրիշի փոխարեն քվեարկել: Դրանից հետո, տղամարդը դանակով սպառնացել է դիտորդ Նաիրա Գրիգորյանին: Տվյալ տեղամասի հանձնաժողովի նախագահ Կարեն Դարբինյանը նշել է, որ դիտորդ Նաիրա Գրիգորյանն է խախտել ընտրական կարգը. առանց հանձնաժողովի նախագահին տեղյակ պահելու քաղաքացուն դուրս է հրավիրել: Դիտորդ Գրիգորյանն էլ հավելել է, որ քաղաքացին իրավունք չունի թերթիկը ձեռքին շրջելու ընտրատեղամասում[70]:
Գյումրու «Զանգակ» մանկապարտեզում տեղակայված թիվ 31/47 ընտրատեղամասում ընտրական գործընթացը ընթացել է ընտրական օրենսգրքի խախտումներով: Առկա տվյալների համաձայն, քաղաքացիներին քվեաթերթիկներ են բաժանում, առկա են մարդկային կուտակումներ, թե ընտրատեղամասի ներսում, և թե դրսում: Այդ մասին բարձրաձայնել է «Ծառուկյան դաշինքի» թեկնածու Արուսյակ Հովհաննիսյանը: Վերջինս նշել է, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի միջից քաղաքացիներին ընտրաթերթիկներ են բաժանում: Ականատեսների վկայությամբ քաղաքացիներին ուղղորդել է ավտոկայանի թաղամասում բնակվող, «Չոռնի» Անո մականունով հայտնի Անահիտ Խալաթյանը: Վերջինս չհերքեց այն տեղեկատվությունը, որ իր թաղամասի բնակիչներին հորդորում է գնալ ընտրությունների՝ նշելով որ «լավ է անում, ինչ անում, հիմա էլ գնալու է ուրիշներին բերի», սակայն հերքեց այն փաստը, որ քվեաթերթիկ է բաժանում[71]:
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչները հայտարարություն էին տարածել, որ թիվ 14/20 ընտրական տեղամասում զինծառայողների ուղղորդված քվեարկություն է տեղի ունենում: Մեկ այլ դաշինքի վստահված անձինք էլ արձանագրել էին, որ նույն գործընթացը տեղի է ունենում նաև թիվ 34/38 ընտրական տեղամասում: Այդ ընտրատեղամասում նաև զինվորականների կուտակումներ են արձանագրվել: ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ թիվ 14/20 ընտրատեղամասում տեղի ունեցած միջադեպը կապված է եղել ընտրողների ցուցակում զինծառայողի անվան դիմաց այլ անձի կողմից դրված գրառման հետ: Կատարվել է ճշտում, որից հետո զինծառայողին թույլատրվել է ընտրել[72][73]:
Ժամը 15:20-ին Աշտարակի «Մանուշակ» մանկապարտեզում տեղակայված թիվ 17/5 ընտրատեղամասը հոսանքազրկվել է: Արդյունքում, մատնահետքերի սարքի հիշողությունը ջնջվել է: 2 րոպե անց էլեկտրաէներգիան վերականգնվել է: Բացի այդ, ընտրախցիկից ընտրողների մեծ մասը դուրս է եկել քվեաթերթիկները ձեռքներին: Մեկ այլ դեպքում էլ, օգնողները գրանցվել են միայն դիտորդի զգուշացումից հետո[74]:
Աշտարակի թիվ 17/2 ընտրատեղամասում ՀՀԿ վստահված անձը զանգերի միջոցով ճշտումներ է կատարել և նշումներ արել իր մոտ առկա ցուցակներում: Լրագրողի հարցին նա պատասխանել է, որ իր մոտ ՀՀԿ-ի ցուցակն է՝ ուզում են ճշտել թե «ով է գալու, ով չի գալու»: Վստահված անձը ցույց չի տվել ցուցակը՝ նշելով, թե դա իր սեփականությունն է: ՀԱԿ-ի վստահված անձն էլ նշել է, որ չի տեսել այդ ցուցակը, տեսնելու դեպքում ՀՀԿ-ականի «թեւից կվերցներ, կշպրտեր»[75]:
