ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմակերպում է Հայաստանի ընտրություններն ու հանրաքվեները։ Այն վերահսկում է ընտրական ամբողջ գործընթացը՝ կազմակերպում, արդյունքների հաշվում, հրապարակում։

Համաձայն 1991 թ-ի օգոստոսին ընդունված «ՀՀ նախագահի ընտրությունների մասին» օրենքի Հայաստանի նախագահի ընտրությունների կազմակերպման և անցկացման համար կազմավորվում էին 3 մակարդակի ընտրական հանձնաժողովներ.

  • Հայաստանի Նախագահի ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնաժողով.
  • Հայաստանի Նախագահի ընտրությունների շրջանային, քաղաքային ընտրական հանձնաժողովներ.
  • Հայաստանի Նախագահի ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովներ[1]։

2011 թ. հունիսից կենտրոնական ընտրական հանձնաժողովն ունի յոթ անդամ։ Նրանք նշանակվում են Հանրապետության Նախագահի կողմից՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի, Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահի, Հայաստանի փաստաբանների պալատի նախագահի առաջարկությամբ։ Հանձնաժողովի անդամները նշանակվում են 6 տարի ժամկետով, բացառությամբ ընտրական օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին կազմավորման և ԸՕ-ի 40-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքի։

Հայաստանի Հանրապետությունը բաժանված է 41 ընտրատարածքների, որոնցից 13-ը գտնվում են մայրաքաղաք Երևանում[2]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

ԿԸՀ նախագահ[3]

ԿԸՀ նախագահի տեղակալ

ԿԸՀ քարտուղար

ԿԸՀ անդամներ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]