Լևոն Շիրինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լևոն Շիրինյան
Levon Shirinyan 02.jpg
Ծնվել էհունվարի 8, 1953(1953-01-08) (66 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունքաղաքագետ
Հաստատություն(ներ)Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ
Գիտական աստիճանքաղաքագիտության դոկտոր (2007) և Փիլիսոփայական գիտությունների թեկնածու
Levon Shirinyan Վիքիպահեստում

Լևոն Ղազարի Շիրինյան (հունվարի 8, 1953(1953-01-08)), հայ քաղաքագետ, հասարակական գործիչ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր (2007), փիլիսոփայական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր[1]: Լրատվական ռադիոյում հեղինակել և վարում է «Quo Vadis» կամ ուր ես գնում, Հայաստա՛ն» հաղորդաշարը: Հայաստանի Չորրորդ Հանրապետության քաղաքական հայեցակարգի առաջ մղողներից մեկը հայկական քաղաքագիտական դաշտում[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1953 թվականի հունվարի 8-ին[1]:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1971-1976 թթ. սովորել և ավարտել ԵՊՀ փիլիսոփայության ֆակուլտետը[1]:
  • 1985-1986 թթ. սովորել և ավարտել է Հայկական ԽՍՀ ԳԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրան: 1987 թվականի մարտին շնորհվել է փիլիսոփայական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[1], գիտական հետազոտության թեման՝ «էքստրապոլյացիայի մեթոդը և նրա դերը սոցիալական կանխատեսման մեջ»: 2007 թվականի փետրվարին շնորհվել է քաղաքական գիտությունների դոկտորի գիտական աստիճան՝ «ժամանակակից երկրաքաղաքական (գեոպոլիտիկական) տեսությունները և արդի Հայաստանի երկրառազմավարության (գեոստրատեգիայի) գերակայությունները»:

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1976-1990 թվականներին աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում որպես ասիստենտ, դոցենտի պաշտոնակատար, դոցենտ:
  • 1990-1993 թվականներին աշխատել է Երևանի ճարտարապետա-շինարարական ինստիտուտում որպես դոցենտ:
  • 1996 թվականին աշխատել է ՀՀ ԳԱԱ Փիլիսոեփայության և իրավունքի ինստիտուտում «Երկրաքաղաքական և քաղաքակրթական ուսումնասիրություններ» գ/հ խմբի ղեկավար:
  • 1999-2000 թվականներին աշխատել է ՀՀ նախագահ աշխատակազմում որպես արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր մասնագետ:
  • 2004-2007 թվականներին աշխատել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հոգևոր ճեմարանում փիլիսոփայության պատմության, սոցիոլոգիայի և հոգեբանության ուսուցիչ:
  • 2007 թվականից աշխատում Հայկական պետական մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի դասախոս:

Կարդացվող դասընթացներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական պետական մանկավարժական համալսարանում իր աշխատանքային և գիտական գործունեության շրջանակներում բակալավրիատում կարդում է հետևյալ թեմաներով դասախոսություններ՝ Քաղաքագիտության արդի հիմնախնդիրներ, Աշխարհաքաղաքականության հիմունքներ, Կոնֆլիկտաբանություն, Էթնոկոնֆլիկտաբանություն, «Եվրոպական համանվագը» և հայկական հարցի էվոլյուցիան. իրավաքաղաքական տեսանկյուն[1]:

Գիտական հետաքրքրությունների շրջանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական հետաքրքրությունների մեջ են մտնում հետևյալ ոլորտները՝ Երկրաքաղաքականության հիմնախնդիրներ, տարածաշրջանային անվտանգության և երկրառազմավարության հարցեր, կոնֆլիկտների տեսություն և էթնոկոնֆլիկտներ, քաղաքակրթության և արդիականացման (մոդեռնիզացիա) տեսության ու պրակտիկայի հիմնահարցեր[1]:

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենագրություններ և ձեռնարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք մենագրությունների և ձեռնարկների հեղինակ է[1].

  • Ռուբեն. Հայաստանի վերակերտումի ռազմավարությունը (երկրաքաղաքական վերլուծություն), Երևան.2004,188 էջ:
  • Նոր աշխարհակարգը և Հայաստանը (երկրաքաղաքական-քաղաքակրթական ակնարկ), Երևան. 2006, 208 էջ:
  • Հայ զինական ուժը առաջին աշխարհամարտի վերջնափուլում. Երևան.2010, 72 էջ:
  • Արևմուտքի անկումը. Վուդրո Վիլսոնը և արդարացի աշխարհակարգի հաստատման ամերիկյան փորձի ձախողումը, Երևան. 2009:
  • Թուրքական էթնոֆոբիան և հայոց ցեղասպանությունը, Երևան. 2011, 40 էջ:
  • Արմենոցիդ. ծագումը, էվոլյուցիան, հանգուցալուծումը (երկրաքաղաքակրթական տեսանկյուն), Երևան. 2008:
  • Խարխափումի տարիներ (1908-1915), Երևան. 2008:
  • Համարկում` տարանջատումով (Այսրկովկասի համալիր անվտանգության տեսանկյունը), Երևան. 2010:
  • Հայաստանի քաղաքակրթական ինքնությունը Հանթինգթոնի հիպոթեզի ոսպնյակում:
  • Վուդրո Թ. Վիլսոնը, Սեմյուել Պ. Հանթինգթոնը և Հայաստանը փոխակերպվող աշխարհակարգում (երկրաքաղաքակրթական մոտեցում). Երևան2012, 79 էջ:
  • 1918. L’Armenie en flames et la fin de la premiere guerre mondial (la force militaire armenienne). Troisieme edition revue et corrige. Erevan, 2014, 39 p.
  • Հայոց հարցի Բալկանյան շրջադարձը, Երևան. 2015, 12 էջ:
  • Հայոց ցեղասպանության երկրաքաղաքական համատեքստը և հայկական հարցի էվոլյուցիան, Եր. 2016 (Համահեղինակությամբ` Է. Օրդուխանյանի, Հ. Սուքիասյանի): Երևան., Գիտություն, 2016, 135 էջ:

Հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակել է ավելի քան 50 գիտական հոդված[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Լևոն Շիրինյանի կենսագրությունը ՀՊՄՀ պաշտոնական կայքում
  2. Չորրորդ Հանրապետությունը ծնվեց. 23.04.2018։
  3. Թավշյա հեղափոխության առաջնորդը չի կարող չլինել վարչապետ, դա կբերի քաղաքական ճգնաժամի։ [1]