Ընտրությունների ավարտից անմիջապես հետո Ավան վարչական շրջանի թիվ 51 մանկապարտեզի շենքում տեղակայված 52/1 ընտրատեղամասում անջատել են էլեկտրամատակարարումը: «Ելք» դաշինքի վստահված անձ Արփինե Ջաղացպանյանը հաղորդել է, որ ինքը հսկում է քվեատուփը[76]:
Քրեակատարողական հիմնարկներում ընտրող բանտարկյալներին ստիպել են ծրարի մեջ դնել բոլոր 9 քվեաթերթիկները և գցել քվեատուփի մեջ: Ազատազրկված անձանց կտրոն տրամադրելու պահանջը հաշվի չի առնվել և նրանց ստիպել են քվեաթերթիկը գցել տուփի մեջ և լքել տարածքը: Ըստ ահազանգողի նման քայլի հիմնական պատճառը այն է, որ վերջում ծրարից հանեն ՀՀԿ քվեաթերթիկները, իսկ մյուսները դեն նետեն: Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը հայտնել է, որ իրենք նման ահազանգ չունեն[77]:
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի դիտորդներն ահազանգել են, որ Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում տեղակայված թիվ 22/34 ընտրատեղամասում նկատվում են կուտակումներ, իսկ հանձնաժողովի նախագահը որևէ քայլ չի ձեռնարկում դրանք վերացնելու համար: Այս գործընթացը տևել է մինչև 17:30[78]:
Երևանի 10/10 ընտրատեղամասում« Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության դիտորդը բացահայտ ուղղորդել է ընտրողներին՝ ընտրելու 6-րդ համարը: Խախտման վերաբերյալ «Ելք» դաշինքի ներկայացուցիչը գրառում է կատարել գրանցամատյանում, ինչից հետո ուղղորդող դիտորդը, տեսնելով որ բացահայտվել է իր օրինախախտումները, լքել է ընտրատեղամասը: Նույն գործողությունները նա իրականացրել է նաև 10/9 ընտրատեղամասում[79]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «2 Ապրիլ 2017, ԱԺ ընտրություններ»։ ՀՀ ԿԸՀ։ 09 Ապրիլ 2017։ Վերցված է 23 Մայիս 2017
- ↑ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով»։ Elections.am (հայերեն)։ Վերցված է 2017-03-29
- ↑ 3,0 3,1 3,2 «Դաշինքների ու կուսակցությունների կարգախոսները»։ Lragir.am (հայերեն)։ Վերցված է 2017-03-29
- ↑ «Yerevan.Today | Ընտրապայքարի հայտ է ներկայացնում 9 քաղաքական ուժ» (hy-am)։ Վերցված է 2017-03-29
- ↑ ««Ելք» դաշինքի ցուցակը կգլխավորի Էդմոն Մարուքյանը»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան։ Վերցված է 2017-03-29
- ↑ «ԿՈՆԳՐԵՍ-ՀԺԿ դաշինքը հրապարակեց ընտրություններում իր ցուցակները»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան։ Վերցված է 2017-03-29
- ↑ «ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Վիգեն Սարգսյանը»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան։ Վերցված է 2017-03-29
- ↑ ««Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համապետական ցուցակը գլխավորում է Սեյրան Օհանյանը»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան։ Վերցված է 2017-03-29
- ↑ «ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Արմեն Ռուստամյանը»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան։ Վերցված է 2017-03-29
- ↑ Հայտնի են ՀՀԿ-ի 27 ռեյտինգային պատգամավորները
- ↑ ԱԺ-ում կլինի Հայաստանի ազգային փոքրամասնության 4 ներկայացուցիչ
- ↑ ՀՀ 6-րդ գումարման ԱԺ-ի ընտրություններին մասնակից քաղաքացիների ստորագրութ
