Հայաստանի հանրապետական կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ՀՀԿից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՀՀԿ (այլ կիրառումներ)
Հայաստանի հանրապետական կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Տեսակկուսակցություն
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ԱռաջնորդՍերժ Սարգսյան
ՀիմնադիրԱշոտ Նավասարդյան
Հիմնադրված1990
Գաղափարախոսությունազգային պահպանողականություն և ազգայնականություն
Քաղաքական հայացքաջական
ՇտաբԵրևան, Հայաստան
Կայքhhk.am
Republican Party of Armenia Վիքիպահեստում

Հայաստանի հանրապետական կուսակցություն, գործող ընդդիմադիր կուսակցություն Հայաստանում[1]։ Հիմնադրվել է 1990 թվականին։ Համաձայն կուսակցության պաշտոնական կայքի՝ կուսակցական գաղափարախոսությունը ազգային պահպանողական է[2]։ Այն իրեն համարում է Ազգային միացյալ կուսակցության գաղափարական-քաղաքական ժառանգորդը։

Ներկայում ՀՀԿ-ն ընդդիմադիր, աջ-կենտրոնամետ կուսակցություն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսակցության համագումարները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀԿ 13-րդ հերթական համագումար - 10 մարտի 2012 թ.
  • ՀՀԿ 12-րդ հերթական համագումար - 28 նոյեմբեր
  • ՀՀԿ 10-րդ արտահերթ համագումար - 22 հուլիսի 2006 թ.
  • ՀՀԿ 9-րդ հերթական համագումար - 17 դեկտեմբերի 2005 թ.
  • ՀՀԿ 8-րդ հերթական համագումար - 12 հուլիսի 2003 թ.
  • ՀՀԿ 7-րդ արտահերթ համագումար - 30 նոյեմբերի 2002 թ.
  • ՀՀԿ 6-րդ հերթական համագումար - 09 հունիսի 2001 թ.
  • ՀՀԿ 5-րդ հերթական համագումար - 29 հունվարի 1999 թ.
  • ՀՀԿ 4-րդ հերթական համագումար - 20 դեկտեմբերի 1997 թ.
  • ՀՀԿ 3-րդ արտահերթ համագումար - 22 հունիսի 1996 թ.
  • ՀՀԿ 2-րդ հերթական համագումար - 02 դեկտեմբերի 1995 թ.
  • ՀՀԿ համաժողով - 14 ապրիլի 1995 թ.

Մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին[խմբագրել | խմբագրել կոդը]

2018[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանրապետական կուսակցությունը մասնակցում է Հայաստանի 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Կուսակցության համապետական ցուցակը գլխավորում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։ Կուսակցության կարգախոսն է «Եթե մտահոգ ես, ընտրի՛ր Հանրապետականին»[3]։ Կուսակցությունից և ընտրապայքարից անսպասելի դուրս է գալիս Հերմինե Նաղդալյանը։ ՀՀԿ-ից անսպասելի դուրս է գալիս նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ ՀՀԿ- ից դուրս է գալիս գործարար Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը, Տաճատ Վարդապետյանը։ Այս ընտրություններում ՀՀԿ-ն առաջին անգամ պատմության մեջ չհայտնվեց ԱԺ-ում՝ չհավաքելով անցողիկ շեմը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]