Jump to content

Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի Հանրապետության ոստիկանություն
Изображение логотипа
Տեսակպետական ծառայություն
Երկիր Հայաստան
Հիմնադրվածհունվարի 1, 2003
Գլխադասային գրասենյակԵրևան, Հայաստան
ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ - ոստիկանության պետԱրամ Ղազարյան
Տեղակալ - Զորքերի հրամանատարՀայկ Բաբայան
ՏեղակալներՎարդան Վարդանյան (ՔՈԳՎ պետ)
Կարեն Հակոբյան (ՀՈԳՎ պետ)
Արթուր Խուդինյան (պարեկային ծառայության պետ)
Հիմնական մարմինՀՀ ներքին գործերի նախարարություն
Վերադաս կազմակերպությունՀայաստանի ներքին գործերի նախարարություն
Կայքpolice.am

Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, Հայաստանի Ներքին գործերի նախարարության մաս կազմող կառույց։ Հայաստանի ոստիկանությունը ներքին գործերի պետական կառավարման լիազորված մարմնի համակարգում գործող մարմին է, որի պարտականությունն է հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաև այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը։

Հայաստանի ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում ներքին գործերի մարմինների օպերատիվ-հետախուզական և փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը, ՀՀ օրենսդրությամբ ներքին գործերի մարմինների քննչական ստորաբաժանումների անմիջական կառավարումը։

Ղեկավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին գործերի նախարարի տեղակալ - ոստիկանության պետը, ոստիկանության գնդապետ` Արամ Ղազարյանն է, տեղակալներն են` Վարդան Վարդանյանը (քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, գնդապետ), Կարեն Հակոբյանը (համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, գնդապետ), Արթուր Խուդինյանը (պարեկային ծառայության պետ, գնդապետ)։ Տեղակալ-ներքին զորքերի հրամանատար, ոստիկանության գեներալ-մայոր՝ Հայկ Բաբայան։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]