- ↑ «DocumentView»։ www.arlis.am։ Վերցված է 2018-01-25
- ↑ Հայաստանի Հանրապետության ընտրողների քանակն ըստ ընտրատարածքների
- ↑ Ընտրատարածքներում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվող թռկնածուների առավելագույն թիվը սահմանեու մասին օրենք
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ↑ ««Ընտրողներն ահազանգել են ՀՀԿ-ի, «Ծառուկյան» դաշինքի եւ «ՕՐՕ»-ի ընտրակաշառքների մասին». ԱԴԿ թեկնածու (Տեսանյութ)»։ Առավոտ - Նորություններ Հայաստանից։ Վերցված է 2017-04-02
- ↑ ՀՀԿ-ականները խոստանում են մինչև 100 դոլար ընտրակաշառք բաժանել. ահազանգ. «Ժողովուրդ»
- ↑ ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀԿ-ն ընտրակաշառքը հումորո՞վ է բաժանում
- ↑ ՀՀԿ-ական գյուղապետը ընտրակաշառք է բաժանում ԲՀԿ-ական թեկնածուի համար
- ↑ Որ ուժերն են ընտրությունների նախօրեին կաշառք բաժանելու. քվոտումներն անում է անձամբ Սերժ Սարգսյանը. «Ժամանակ»
- ↑ ««ՀԺ»․ Արտակ Սարգսյանը ընտրակաշառքի գինը դեռ չի ասում. Կախված է Ծառուկյանի շտաբի որոշումներից»։ news.am (հայերեն)։ Վերցված է 2017-04-02
- ↑ «Ծառուկյանի շտաբը պարբերաբար բարձրացնում է ընտրակաշառքի չափը. SAS-ի Արտակը սպասման մեջ է. ՀԺ - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից»։ www.aysor.am (անգլերեն)։ Վերցված է 2017-04-02
- ↑ «Լրիվ գյուղը պետք ա ինձ ձայն տա». Առաքել Մովսիսյանը Ծաղկալանջում խոստացավ փողոց ասֆալտապատել (տեսանյութ)
- ↑ «ՀՀԿ-ական պատգամավորը ընտրակաշառք է խոստանում տալ (տեսանյութ)»։ Armtimes.com (հայերեն)։ Վերցված է 2017-04-02
- ↑ «Ընտրակաշառքը՝ նվիրատվություն է. Հերմինե Նաղդալյան»։ Armtimes.com (հայերեն)։ Վերցված է 2017-04-02
- ↑ «Ընտրակաշառք բաժանելը ուղղակի նվիրատվություն է. Նաղդալյան»։ news.am (հայերեն)։ Վերցված է 2017-04-02
- ↑ ««Ժամանակ». Ավանում կրքերը թեժացել են. Քանաքեռցի Տույը չափալաղել է Միհրան Պողոսյանին»։ Armtimes.com (հայերեն)։ Վերցված է 2017-03-29
- ↑ Ավանում կրքերը թեժացել են. Քանաքեռցի Տույը չափալաղել է Միհրան Պողոսյանին: «Առաջին.ամ»
- ↑ ««Ժամանակ». Ավանում կրքերը թեժացել են. Քանաքեռցի Տույը չափալաղել է Միհրան Պողոսյանին»։ news.am (հայերեն)։ Վերցված է 2017-03-29
- ↑ «Legislation: National Assemly of RA»։ www.parliament.am։ Վերցված է 2017-03-29
- ↑ «Սպանության սպառնալիքի կասկածանքով ձերբակալվել են Վարդան Օսկանյանի տղան ու նրա աներձագի տղան | AraratNews»։ AraratNews (հայերեն)։ Վերցված է 2017-03-29
- ↑ «Ձերբակալվել են Վարդան Օսկանյանի որդին ու նրա աներձագի որդին. Shamshyan.com»։ Lragir.am (հայերեն)։ Վերցված է 2017-03-29
- ↑ «Ձերբակալվել է Վարդան Օսկանյանի որդին»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան։ Վերցված է 2017-03-29
- ↑ Օսկանյանի որդու ձերբակալությունը քաղաքական է. Արմեն Մարտիրոսյան: «Առաջին.ամ»
- ↑ «Վարդան Օսկանյանի որդու ձերբակալությունը քաղաքական ձերբակալություն է. Արմեն Մարտիրոսյան»։ Առավոտ - Նորություններ Հայաստանից։ Վերցված է 2017-03-29
