Արամ Հովհաննիսյան (ոստիկան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արամ Կառլենի Հովհաննիսյան (նոյեմբերի 7, 1966, Արտաշատ, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն) հայ ոստիկան, պետական և իրավապահ մարմինների գործիչ։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր։

Արամ Հովհաննիսյան
Դրոշ
ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ
Դրոշ
2020 - 2023
Դրոշ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ
Դրոշ
 2023 թվականի հունվարի 9-ից
 
Կրթություն՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ ոստիկան, պետական գործիչ
Ծննդյան օր նոյեմբերի 7, 1966
Ծննդավայր Արտաշատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան, Հայաստան
 
Ռազմական ծառայություն
Կոչում՝ Major general rank (Armenia).jpg

Ոստիկանության գեներալ-մայոր

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-1991 թվականներին եղել է Արտաշատի ՆԳ բաժնի պարեկապահակետային ծառայության միլիցիոներ։

1991 թվականին Հովհաննիսյանը ազատվել է ՆԳ մարմիններում ծառայությունից։

1993-2000 թվականներին աշխատել է Արտաշատի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր։

2000-2002 թվականներին` Արտաշատի ՆԳ բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ավագ օպերլիազոր։

2002-2007 թվականներին եղել է ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ։

2007-2008 թվականներին եղել է ՀՀ Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ։

2008-2012 թվականներին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի պետի պաշտոնը։

2012-2014 թվականներին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի պետի պաշտոնը։

2014-2016 թվականներին` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի պետ։

2016-2018 թվականներին` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետ։

2018-2019 թվականներին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնը։

2019 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին եղել է ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը։

2019-2020 թվականներին` ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ։

2020-2023 թվականներին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը[1]։

2023 թվականի հունվարի 9-ին նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ[2]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԼՂՀ նախագահի 2002 թվականի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։

ՀՀ նախագահի 2010 թվականի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության, մեդալով, իսկ 2016 թվականի հրամանագրով «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով։

2022 թվականի հուլիսի 5-ի ՀՀ վարչապետի առաջարկությամբ և նախագահի հրամանագրով շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում[3]։

Այլ տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք որդի։

1985-1987 թվականներին ծառայել է զինված ուժերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ» 
  2. «Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանապետ» 
  3. «Արամ Հովհաննիսյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում»