Ծառուկյան դաշինք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծառուկյան դաշինքի պատկերանիշ

Ծառուկյան դաշինք, գործող քաղաքական դաշինք Հայաստանում։ Ստեղծվել է 2017 թվականի հունվարի 18-ին՝ Գագիկ Ծառուկյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային պատասխանատուների և ԲՀԿ պատգամավորների հանդիպման արդյունքում[1]։ Դաշինքի առաջին նիստը կայացել է հունվարի 19-ին։

«Ծառուկյան դաշինք»-ը բաղկացած է «Բարգավաճ Հայաստան», «Ալյանս» և «Առաքելություն» կուսակցություններից[2]

Մասնակցությունը ՀՀ խորհրդարանական ընտրություններին[խմբագրել | խմբագրել կոդը]

2017[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշինքի ստեղծման նպատակը Հայաստանի 2017 թ-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելն է։ Դաշինքն ընտրություններին մասնակցությունը գրանցելու համար ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին փաստաթղթերը հանձնել է փետրվարի 16-ին[3][4]։ Նույն օրը դաշինքը հրապարակեց համամասնական ցուցակը, որտեղ ընդգրկված է 187 անձ։ Ցուցակը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը, երկրորդը ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն է, որը նաև դաշինքի նախընտրական շտաբի պետն է[5]։ Ցուցակի երրորդ տեղում Նաիրա Զոհրաբյանն է[6][7]։ Դաշինքի կարգախոսն է «Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է»։ Դաշինքի նախընտրական ծրագրի հիմքում դրված է 15 առաջնահերթ քայլ[8]։

Հայտարարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը մարտի 22-ին հայտարարեց, որ պատրաստ է ցանկացած ուժի հետ կոալիցիա կազմել, եթե կատարվեն իր առաջարկած 15 կետերը[9][10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]