Ջասթին Թրյուդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջասթին Թրյուդո
անգլ.՝ Justin Trudeau
 
Կուսակցություն՝ Կանադայի լիբերալ կուսակցություն
Կրթություն՝ ՄաքԳիլի համալսարան (1994)[1], Բրիտանական Կոլումբիայի համալսարան (1998)[1] և Collège Jean-de-Brébeuf?[2]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, միջազգային ֆորումի մասնակից, նախարար, փաստաբան և իրավաբան
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր դեկտեմբերի 25, 1971(1971-12-25)[3][4][5][…] (52 տարեկան)
Ծննդավայր Օտտավա, Կանադա[1]
Դինաստիա Trudeau family?
Քաղաքացիություն  Կանադա
Ի ծնե անուն անգլ.՝ Justin Pierre James Trudeau
Հայր Պիեռ Տրյուդո
Մայր Մարգարեթ Տրյուդո[1]
Ամուսին Սոֆի Գրեգուար[6]
 
Կայք՝ liberal.ca
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Ջասթին (Ժյուստեն) Պիեռ Ջեյմս Թրյուդո[7] (անգլ.՝ Justin Pierre James Trudeau, դեկտեմբերի 25, 1971(1971-12-25)[3][4][5][…], Օտտավա, Կանադա[1]), կանադացի քաղաքական գործիչ, Կանադայի վարչապետ 2015 թվականի նոյեմբերի 4-ից, Կանադայի լիբերալ կուսակցության ղեկավար 2013 թվականի ապրիլի 14-ից։ Կանադայի 15-րդ վարչապետ Պիեռ Էլիոթ Թրյուդոյի ավագ որդին[8]։ Թրյուդոյի կողմից ղեկավարվող Կանադայի լիբերալ կուսակցությունը հաղթանակ է տարել 2015 թվականի խորհրդարանական ընտրություններում, և Թրյուդոն դարձել է Կանադայի պատմության երկրորդ ամենաերիտասարդ վարչապետը Ջո Քլարքից հետո, ով սկսեց պաշտոնավարել իր 40-ամյակից մեկ օր առաջ՝ 1979 թվականին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականի ապրիլին, երբ Ջասթին Թրյուդոն դեռևս նույնիսկ 1 տարեկան չկար, Օտտավայում Արվեստի ազգային կենտրոնի ընդունելության ժամանակ ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը (ով լարվածության մեջ էր գտնվում Պիեռ Թրյուդոյի հետ և անվանել էր նրա այցը «ժամանակի անիմաստ կորուստ») խմել էր այն տղայի կենացը, ում իր կինը՝ Փեթ Նիքսոնը նվիրել էր Սնուպի «Կանադայի ապագա վարչապետի համար, Ջասթին Պիեռ Թրյուդոյի համար» խաղալիքը։

Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Ժան դե Բրեբեֆ քոլեջում Ջասթինը ստացել է բակալավրի կոչում ՄաքԳիլի համալսարանում անգլիական գրականության ոլորտում և մանկավարժի բակալավրի կոչում Բրիտանական Կոլումբիայի համալսարանում։

Սոցիալական հետազոտություններ է անցկացրել և դասավանդել է ֆրանսերեն ու մաթեմատիկա Վեսթ Փոյնթ Գրեյ ակադեմիայում և Ուինսթոն Չերչիլի անվան համալսարանում Վանկուվերում։ 2002 թվականից սկսած՝ 2 տարի շարունակ ուսումնասիրել է ճարտարագիտական գործ Մոնրեալի պոլիտեխնիկական դպրոցում։ 2004 թվականին աշխատել է ՍԿԱՍ ռադիոկայանում։ 2005-2006 թվականներին սովորել է ՄաքԳիլի համալսարանի մագիստրատուրայում «Շրջակա միջավայրի աշխարհագրություն» (Environmental Geography) մասնագիտացմամբ։

Հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջասթին Թրյուդոյն Վանկուվերում կայացած ԼԳԲՏ փառատոնին

