Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն
Administrative Building of the National Security 03.JPG
National Security Service of the Republic of Armenia.png
Տեսակկառավարության գործակալություն
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՀապավումԱԱԾ
ՆախորդողԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտե
Հիմնադրվածդեկտեմբերի 4, 1992
Իրավ. կարգավիճակգործող
Գլխադասային գրասենյակՀայաստան Նալբանդյան փողոց, 104 շենք, Երևան 0001, Հայաստան
ՏարածաշրջանՀայաստան
Կայքsnb.am

Հայաստանի կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ), գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը։ Այն համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանը ունի Ազգային անվտանգության և Ներքին գործերի նախարարությունների մեկ գերատեսչության մեջ միավորման փորձ։ Այս իրավիճակը տևեց 1996 թվականից մինչև 1999 թվականը։ ԱԱԾ կազմի մեջ են մտնում և՛ հետախուզությունը, և՛ սահմանապահ զորքերը, և՛ ծածկագրողները, և՛ ՀՀ պետական պահպանության ծառայությունը։

Համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Ազգային Անվտանգության ծառայության տնօրենը Արթուր Վանեցյանն է (2018 թվականի մայիսի 10-ից)։

Ընդհանուր տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն

Տեղակալներ

Հետհեղափոխական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանում ծավալված թավշյա հեղափոխությունից հետո սկսեց աշխատել այլ ոճով, ԱԱԾ-ն սկսեց հասարակության մեջ մեծ հարգանք վայելել։ Մասնավորապես ԱԱԾ-ն բացահայտեց մի շարք ընկերությունների կողմից կատարված չարաշահումները և կոռոպցիոն սխեմաները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]