Վաղարշակ Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վաղարշակ Հարությունյան
Վաղարշակ Հարությունյան 02.JPG
Ազգային վերածնունդ կուսակցության նախագահ
 2008
Նախորդող Ալբերտ Բազեյան
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է
Դրոշ
ՀՀ Պաշտպանության նախարար
հունիս 19, 1999 - մայիս 2, 2000
Նախորդող Վազգեն Սարգսյան
Հաջորդող Միքայել Հարությունյան (ժ/պ)
Սերժ Սարգսյան
Դրոշ
ՀՀ ներքին գործերի փոխնախարար, ՀՀ պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
1991 - 1992
 
Կուսակցություն՝ Հանրապետություն
Կրթություն՝ ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր ապրիլի 28, 1956(1956-04-28) (65 տարեկան)
Ծննդավայր Ախալքալաք, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
 
Պարգևներ

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշան

Վաղարշակ Վառնազի Հարությունյան (ապրիլի 28, 1956(1956-04-28), Ախալքալաք, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն), Հայաստանի ռազմական, պետական և քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար։

2002 թվականի հուլիսի 22-ին Հայաստանի Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով աստիճանազրկվել է։ Վաղարշակ Հարությունյանը իր աստիճանազրկումը համարում է անօրինական[1], իսկ «Հանրապետություն» կուսակցության պնդմամբ, որի հիմնադիր անդամ էր Վաղարշակ Հարությունյանը, վերջինիս աստիճանազրկումը քաղաքական հաշվեհարդարի միջոց էր[2]։ 2019 թվականին վերականգնվել է նրա զինվորական կոչումը, և նա նշանակվել է ԵԿՄ փոխնախագահ[3]։ 2020 թվականի օգոստոսի 18-ին նշանակվել է Հայաստանի Վարչապետի գլխավոր խորհրդական, իսկ 2020 թվականի նոյեմբերի 20-ին Հայաստանի Պաշտպանության նախարար։

Վաղարշակ Հարությունյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև կոնֆլիկտն սկսվել էր 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունից հետո, երբ տեղեկանալով ահաբեկչության մասին՝ այն ժամանակվա պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով բանակը փակել էր Երևան տանող ճանապարհները։ Իսկ օրեր անց Ռոբերտ Քոչարյանն այդ գործողությունը որակել էր որպես ինքնագլուխ, անընդունելի գործողություն[4]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1978 թ. ավարտել է Բաքվի Ս. Կիրովի անվ. Կասպիական բարձրագույն ռազմածովային ուսումնարանը։
  • 1991 թ. -Մարշալ Գրեչկոյի անվան ռազմական ակադեմիան (Սանկտ-Պետերբուրգ) և Գլխավոր շտաբի Ակադեմիան (Մոսկվա)։

Զինվորական ծառայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1978-1990 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
  • 1986-1990 թթ. - Խաղաղօվկիանոսյան նավատորմի շտաբի ավագ սպա։
  • 1991-1992 թթ. - Հայաստանի ներքին գործերի փոխնախարար, Հայաստանի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։
  • 1992-1994 թթ. - ԱՊՀ միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբի պետի տեղակալ։
  • 1994-1999 թ. - ԱՊՀ մասնակից-պետությունների ռազմական համագործակցության կոորդինացման շտաբի պետի տեղակալ, Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչ։
  • 1999-2000 թթ. - Հայաստանի պաշտպանության նախարար։
  • 2002 թ. հուլիսի 22-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով աստիճանազրկվել է։
  • 2019 թ. օգոստոսի 24-ին Նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված է Արմեն Սարգսյանի հրամանագիրը Վաղարշակ Հարությունյանին զինվորական կոչումից զրկելու՝ Հայաստանի նախագահի 2002 թվականի հուլիսի 22-ի հրամանագիրը ուժը կորցրած ճանաչելու մասին։ Հայաստանի պետական, ռազմական և քաղաքական գործիչ, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը կրկին գեներալ-լեյտենանտ է։
  • 2020թ. նոյեմբերի 20-ին նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարար։

Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոչումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վաղարշակ Հարությունյանը 1999-2001 թթ. ՀՀ Արտակարգ իրավիճակների վարչության պետ, գեներալ-մայոր Վյաչեսլավ Հարությունյանի եղբայրն է։
  • Արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի, ՀՀ-ի, ԼՂՀ-ի, ՌԴ-ի, ԽՍՀՄ-ի, Բելառուսի, Բուլղարիայի, Տաջիկստանի և մի շարք այլ երկրների կողմից ստացել է մեդալներ, շքանշաններ, բարձրագույն այլ պարգևներ։ Պարգևատրվել է անվանական զենքով ՝ ՀՀ Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի կողմից և ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովի կողմից։ Արցախյան պատերազմի մասնակից է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Վազգեն Սարգսյան
ՀՀ Պաշտպանության նախարար
Վաղարշակ Հարությունյան

19 հունիսի 1999 թ. - 2 մայիսի 2000 թ.
Հաջորդող
Միքայել Հարությունյան (ժ/պ), Սերժ Սարգսյան
Նախորդող
Ալբերտ Բազեյան
«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ
Վաղարշակ Հարությունյան

2008 թ. -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է
Նախորդող
Դավիթ Տոնոյան
ՀՀ Պաշտպանության նախարար
Վաղարշակ Հարությունյան

նոյեմբերի 21, 2020 - հուլիսի 20, 2021
Հաջորդող
պաշտոնավարում է