Jump to content

«Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցություն
անգլ.՝ The Alliance of Liberals and Democrats for Europe Party
պատկերանիշ
ՏեսակԵվրոպական քաղաքական կուսակցություն
Երկիր UE[1]
ԱռաջնորդHans van Baalen?[2], Գրեմ Վաթսոն, Annemie Neyts-Uyttebroeck?, Werner Hoyer?, Uffe Ellemann-Jensen?, Willy De Clercq?, Colette Flesch?, Willy De Clercq? և Gaston Thorn?
Հիմնադրվածմարտի 26, 1976
Գաղափարախոսությունազատականություն, պահպանողական լիբերալիզմ և սոցիալական լիբերալիզմ
Քաղաքական հայացքցենտրիզմ
ՇտաբԲրյուսել, Բրյուսել-մայրաքաղաք[3]
Միջազգային պատկանելությունԱզատական ինտերնացիոնալ
Եվրոպական խորհրդարան85
Կայքaldeparty.eu
 Alliance of Liberals and Democrats for Europe Party Վիքիպահեստում

«Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցությունը (ԵԱԺԴ կուսակցություն) հիմնականում Եվրոպական Միությունում գործող եվրոպական քաղաքական կուսակցություն է, որի կազմում ընդգրկված են Եվրոպայի թվով 60 ազգային ազատական կուսակցություններ։ Մինչև 2012 թ. նոյեմբերի 10-ը կուսակցությունը հայտնի էր որպես Եվրոպայի ազատական, ժողովրդավարական և բարեփոխիչների կուսակցություն (ԵԱԺԲ, ELDR)[4]: ԵԱԺԴ կուսակցությունն անդամակցում է «Ազատական ինտերնացիոնալ»-ին[5]։

1970-ականների ազգային քաղաքական կուսակցությունների ազատ համադաշնության հիմքով զարգացած ԵԱԺԴ կուսակցությունն այժմ հանդես է գալիս իբրև շահույթ չհետապնդող միասնական ասոցիացիա՝ գրանցված ըստ բելգիական օրենսդրության։

2010 թ. դրությամբ ԵԱԺԴ-ն ԵՄ-ի կառույցներում ներկայացված իր մեծությամբ չորրորդ համաեվրոպական քաղաքական կուսակցությունն է, ունի 67 ԵԽՊ և Եվրոպական հանձնաժողովի 5 անդամ։ ԵՄ 28 անդամ պետություններից հինգում պաշտոնավարում են ԵԱԺԴ-ին անդամագրված վարչապետներ՝ Քսավյե Բեթելը (ԺԿ) Լյուքսեմբուրգում, Շարլ Միշելը (ԲՇ) Բելգիայում, Տաավի Ռիյվասը (ԷԲԿ) Էստոնիայում, Միրո Ցերարը (ԱԿԿ) Սլովենիայում և Մարկ Ռուտեն (ԺԿԱԺ) Նիդեռլանդներում։

Նիկ Քլեգը (ԱԴ) Միացյալ Թագավորության փոխվարչապետի պաշտոնն է զբաղեցնում։ Կառավարության կազմում ազատականներ են ընդգրկված նաև ևս հինգ ԵՄ անդամ պետություններում՝ Խորվաթիայում, Չեխիայի Հանրապետությունում, Դանիայում, Ֆինլանդիայում և Լիտվայում։

2004 թ. հուլիսի 20-ից ԵԱԺԴ կուսակցությունն իբրև քաղաքական ուժ ներկայացված է Եվրախորհրդարանում՝ Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի խորհրդարանական խմբակցության միջոցով, որը ձևավորվել է Եվրոպայի ժողովրդավարական կուսակցության (ԵԺԿ) հետ համատեղ։ ԵԱԺԴ-ի խորհրդարանական խմբակցությունը ղեկավարում է Գի Վերհովստադտը, նախկինում՝ Բելգիայի վարչապետ։ Մինչ 2004 թ. Եվրոպական ընտրությունները կուսակցությունը միավորված էր Եվրոպայի ազատական, ժողովրդավարական և բարեփոխիչների կուսակցության (ԵԱԺԲ) խմբակցության հետ։ ԵԱԺԴ-ի երիտասարդական թևը Եվրոպայի ազատական երիտասարդությունն է (LYMEC). այն հիմնականում գործում է երիտասարդական և ուսանողական ազատական կազմակերպությունների հենքի վրա, սակայն իր կազմում ունի նաև ոչ մեծ թվով անհատ անդամներ։ LYMEC-ի առաջնորդը 2012 թ. մայիսին երկու տարով LYMEC-ի նախագահ ընտրված Յերոեն Դիպեմաատն է (ԺԿԱԺ, Նիդեռլանդներ)։ Կազմակերպությունն ունի 200.000 անդամ։

