ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության աշխատակազմի Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ստեղծվել է 2015 թվականի հոկտեմբերի 9-ին՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի N 734-Ն-ի որոշմամբ։

Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ Հովիկ Աբրահամյանի 2015 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ Շուշան Դոյդոյանը նշանակվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ՝ 5 տարի ժամկետով։[1] Գործակալության գործառույթները սահմանվում են Անձնական տվյալների պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի Հոդված 24-ում։

Լիազորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության լիազորություններն են՝

  • ստուգել իր նախաձեռնությամբ կամ համապատասխան դիմումի հիման վրա անձնական տվյալների մշակման համապատասխանությունը Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի պահանջներին,
  • օրենքի պահանջների խախտման դեպքում կիրառել վարչական պատասխանատվության միջոցներ,
  • պահանջել արգելափակել, կասեցնել կամ դադարեցնել օրենքի պահանջները խախտող անձնական տվյալների մշակումը,
  • օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում մշակողից պահանջել անձնական տվյալների ուղղում, փոփոխում, ուղեփակում կամ ոչնչացում,
  • անձնական տվյալներ մշակելու վերաբերյալ մշակողի ծանուցման ուսումնասիրության արդյունքում ամբողջությամբ կամ մասամբ արգելել անձնական տվյալների մշակումը,
  • վարել անձնական տվյալներ մշակողների ռեեստր,
  • իրավաբանական անձանց անձնական տվյալներ մշակող էլեկտրոնային համակարգերը ճանաչել բավարար պաշտպանության մակարդակ ունեցող և դրանք ներառել ռեեստրում,
  • ստուգել տվյալներ մշակելու համար օգտագործվող սարքերը և փաստաթղթերը, այդ թվում՝ առկա տվյալները և համակարգչային ծրագրերը,
  • օրենքով նախատեսված դեպքերում դիմել դատարան,
  • իրականացնել օրենքով սահմանված այլ լիազորություններ,
  • պահպանել իր գործունեության ընթացքում իրեն վստահված կամ հայտնի դարձած անձնականտվյալների գաղտնիությունը,
  • ապահովել տվյալների սուբյեկտի իրավունքների պաշտպանությունը,
  • քննել անձնական տվյալների մշակմանը վերաբերող հարցերով ֆիզիկական անձանց դիմումները և իր լիազորությունների սահմաններում ընդունել որոշումներ[2][3][4],
  • տարեկան մեկ անգամ ներկայացնել հրապարակային հաշվետվություն՝ անձնական տվյալների պաշտպանության բնագավառում առկա իրավիճակի և նախորդ տարվա գործունեության վերաբերյալ,
  • կատարել հետազոտություններ և մշակողների դիմումների կամ լուսաբանումների հիման վրա տալ տվյալներ մշակելու վերաբերյալ խորհրդատվություն կամ տեղեկացնել անձնական տվյալներ մշակելու վերաբերյալ լավագույն փորձի մասին,
  • իրավապահ մարմիններին հաղորդում ներկայացնել իր գործունեության ընթացքում քրեաիրավական բնույթի խախտումների վերաբերյալ կասկածներ ի հայտ գալու դեպքում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]