Կանադայի Սթիվեն Հարփերի պահպանողական կառավարության իմիգրացիոն քաղաքականությանն ուղղված գործունեությունը բնորոշում է որպես աշխատանք` ընդդեմ կանադական հետաքրքրությունների։ «Դուք չպետք է նշեք այնպիսի գործոններ, ինչպիսիք են կարեկցանքը, զորավիգ լինելը, եթե դուք փնտրում ենք լավագույն աշխատողների։ Մեզ անհրաժեշտ են երկրի քաղաքացիներ, ոչ թե ընկերության ժամանակավոր աշխատակիցներ»[9]։ Հանդես է գալիս ընտանիքների վերականգնման ոլորտում օրենսդրության նշանակալի մեղմացման համար։

Հայտարարում է, որ այսպես կոչված «Իսլամական պետությունը» համաշխարհային անվտանգության համար սպառնալիք չի ներկայացնում, և ենթադրում է, որ, բացի Իրաք CF-18 կործանիչներ ուղարկելուց, կան օգնության այլ տարբերակներ։ «Կանադան, օրինակ, կարող է շարունակել և իրագործել ռազմավարական բեռնափոխադրումներ, անձնակազմի մարզում, բժշկական և հումանիտար օգնություն»[10]։

Կանանց իրավունքների պաշտպանն է աբորտների համար, կարծում է, որ դեմ հանդես եկողը չի կարող լինել Լիբերալ կուսակցության անդամ[11]։

2015 թվականի հոկտեմբերին նախընտրական քարոզարշավների ընթացքում հանդես է եկել բյուջեի իր ծրագրերով․ «Մեր ընտրությունն այլ է․ երեք տարի աննշան պակասորդ, որպեսզի օգնենք երեխաներին և 315.000 երեխաներին դուրս բերենք աղքատությունից»։ Հարկերի ավելացում նրանց համար, ովքեր զբաղեցնում են ղեկավար պաշտոններ, հարկերի նվազեցում միջին դասի համար, ներդրումներ $ 60 միլիարդի չափով երկրի ենթակառուցվածքների զարգացման համար[12]։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջասթին Թրյուդո և Բարաք Օբամա (10 մարտի 2016)

Հայտնի է դարձել 2000 թվականին իր հոր թաղման ժամանակ ունեցած վառ ելույթով։ Չհաշված վարչապետ Ջոն Թըրների աջակցությանը, 17 տարեկան հասակում (1988 թվականին)՝ Լիբերալ կուսակցությունում գրեթե միշտ աջակցում էր քաղաքական գործիչների այլընտրանքային բարձրագույն ղեկավարությանը։

2008 թվականից Համայնքների պալատի անդամ է Քվեբեկի շրջանից։ 2011 թվականի ընտրություններին նույն շրջանում հաղթանակ է տարել՝ չնայած Լիբերալ կուսակցության ջախջախիչ պարտությանը․ կուսակցությունը կորցրել էր խորհրդարանում տեղերի կեսից ավելին և առաջին անգամ զիջել էր Նոր դեմոկրատական կուսակցության պաշտոնական ընդդիմության դերը։

2013 թվականի ապրիլի 14-ին ընտրվել է Կանադայի լիբերալ կուսակցության ղեկավար՝ ներկուսակցական ընտրություններում ստանալով գրանցված անդամների և կուսակցության կողմնակիցների ձայների ավելի քան 80 %-ը[13]։ Նրա ղեկավարությամբ լիբերալները աջակցության վարկանիշներով անցան թե՛ նոր դեմոկրատներին, թե՛ պահպանողականներին։

2015 թվականի հոկտեմբերի 19-ի խորհրդարանական ընտրություններից հետո դարձել է Կանադայի վարչապետ՝ միաժամանակ դառնալով միջկառավարական գործերի և երիտասարդության հարցերով գործերի նախարար։ Թրյուդոյի կառավարությունը դարձավ առաջինը, որտեղ սեռերի բաշխվածությունը համաչափ էր (կին և տղամարդ նախարարների թիվը հավասար էր՝ 15-ական)․ բացի այդ՝ այն տարբերվում է էթնիկ բազմազանությամբ։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջասթին Թրյուդոն 2014 թվականին

Իր եղբոր՝ Միշելի, ձնահոսքի պատճառով մահից հետո Թրյուդոյի ընտանիքը 2000 թվականի սկզբին սկսեց դահուկորդների անվտանգության համար արշավ։

2005 թվականին պայքարել է ընդդեմ 100 միլիոն դոլար արժողությամբ ցինկի օգտահանման նախատեսված նախագծի, քան որ այն սպառնում էր Հյուսիսարևմտյան տարածքներում Սաութ Նահանի գետի աղտոտմանը։

2006 թվականին Ռոմեո Դալերի հետ միասին Տորոնտոյում անցկացրել է խոշոր միջոցառում, որով կոչ է արել Կանադային մասնակցություն ունենալ Դարֆուրյան կոնֆլիկտի լուծմանը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջաթին Թրյուդոն և իր կինը Սոֆի Գրեգուարը Տորոնտոյի կինոփառատոնի ժամանակ (2008)

Ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա եղել է 6 տարեկան։ Եղբայրներն են Ալեքսանդրը (ծնվ․ 25.12.1973, լրագրող և ռեժիսոր-վավերագիր) և Միշելը (2.10.1975 - 13.11.1998, ուսանող, դահուկներով սահքի ժամանակ մահացել է ձնահոսքի պատճառով, մարմինն այդպես էլ չի գտնվել)։

2005 թվականի մայիսի 28-ին ամուսնացել է նախկին հաղորդավարուհի և ֆոտոմոդել Սոֆի Գրեգուարի հետ, ունի երեք երեխա․

  • որդի Քսավյե Ջեյմս(18.10.2007),
  • դուստր Էլա Գրեյս Մարգարեթ (05.02.2009)[14];
  • որդի Ադրիան (28.02.2014)[15]։

ԶԼՄ-ի հետաքրքրությունը սևեռում են Ջասթին Թրյուդոյի անձի զանազան ասպեկտներ․ նրա ազատ ոճից մինչև քվանտային համակարգչի մասին հարցին պատասխանելու ունակությունը[16]։ 2007 թվականին նա նկարահանվել է CBC-ի «Մեծագույն պատերազմ» («The Great War») մինիսերիալում, որը նվիրված էր Առաջին համաշխարհային պատերազմին կանադական մասնակցությանը, որտեղ դեր է խաղացել մայոր Թելբոթ Պապինոն՝ զոհված Պաշենդեյլի ճակատամարտում[17]։ 2012 թվականին հաղթել է կանադացի սենատոր-պահպանողական Պատրիկ Բրազոյի հետ բարեգործական բռնցքամարտում։

«Deus Ex: Human Revolution» տեսախաղում հղում կա Կանադայի վարչապետին՝ «Թրյուդո» ազգանվամբ[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 http://www.thecanadianencyclopedia.ca/en/article/justin-trudeau/The Canadian Encyclopedia.
  2. 2,0 2,1 http://abonnes.lemonde.fr/ameriques/article/2018/04/22/justin-trudeau-je-suis-feministe-et-fier-de-l-etre_5288876_3222.html
  3. 3,0 3,1 Azzi S. L'Encyclopédie canadienne, The Canadian Encyclopedia — 2013.
  4. 4,0 4,1 Պառլամենտի գրադարան — 1876.
  5. 5,0 5,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  6. Justin Trudeau wedsCBC, 2005.
  7. Անգլերեն արտասանությունը՝ «Ջասթին», ֆրանսերենում կարդացվում է «Ժյուստեն», սակայն հանդիպում է նաև «Ջասթին» արտասանությունը
  8. Pierre Elliott Trudeau (The Canadian Encyclopedia)
  9. Трюдо обвиняет Харпера
  10. Трюдо не хочет воевать в Ираке
  11. Либеральное единомыслие
  12. Последние дебаты перед выборами: ещё пара слов об экономике и нацбезопасности
  13. Жюстен (Джастин) Трюдо стал новым лидером либералов Канады
  14. «Justin and Sophie Trudeau Welcome Daughter Ella-Grace». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  15. Justin Trudeau welcomes baby son, Hadrian
  16. ЗժԻնչի համար են բոլորը սիրում Ջասթին Թրյուդոյին
  17. «Marc Garneau's Liberal Leadership Decision Coming Soon». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  18. In Deus Ex, Justin Trudeau is the PM, and Canada has a problem with illegal immigrants from the U.S.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]