Կուսակցության առաջնորդը

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵԱԺԴ կուսակցության առաջնորդը Սըր Գրեմ Վաթսոնն է (ԵԽՊ)։

ԵԱԺԴ կուսակցության ընթացիկ կառավարումն իրականացնում է նրա Վարչությունը հետևյալ կազմով[6]՝

Փոխնախագահներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵԱԺԴ խմբակցության ղեկավարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Գի Վերհովստադտ {{{2}}} ԵԽՊ (Բաց ՖԱԺ, Բելգիա), ԵԱԺԴ խմբակցության ղեկավար, Եվրախորհրդարան
  • Անն Բրասյըր Լյուքսեմբուրգ (ԺԿ, Լյուքսեմբուրգ), Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի նախագահ (ԵԱԺԴ-ԵԽԽՎ)
  • Ֆլո Կլուկաս {{{2}}} (Ազատական ժողովրդավարներ, Միացյալ Թագավորություն), ԵԱԺԴ-ի խմբակցության ղեկավար, ԵՄ Տարածաշրջանների կոմիտե

Կուսակցության այլ պաշտոնյաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաեվրոպական ազատականության պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաեվրոպական ազատականությունը հարուստ պատմություն ունի. այն սկիզբ է առել 1947 թ. ապրիլին «Ազատական ինտերնացիոնալի» հիմնադրումից։ 1976 թ. մարտին ստեղծվեց Եվրոպայի ազատական և ժողովրդավարական կուսակցությունների դաշնությունը, որն աստիճանաբար վերաճեց Եվրոպայի Ազատական, ժողովրդավարական և բարեփոխումների կուսակցության (ԵԱԺԲ)՝ Եվրախորհրդարանում համապատասխանաբար ներկայացվելով Եվրոպայի Ազատական, ժողովրդավարական և բարեփոխումների կուսակցության խմբակցության միջոցով։

Եվրոպական Միության ընդլայնման նախօրեին՝ 2004 թ. ապրիլի 30-ին Բրյուսելում կայացած արտահերթ համաժողովում, ԵԱԺԲ կուսակցությունն ըստ բելգիական օրենսդրության գրանցվեց որպես Եվրոպական քաղաքական կուսակցություն։

2004 թ. ԵԱԺԲ կուսակցությունը միավորվեց Եվրոպայի ժողովրդավարական կուսակցության հետ և կազմեց Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքը (ԵԱԺԴ)՝ ներկայանալով Եվրախորհրդարանում ԵԱԺԴ խմբակցության միջոցով։ ԵԱԺԲ կուսակցությունն ընդունել է իր ներկայիս անվանումը 2012 թ. նոյեմբերի 10-ին՝ համաեվրոպական դաշինքի և խորհրդարանական խմբակցության ներդաշնակեցման նպատակով։

Եվրոպական խորհուրդ և Նախարարների խորհուրդ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անդամ Պետություն Ներկայացուցիչ Պաշտոն Քաղաքական կուսակցություն Խորհրդի անդամ սկսած Լուսանկար
Էստոնիա Տաավի Ռիյվաս Էստոնիայի վարչապետ Էստոնիայի բարեփոխումների կուսակցություն 26 մայիսի 2014
Նիդերլանդներ Մարկ Ռիուտե Նիդեռլադների վարչապետ «Ժողովրդական կուսակցություն, ազատության և դեմոկրատիա» 14 հոկտեմբերի 2010
Լյուքսեմբուրգ Կսավիե Բետել Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուքսեմբուրգի դեմոկրտական կուսակցություն 4 դեկտեմբերի 2013
Բելգիա Շառլ Միշել Բելգիայի վարչապետ Բարեփոխումների շարժում 11 հոկտոմբերի 2014
Սլովենիա Միրոսլավ Ցերար Սլովենիայի վարչապետ Մոդեռն կենտրոնամետ կուսակցություն 18 սեպտեմբերի 2014
Ֆինլանդիա Յուհա Սպիլիյա Ֆինլանդիայի վարչապետ Ֆինլանդիայի կենտրոնամետ կուսակցություն 29 մայիսի 2015

