Սասնա Ծռեր համահայկական կուսակցություն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սասնա ծռեր (այլ կիրառումներ)
Սասնա Ծռեր համահայկական կուսակցություն | |
---|---|
![]() | |
Տեսակ | քաղաքական կուսակցություն |
Երկիր | ![]() ![]() |
Հիմնադրված | սեպտեմբերի 29, 2018 |
Գաղափարախոսություն | հայկական ազգայնականություն, Աջաթևյան պոպուլիզմ, պրո-եվրոպեականություն և Միացյալ Հայաստան |
Քաղաքական հայացք | աջական և ծայրահեղ աջեր |
Շտաբ | Երևան, Հայաստան |
Խորհուրդ | քարտուղարություն՝ Գարեգին Չուգասզյան, Վարուժան Ավետիսյան, Ալեք Ենիգոմշյան, Գևորգ Սաֆարյան, Վահագն Ավագյան, Արեգ Կյուրեղյան, Ռուզան Եղնուկյան։ |
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն, գործող կուսակցություն Հայաստանում։ Կուսակցությունը ստեղծվել է 2018 թվականի սեպտեմբերի 29-ին կուսակցության հիմնադիր համագումարով[1]։ Արցախում ներկայացված է իր մասնաճյուղ համարվող Սասնա Ծռեր արցախյան կուսակցության միջոցով։
Ղեկավար կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կուսակցության ղեկավար մարմինը 7 հոգանոց քարտուղարությունն է, որը համակարգում է Վարուժան Ավետիսյանը[2]։ Կուսակցության պատվավոր ներկայացուցիչը Ժիրայր Սեֆիլյանն է[3]։
Սասնա ծռեր համահայկական կուսակցության հիմնադիրները հիմնականում ներկայացնում են «Սասնա ծռեր խմբավորումը» և «Հիմնադիր խորհրդարան» քաղաքացիական շարժումը[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասնակցությունն ընտրություններին[խմբագրել | խմբագրել կոդը]
Կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը հայտնել է, որ կուսակցությունը կմասնակցի դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին[4]։ 2018 թ․ դեկտեմբերի 9-ին մասնակցել է ընտրություններին և ստացել 20000-ից քիչ ավելի քվե։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ազգային ժողովրդավարական բևեռ
- Սասնա ծռեր կուսակցություն
- Հիմնադիր խորհրդարան
- Սասնա Ծռեր խմբավորում
- ՊՊԾ գնդի գրավում
- 100-ամյակն առանց ռեժիմի
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունը Արցախում ներկայացված է Սասնա Ծռեր արցախյան կուսակցության միջոցով, որը հանդիսանում է իր տեղական մասնաճյուղը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Պաշտոնապես հիմնադրվեց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը»։ www.azatutyun.am։ Սեպտեմբեր 29, 2018
- ↑ ««Սասնա ծռեր» կուսակցությունը ղեկավար չի ունենա. Ընտրվեց 7-հոգանոց քարտուղարություն»։ news.am։ 15:33, 29.09.2018
- ↑ ««Սասնա Ծռեր» կուսակցությունը նախագահ չունեցավ. Սեֆիլյանը կլինի պատվավոր ներկայացուցիչ»։ kentron.tv։ Շաբաթ, 29 Սեպտեմբերի 2018 17:36։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-12-ին։ Վերցված է 2018-10-19
- ↑ ««Սասնա Ծռեր» կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին, հստակ է. Վարուժան Ավետիսյան»։ aysor.am։ 19.10.2018