Հայաստանի խորհրդարանական ընտրություններ, 2018

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայաստանի խորհրդարանական ընտրություններ, 2018
Հայաստան
դեկտեմբերի 9, 2018
National Assembly of Armenia.jpg

Տեսակ Հայաստանի խորհրդարանական ընտրություն

Նախորդ ՀՀ Ազգային ժողովի 6-րդ գումարման ընտրություններ

Հաջորդ Հայաստանի խորհրդարանական ընտրություններ 2023

Հայաստանի խորհրդարանական ընտրություններ 2018, Հայաստանի Ազգային Ժողովի 7-րդ գումարման արտահերթ ընտրություններ, որը կկայանա 2018 թվականի դեկտեմբերի 9-ին[1][2][3]։ Արտահերթ ընտրությունների գաղափարն առաջացել էր Թավշյա հեղափոխության ընթացքում[4][5], իսկ այն իրավականորեն հաստատվեց, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց ՀՀ վարչապետի պաշտոնից և քաղաքական պայմանավորվածության արդյունքում Ազգային Ժողովը երկու անգամ չընտրեց նոր վարչապետ։

Ընտրակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրություններով Ազգային ժողովը կձևավորվի միայն համամասնական ընտրական համակարգով, որը բաղկացած է երկու աստիճանից։ Թեկնածուները ընտրություններին կարող են մասնակցել միայն կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների համապետական կամ տարածքային ցուցակում ընդգրկվելով[6]։ Ընտրությունների համար Հայաստանը բաժանվել է 13 ընտրատարածքի[7]։ Յուրաքանչյուր ընտրատարածքում կուսակցությունից կարող է առաջադրվել 1 թեկնածու յուրաքանչյուր 15 հազար ընտրողի չափաբաժնով, սակայն նվազագույնը պետք է ունենալ 5 թեկնածու[8]։ Պատգամավորի թեկնածուն պետք է լինի նվազագույնը 25 տարեկան, վերջին 4 տարում ունենա միայն ՀՀ քաղաքացիություն և մշտապես ապրած լինի Հայաստանում, ունենա ընտրական իրավունք և տիրապետի հայերենին։ Հայաստանի Սահմանադրության համաձայն, Ազգային ժողովն ընտրվում է 5 տարի ժամկետով և պետք է ունենա առնվազն 101 պատգամավոր[9]։

Մանդատների բախշման կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանդատները բախշվում են համամասնորեն բոլոր քաղաքական ուժերի մեջ, որոնք հաղթահարել են նվազագույն ձայների պատնեշը (5% կուսակցությունների համար և 7% կուսակցությունների դաշինքների համար):

Մանդատների բախշման կարգը ներառում է լրացուցիչ անդամի ընտրակարգ:

Նախորդող իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի հերթական ընտրությունները պետք է լիներ 2022 թվականին, սակայն Թավշյա հեղափոխությունից հետո արտահերթ ընտրությունների հասարակական պահանջ առաջացավ[10][11][12]։ 2018 թվականի հունիսի 7-ին Ազգային ժողովն ընդունեց Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը, որի ծրագրային գլխավոր դրույթներից էր մեկ տարվա ընթացքում կազմակերպել և անց կացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ[13][14]։

Եթե պաշտոնավարման առաջին օրերին Նիկոլ Փաշինյանը խոսում էր հաջորդ տարվա մայիս-հունիսին ընտրություններ անցկացնելու մասին, ապա երևանի քաղաքապետի ընտրությունից հետո այդ ժամկետը կրճատվեց՝ դառնալով 2018 թվականի դեկտեմբեր։

Հոկտեմբերի 2-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել ՀՀ ԱԺ ցրման պահանջով։

Դեկտեմբերին ընտրություններ անցկացնելուն նպատակով Նիկոլ Փաշինյանը համաձայնագիր է ստորագրել Ծառուկյան դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ[15]։ Այդ ծրագրին աջակցելու հայտարարություն են ստորագրել նաև թվով 14 նախկին և ներկա ՀՀԿ պատգամավորներ[16]