Եվրահանձնաժողովի պատվիրակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական հանձնաժողովի 28 անդամներից 5-ը ԵԱԺԴ-ի անդամ կուսակցությունների ներկայացուցիչներն են.

Պետություն Պատվիրակ Պաշտոն Քաղաքական կուսակցություն Photo
Էստոնիա
Էստոնիա
Անդրուս Անսիպ Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Եվրահանձնաժողովի պատվիրակ թվային միասնական շուկայի գծով Էստոնիայի բարեփոխումների կուսակցություն
Շվեդիա
Շվեդիա
Սեսիլիա Մալմստրյոմ Եվրահանձնաժողովի պատվիրակ առևտրի գծով Շվեդիայի ազատական ժողովրդական կուսակցություն
Սլովենիա
Սլովենիա
Վիոլետա Բուլկ Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Եվրահանձնաժողովի պատվիրակ էներգիայի միության գծով Սլովենիայի Արդի կենտրոնամետ կուսակցություն
Չեխիա
Չեխիայի հանրապետություն
Վերա Յուրովա Եվրահանձնաժողովի պատվիրակ արտադրության, սպառողների և գենդերային հավասարության գծով ԱՆՈ 2011
Դանիա
Դանիա
Մարգրեթ Վեսթգեր Եվրահանձնաժողովի պատվիրակ մրցակցության գծով Դանիայի սոցիալ-ազատական կուսակցություն

Անդամ կուսակցություններից ընտրված ներկայացուցիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպական կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գի Վերհովստադտ
ԿազմակերպությունԿառույցՏեղերի թիվը
 Եվրոպական ՄիությունԵվրոպական հանձնաժողով
5 / 28
 Եվրոպական ՄիությունԵվրոպայի խորհուրդ
(Կառավարության ղեկավարներ)
6 / 28
 Եվրոպական ՄիությունԵՄ խորհուրդ
(Մասնակցություն կառավարմանը)
10 / 28
 Եվրոպական ՄիությունԵվրախորհրդարան
48 / 751
 Եվրոպայի խորհուրդԽորհրդարանական վեհաժողով
28 / 318

