Jump to content

Նռնենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նուռից)
Նուռ
Նուռ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Մրտածաղկավորներ
Ընտանիք Նռնազգիներ
Ցեղ Նռնենի
Լատիներեն անվանում
Punica granatum
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Նռնենի[1] (լատին․՝ Punica granatum), նռնազգիների ընտանիքի տերևաթափ պտղատու թփերի և ոչ մեծ ծառերի ցեղ, երկարավուն կաշեկերպ տերևներով, ալ կարմիր ծաղիկներով։

Կենսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուսաբանական նկարազարդումը գրքից OV Tome «Flora von Deutschland, Österreich und der Schweiz», 1885

Պտուղը խոշոր, գնդաձև է՝ հաստ պտղամաշկով, թաղանթավոր միջնապատերով։ Սերմերը բազմաթիվ են՝ յուրաքանչյուրը շրջապատված բաց վարդագույնից մինչև բալի գույնի հյութալի պտղամսով։ Բնի բարձրությունը մինչև 5 մ է։ Տերևները կաշեկերպ են, փայլուն, նշտարաձև կամ երկարավուն, ամբողջաեզր։ Ծաղիկները երկսեռ են, մեկական կամ փնջերով, վառ կարմիր։ Պտուղը հատապտղանման է՝ գնդաձև, հաստ պտղամաշկով, բարակ թաղանթավոր միջնապատերով։ Սերմերը բազմաթիվ են (ըստ ավանդության՝ 365 հատ)՝ պատված բաց վարդագույնից մինչև մուգ վարդագույն (քաղցր, թթվաշաքաղցր) հյութալի շերտով։

Նռնենին վայրի ձևով հանդիպում է Փոքր և Միջին Ասիայում, Հարավային Կովկասում, Իրանում, Աֆղանստանում։ Հնուց ի վեր տարբեր ժողովուրդներ նրա պտուղներն օգտագործել են ծիսական արարողությունների ժամանակ։

Հայաստանում վայրի վիճակում հանդիպում է Սյունիքի (Մեղրի, Գորիս) և Լոռու (Ալավերդի-Ախթալա) մարզերում։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Աճում է գետափերին, գետերի չորացած հուներում, կիրճերում, խճոտ և կավոտ լանջերին, նախալեռներում, նոսրանտառներում (400-1100 մ բարձրություններում) և այլն։ Չորասեր է։ Կարող է ընտրասերման հումք լինել չորա- և ցրտադիմացկուն սորտեր ստանալու ժամանակ։

Քիմիական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նռան հյութը պարունակում է 8-19 % շաքարներ, C վիտամին, ուստի օգտակար է ծանր հիվանդություններից ապաքինվողների համար, բուժիչ է։ Պտուղն օգտագործվում է թարմ և վերամշակված (դոշաբ, գինի, հյութ), ինչպես նաև բուժիչ նպատակներով, իսկ կեղևի եփուկը կամ թուրմը՝ որպես ճիճվամուղ միջոց։ Տերևը, արմատը և բնի կեղևը պարունակում են 25–32 % աղաղանյութեր։

Կիրառում և նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղկումը տևում է մայիսից-օգոստոսը, պտուղը հասունանում է սեպտեմբերի վերջին։ Նռան ծաղիկներից ստացված ներկը օգտագործում են բնական գործվածքների ներկման համար։ Տերևները, արմատը և բնի կեղևը պարունակում են մինչև 32% դաբաղանյութեր, որոնք ևս օգտագործվում են ներկերի ստացման, նուրբ կաշիների դաբաղման համար։ Պտուղն օգտագործում են թարմ և վերամշակված (դոշաբ, գինի, հյութ) վիճակում։ Պետք է հավաքել հասուն վիճակում, քանի որ պահելով չի հասունանում։ Օգտագործվում են նուրբ կաշիների աղաղման և ներկերի պատրաստման համար։ Գեղազարդիչ է։ Չորասեր է։ Կարող է ընտրասերման հումք լինել չորա- և ցրտադիմացկուն սորտեր ստանալու համար։ Հայոց մեջ նռնենին համարվել է առատության խորհրդանիշ։ Հայկական ճարտարապետական հուշարձանների պատերին, խաչքարերի վրա հաճախ կարելի է տեսնել նռան զարդաքանդակներ։

Գեղարվեստական գրականության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հարավային Աֆրիկայում աճում է Burchellia bubalina, որը տեղացիների առօրյայում կոչվում է նաև «վայրի նուռ» (անգլ.՝ Wild pomegranate), տես. M.M.P.N.D. Sorting Punica names

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Борисова А. Г. Род 921. Гранат — Punica // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Б. К. Шишкин и Е. Г. Бобров. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1949. — Т. XV. — С. 553. — 742 с. — 4000 экз.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նռնենի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նռնենի» հոդվածին։