- ↑ ««Այս քրեական գործերի նախաձեռնումը քաղաքական հետապնդման նպատակներ ունի». Սաքունց»։ Lragir.am (հայերեն)։ Վերցված է 2017-03-29
- ↑ ««Ժամանակ». Մեծ քրեական գործ է բացվելու, ձերբակալություններ են լինելու»։ Armtimes.com (հայերեն)։ Վերցված է 2017-03-29
- ↑ ««Ժամանակ». Մեծ քրեական գործ է բացվելու, ձերբակալություններ են լինելու. առանցքում Սեյրան Օհանյանն է»։ news.am (հայերեն)։ Վերցված է 2017-03-29
- ↑ ««ՀԺ»․Կատաղի պայքար․Միհրան Պողոսյանը հեռախոսներ է բաժանում»։ Armtimes.com (հայերեն)։ Վերցված է 2017-03-29
- ↑ Կատաղի պայքար. Միհրան Պողոսյանը հեռախոսներ է բաժանում. «Ժողովուրդ»
- ↑ ««ՀԺ»․Կատաղի պայքար. Միհրան Պողոսյանը հեռախոսներ է բաժանում»։ news.am (հայերեն)։ Վերցված է 2017-03-29
- ↑ «Զարուհի Փոստանջյանը դուրս է գալիս «Ժառանգություն» կուսակցությունից»։ Lragir.am (հայերեն)։ Վերցված է 2017-03-29
- ↑ ««ՀԺ»․ Կբացահայտեն․ Սեյրան Օհանյանին կարող են ներգրավել Նորք Մարաշի զինված խմբի գործում»։ Armtimes.com (հայերեն)։ Վերցված է 2017-03-29
- ↑ haydzayn.am (2017-02-21)։ ««Հայկական ժամանակ». Օհանյանին կարող են ներգրավել Նորք Մարաշի զինված խմբի գործում»։ Hay Dzayn (հայերեն)։ Վերցված է 2017-03-29
- ↑ «Լեռնիկ Ալեքսանյանն անկախ իրենից շատ հստակ ձեւակերպել է, թե հանուն ինչի են բոլորը գլուխ ջարդում՝ ՀՀԿ ցուցակում տեղ ունենալու համար. «Չորրորդ իշխանություն»»։ Առավոտ - Նորություններ Հայաստանից։ Վերցված է 2017-03-29
- ↑ 47,0 47,1 «Արման Սահակյանի կինն ընտրողների հավաքագրմամբ է զբաղված. ձայնագրություն»։ Armtimes.com (հայերեն)։ Վերցված է 2017-03-29
- ↑ «Արման Սահակյանի կինն ընտրողների հավաքագրմամբ է զբաղված. ձայնագրություն»։ asekose.am։ Վերցված է 2017-03-29
- ↑ «Էնքան չես օգտագործել՝ փչացել ա. ՍԱՍ-ի Արտակն առաջին անգամ ելույթ ունեցավ (տեսանյութ)»։ Armtimes.com (հայերեն)։ Վերցված է 2017-03-29
- ↑ Sputnik։ «Քարոզարշավը մեկնարկեց»։ armeniasputnik.am (հայերեն)։ Վերցված է 2017-03-29
- ↑ «Վանաձորում շարունակում են վնասել «ԵԼՔ» դաշինքի նախընտրական պաստառները»։ Առավոտ - Նորություններ Հայաստանից։ Վերցված է 2017-03-29
- ↑ ««Ելք»-ը ահազանգում է՝ Վանաձորում փչացրել են իր պաստառները. ԿԸՀ-ն, Ոստիկանությունն արձագանքում են»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան։ Վերցված է 2017-03-29
- ↑ Ոստիկանությունը պարզաբանել է Վանաձորում «Ելք»-ի պաստառը վնասած երեխաների պահման հանգամանքները
- ↑ «Քննություն է կատարվում Ջրառատի միջադեպի առթիվ․ Ոստիկանություն»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան։ Վերցված է 2017-03-29
- ↑ «Նոր կրակոցներ Ջրառատում, կան վիրավորներ»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան։ Վերցված է 2017-03-29
- ↑ «Ջրառատում կրակոցներ արձակելու կասկածանքով բերման է ենթարկվել 35-ամյա քաղաքացի»։ www.tert.am (հայերեն)։ Վերցված է 2017-03-29
- ↑ «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում (114 ձայնագրություններ)»։ Վերցված է 2017-03-29