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարական[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական է տվել հոկտեմբերի 16-ին[17]։ Խորհրդարանի ինքնալուծարման ֆորմալ ընթացակարգը պահպանելու համար անհրաժեշտ էր, որպեսզի լիներ վարչապետություն ընտրություն և թեկնածուն չընտրվեր։ «Ելք» դաշինքը հոկտեմբերի 23-ին վարչապետի թեկնածու էր առաջադրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին[18], որն էլ հոկտեմբերի 24-ի հատուկ նիստում չընտրվեց ՀՀ վարչապետ[19]։ Նոյեմբերի 1-ին Ազգային Ժողովը երկրորդ անգամ չընտրեց Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում և Ազգային Ժողովն արձակվեց իրավունքի ուժով[20]։

Մասնակից կուսակցություններ և դաշինքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցությունները և դաշինքները ընտրություններին մասնակցության համար պետք է իրենց փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնեն մինչև նոյեմբերի 14-ը, երեկոյան 6։00-ն[21][22]։ Հետևյալ կուսակցությունները և դաշինքներն արդեն հաստատել են իրենց մասնակցությունը ընտրություններին․

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել արտահերթ ընտրություն նշանակելու մասին» 
  2. «2018 թվականի դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Նիկոլ Փաշինյան»։ 02/10/2018 
  3. «Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը հուշագիր են ստորագրել»։ 20:25 08.10.2018 
  4. «Սահմանադրական փակուղի կամ ինչպես են հնարավոր արտահերթ ընտրությունները» 
  5. «Վարչապետի պաշտոնից հրաժարական, ԱԺ արտահերթ ընտրություններ. Փաշինյանն իր ծրագիրն է ներկայացրել» 
  6. «DocumentView»։ www.arlis.am։ Վերցված է 2018-01-25 
  7. Հայաստանի Հանրապետության ընտրողների քանակն ըստ ընտրատարածքների
  8. Ընտրատարածքներում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվող թռկնածուների առավելագույն թիվը սահմանեու մասին օրենք
  9. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  10. «Փորձագետներ․ Հնարավորինս արագ պետք է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»։ Մայիս 07, 2018 
  11. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն օրվա հրամայականն է և մեր հասարակության գերակշիռ մասի իրավացի պահանջը. Ազատ դեմոկրատներ կուսակցություն» 
  12. «Օրվա հրամայականն է. ՀԺԿ–ն էլ խոսեց խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին» 
  13. «Ազգային ժողովն ընդունեց կառավարության ծրագիրը» 
  14. Ազգային ժողովը հաստատեց կառավարության ծրագիրը
  15. «Ըստ համաձայնագրի, դեկտեմբերին Ն. Փաշինյանից բացի այլ թեկնածուի ԲՀԿ-ն չի սատարի, թեկնածու չի առաջադրի» 
  16. «14 պատգամավոր խոստացել է նոր վարչապետ չընտրել» 
  17. «Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց» 
  18. ««Ելք»-ը Նիկոլ Փաշինյանին առաջադրեց վարչապետի թեկնածու» 
  19. «Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետ»։ News.am։ 15:50, 24.10.2018 
  20. ««Ազգային ժողովը արձակված է իրավունքի ուժով: Շնորհավորում եմ». Նիկոլ Փաշինյան» 
  21. «Campaign for Armenia snap parliamentary elections to start on November 26»։ news.am (անգլերեն)։ Վերցված է 2018-11-06 
  22. [1]
  23. «ARF to participate independently in parliamentary elections»։ news.am (անգլերեն)։ Վերցված է 2018-10-26 
  24. «Lusavor Hayastan Party to run for parliament individually»։ news.am (անգլերեն)։ Վերցված է 2018-11-04 
  25. Free Democrats party to participate in early parliamentary vote
  26. ««Մենք» դաշինք՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ (Տեսանյութ)» 
  27. Armenia acting PM: We most likely will run in snap parliamentary election with My Step alliance
  28. «Armenia “Tsarukyan” faction at parliament: Bloc leader Gagik Tsarukyan should head its electoral list»։ news.am (անգլերեն)։ Վերցված է 2018-10-26 
  29. ««Սասնա ծռեր» կուսակցությունը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին» 
  30. «ՀՀԿ-ն կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին․ Վիգեն Սարգսյան»