Եվրոպական Միության անդամ երկրների ազգային խորհրդարաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարկ Ռիուտե
Տաավի Ռիյվաս
Մարգրեթ Վեստագեր
Նիկ Քլեգ
ԵրկիրՄարմինՏեղերի թիվըԱնդամ կուսակցություններ
 ԱվստրիաԱզգային խորհուրդ
9 / 183
ՆԵՈՍ
Բելգիա ԲելգիաՆերկայացուցիչների պալատ
Ստորին պալատ
34 / 150
ԲՇ, Բաց ՖԱԺ
Սենատ
Վերին պալատ
13 / 60
ԲՇ, Բաց ՖԱԺ
 ԲուլղարիաԱզգային ժողով
38 / 240
ԻԱՇ
{{{2}}} ԽորվաթիաՍաբոր
16 / 151
ԽԺԿ, ԻԺՎ
 ՉեխիաՊատգամավորների պալատ
47 / 200
ԱՆՈ 2011
{{{2}}} ԴանիաՖոլկետինգ
64 / 175
Ազատականներ, ԱԱ
{{{2}}} ԷստոնիաՊետական խորհուրդ
57 / 101
ԷԲԿ, ԷԿԿ
 Ֆինլանդիախորհրդարան
58 / 200
ԿԿ, ՇԺԿ
{{{2}}} ԳերմանիաԲունդեստագ
0 / 631
ԱԴԿ
{{{2}}} ԻռլանդիաԴոյլ Էրեն
Ստորին պալատ
20 / 166
ՖՖ
սենատ
Վերին պալատ
14 / 60
ՖՖ
{{{2}}} ԻտալիաՊատգամավորների պալատ
Ստորին պալատ
0 / 630
ԱԻ, Իտալիայի արմատականներ
Հանրապետության սենատ
Վերին պալատ
0 / 315
ԱԻ, Իտալիայի արմատականներ
{{{2}}} ԼիտվաՍեյմ
39 / 141
ԱՇ, ԱԿ
{{{2}}} Լյուքսեմբուրգներկայացուցիչների պալատ
13 / 60
ԴԿ
 Նիդերլանդներներկայացուցիչների պալատ
Ստորին պալատ
53 / 150
ԱԺԺԿ, Դ66
Սենատ
Վերին պալատ
21 / 75
ԱԺԺԿ, Դ66
{{{2}}} ՌումինիաՆերկայացուցիչների պալատ
Ստորին պալատ
22 / 412
ԱԲԿ
Սենատ
Վերին պալատ
6 / 176
ԱԲԿ
 ՍլովենիաԱզգային ժողով
40 / 90
ԱԿԿ, ԱԲԴ
{{{2}}} ԻսպանիաԻսպանիայի ներկայացուցիչների կոնգրես
Ստորին պալատ
15 / 350
ՄԱԺ, ԿԺՄ
Սենատ
Վերին պալատ
10 / 266
ՄԱԺ, ԿԺՄ
{{{2}}} ՇվեդիաՌիկսդագ
41 / 349
ԿԿ, ԱԺԿ
Միացյալ Թագավորություն Միացյալ ԹագավորությունՀամայնքների պալատ
Ստորին պալատ
8 / 650
Ազատական դեմոկրատներ
Լորդերի պալատ
Վերին պալատ
105 / 793
Ազատական դեմոկրատներ

Ազգային խորհրդարաններ՝ Եվրոպական Միությունից դուրս

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԵրկիրՄարմինՏեղերի թիվըԱնդամ կուսակցություններ
{{{2}}} ԱնդորրաԳլխավոր խորհուրդ
8 / 28
ԱԱԿ
{{{2}}} ԱդրբեջանԱզգային ժողով
0 / 125
Մուսավաթ
 ՎրաստանԽորհրդարան
17 / 150
Հանրապետական, ԱԴ[7][8]
{{{2}}} ԻսլանդիաԱլթինգ
6 / 63
ՊԱ
{{{2}}} ՀայաստանՀՀ Ազգային ժողով
7 / 131
ՀԱԿ
{{{2}}} ՄոլդովաԽորհրդարան
13 / 101
ՄԱԿ
{{{2}}} ՉեռնոգորիաԺողով
1 / 81
ՄԱԿ
{{{2}}} ՆորվեգիաՍտորտինգ
9 / 169
Նորվեգիայի ազատական կուսակցություն
{{{2}}} ՇվեյցարիաԱզգային խորհուրդ
Ստորին պալատ
31 / 200
ԱԺԿ․ Ազատականներ
Կանտոնների խորհուրդ
Վերին պալատ
12 / 46
ԱԺԿ․ Ազատականներ