- ↑ «Դպրոցների տնօրենները պարզաբանում կներկայացնեն ձայնագրությունների վերաբերյալ. ԿԳՆ»։ www.tert.am (հայերեն)։ Վերցված է 2017-03-29
- ↑ «Դպրոցների ու մանկապարտեզների տնօրենները ձայներ են հավաքագրում ՀՀԿ-ի համար»։ www.civilnet.am (հայերեն)։ Վերցված է 2017-03-29
- ↑ http://sut.am/wp-content/uploads/2017/03/Dproc-list-arm.pdf ՑՈՒՑԱԿ Հանրապետական կուսակցության համար ընտրողներին ցուցակագրող դպրոցների տնօրենների (հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ)
- ↑ «ԿԳՆ-ն հանձնարարել է. տնօրենները պարզաբանում կներկայացնեն ցուցակագրումների առնչությամբ»։ news.am (հայերեն)։ Վերցված է 2017-03-29
- ↑ «Հայաստանում լռության օր է»։ PanARMENIAN.Net։ Վերցված է 2017-04-02
- ↑ «ՀՀԿ-ական գյուղապետը վստահված անձանց հանել է տեղամասից, պոկել բեյջերը. լարված իրավիճակ»։ Armtimes.com (հայերեն)։ Վերցված է 2017-04-02
- ↑ «Հայտնի դերասան Հայկ Մարությանն ընտրախախտումներ է արձանագրում. Տեսանյութ»։ Armtimes.com (հայերեն)։ Վերցված է 2017-04-02
- ↑ http://hetq.am/arm/news/77344/mek-yntrakhcikum-3-qaxaqaci.html Մեկ ընտրախցիկում հայտնվել է երեք մարդ
- ↑ «Մեկ ընտրախցիկում` 3 քաղաքացի - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ» (հայերեն)։ Վերցված է 2017-04-02
- ↑ https://www.azatutyun.am/a/28405642.html Հարձակում Ազատություն ռադիոկայանի լրագրողի վրա
- ↑ http://armtimes.com/hy/article/108404
- ↑ http://ankakh.com/article/65750/zvolaqari-2128-entratyeghamasum-tsyetsyel-yen-entrakhakhtume-matnanshats-ditvordin
- ↑ http://armtimes.com/hy/article/108424
- ↑ http://armtimes.com/hy/article/108413 Ընտրախախտումներ Գյումրիում
- ↑ https://news.am/arm/news/382365.html ՊՆ-ն պարզաբանում է ներկայացրել զինծառայողների ուղղորդված քվեարկության մասին ահազանգի վերաբերյալ
- ↑ https://www.azatutyun.am/a/28405917.html ՊՆ-ն պարզաբանում է տարածել զինվորականների ուղղորդված քվեարկության վերաբերյալ
- ↑ http://hetq.am/arm/news/77380/yntratexamasi-hosanqazrkum-ashtarakum.html Տարօրինակ իրադարձություններ Աշտարակի ընտրատեղամասերից մեկում
- ↑ http://hetq.am/arm/news/77429/ashtarakum-hhk-vstahvats-andzn-ir-cucakov-tchshtum-e-yntrutyan-ekoxneri-anunnery.html ՀՀԿ վստահված անձը ստուգումներ է իրականացնում
- ↑ http://armtimes.com/hy/article/108446
- ↑ https://www.a1plus.am/1533209.html Խախտումներ քրեակատարողական հիմնարկներում
- ↑ http://hcav.am/events/02-04-2017-0235871/ Խախտումներ Գյուլագարակ գյուղում
- ↑ http://hcav.am/events/02-04-2017-0235871/ Ուղղորդումներ ընտրատեղամասում
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողով
- Հայաստանի ընտրական օրենսգիրք
- Ինչպե՞ս ընտրել ապրիլի 2-ին։ Քվեարկության կարգը
- Հայաստանի ընտրությունների մասին հրապարակումներ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում
- Հանրապետական կուսակցության համար ընտրողներին ցուցակագրող դպրոցների տնօրենների հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունների ցուցակ
|