Անդամ կուսակցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկիր կամ Տարածաշրջան Կուսակցություն Պատգամավորներ
 ԱվստրիաՆԵՈՍ – Նոր Ավստրիա և Ազատական ֆորում
1 / 18
Բելգիա Բելգիա (Dutch)Բաց Ֆլամանդական ազատականներ և ժողովրդավարներ
3 / 12
Բելգիա Բելգիա (French)Բարեփոխումների շարժում
3 / 8
 ԲուլղարիաԻրավունքների և ազատությունների շարժում
4 / 17
 ԲուլղարիաԱզգային շարժում հանուն կայունության և առաջընթացի
0 / 17
{{{2}}} ԽորվաթիաԽորվաթիայի ժողովրդական կուսակցություն – Ազատական ժողովրդավարներ
1 / 11
{{{2}}} ԽորվաթիաԽորվաթիայի սոցիալ-ազատական կուսակցություն
0 / 11
{{{2}}} ԽորվաթիաԻստրիայի ժողովրդավարական ժողով
1 / 11
 ԿիպրոսՄիացյալ ժողովրդավարներ
0 / 6
 ՉեխիաԱՆՈ 2011
4 / 21
{{{2}}} ԴանիաԴանիայի սոցիալ-ազատական կուսակցություն
1 / 13
{{{2}}} ԴանիաԱզատականներ – Դանիայի ազատական կուսակցություն
2 / 13
{{{2}}} ԷստոնիաԷստոնիայի կենտրոնամետ կուսակցություն
1 / 6
{{{2}}} ԷստոնիաԷստոնիայի բարեփոխումների կուսակցություն
2 / 6
 ՖինլանդիաԿենտրոնամետ կուսակցություն
3 / 13
 ՖինլանդիաՖինլանդիայի շվեդական ժողովրդական կուսակցություն
1 / 13
 Ֆինլանդիա
{{{2}}} Ալանդյան կղզիներ
Ալանդյան կենտրոն
0 / 13
{{{2}}} ԳերմանիաԱզատ ժողովրդավարական կուսակցություն
3 / 96
{{{2}}} ՀունաստանԴրասի
0 / 21
{{{2}}} ԻռլանդիաՖիաննա Ֆոյլ
1 / 11
{{{2}}} ԻտալիաԻտալիայի արմատականներ
0 / 73
{{{2}}} ԻտալիաԱրժեքների Իտալիա
0 / 73
{{{2}}} ԼատվիաԼատվիայի զարգացում
0 / 8
{{{2}}} ԼիտվաԱշխատանքային կուսակցություն
1 / 11
{{{2}}} ԼիտվաԼիտվայի Ազատության միություն
0 / 11
{{{2}}} ԼիտվաԼիտվայի Հանրապետության ազատականների շարժում
2 / 11
{{{2}}} ԼյուքսեմբուրգԺողովրդավարական կուսակցություն
1 / 6
 ՆիդերլանդներԴեմոկրատներ 66
4 / 26
 ՆիդերլանդներԺողովրդական կուսակցություն հանուն ազատության և ժողովրդավարության
3 / 26
 ԼեհաստանԺողովրդավարական կուսակցություն – demokraci.pl
0 / 51
{{{2}}} ՊորտուգալիաՀողի կուսակցություն
2 / 21
 ՍլովենիաԱրդի կենտրոնամետ կուսակցություն
0 / 8
 ՍլովենիաԱլենկա Բրատուշեկի դաշինք
0 / 8
 ՍլովենիաՔաղաքացիական ցանկ
0 / 8
 ՍլովենիաՍլովենիայի ազատական ժողովրդավարություն
0 / 8
 ՍլովենիաԶարես – Սոցիալ-ազատականներ
0 / 8
{{{2}}} ԻսպանիաԿատալոնիայի ժողովրդավարական կոնվերգենցիա
1 / 54
{{{2}}} ՇվեդիաԿենտրոնամետ կուսակցություն
1 / 20
{{{2}}} ՇվեդիաԱզատական ժողովրդական կուսակցություն
2 / 20
Միացյալ Թագավորություն Միացյալ ԹագավորությունԱզատական ժողովրդավարներ
1 / 73

{{{2}}} Անդորրա

{{{2}}} Հայաստան

{{{2}}} Ադրբեջան

{{{2}}} Բելառուս

 Վրաստան

{{{2}}} Իսլանդիա

{{{2}}} Kosovo

{{{2}}} Մոլդովա

{{{2}}} Չեռնոգորիա

{{{2}}} Նորվեգիա

 Ռուսաստան

 Սերբիա

{{{2}}} Շվեյցարիա

{{{2}}} Ուկրաինա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Register of European political parties and foundations — 2016.
  2. ↑ VVD-prominent Hans van Baalen (60) overleden (նիդերլ.)
  3. ↑ Contact
  4. ↑ «European Liberal Democrats change party name to ALDE Party | ALDE Party». Eldr.eu. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
  5. ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 17-ին.
  6. ↑ «Members of the Bureau | ALDE Party». Aldeparty.eu. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
  7. ↑ «Members of Faction». Parliament.ge. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
  8. ↑ «Members of Faction». Parliament.ge. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
  9. ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]