Հայոց պատմության ժամանակագրություն
Արտաքին տեսք
Ավելի մանրամասն տեղեկությունների համար տե՛ս Հայոց պատմություն հոդվածը։
Ստորև ներկայացվում է Հայաստանի ժամանակագրությունը։
Ժամանակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Իրադարձություն |
|---|---|
| մ.թ.ա. 3-րդ հազարամյակ | Քարի դարի սկիզբը Հայկական լեռնաշխարհում |
| մ.թ.ա. 3-րդ հազարամյակի վերջին քառորդ | Բրոնզի դարի սկիզբ |
| մ.թ.ա. 15-14-րդ | Հայասա |
| մ.թ.ա. 1450-1400 | Հայասայի արքա Մարիասի գահակալությունը[1][2][3][4][5][6] |
| մ.թ.ա. 1400-1375 | Կարաննիի գահակալությունը |
| մ.թ.ա. 1380 | Խեթական պետության մայրաքաղաք Հատտուսան գրավումը և ոչնչացումը Հայասայի զինվորների կողմից |
| մ.թ.ա. 1375-1340 | Հուկկաննասի գահակալությունը[1][2][3][4][5][6] |
| մ.թ.ա. 13-9-րդ դարեր | Նաիրի |
| 9-րդ դարի առաջին կես | Արարատյան (Ուրարտու) պետության կազմավորում |
| մ.թ.ա. 860-590 | Վանի թագավորություն կամ Ուրարտու |
| մ.թ.ա. 860-590 | Արամեի գահակալությունը |
| մ.թ.ա. 859-845 | Սալմանասար Գ-ի պատերազմներն Արամեի դեմ |
| մ.թ.ա. 843-835 | Լուտիպրիի գահակալությունը |
| մ.թ.ա. 835-825 | Սարդուրի Ա-ի գահակալությունը |
| մ.թ.ա. 825-810 | Իշպուինիի գահակալությունը |
| մ.թ.ա. 810-786 | Մենուայի գահակալությունը |
| մ.թ.ա. 9-րդ դարի վերջ-8-րդ դարի սկիզբ | Մենուայի ջրանցքի կառուցումը |
| մ.թ.ա. 786-764 | Արգիշտի Ա-ի գահակալությունը |
| մ.թ.ա. 784 | Արգիշտի Ա-ի նվաճումներն Հարավային Կովկասում և Մերձուրմյան շրջանում |
| մ.թ.ա. 783 | Արգիշտի Ա-ի արշավանքները դեպի Անդրեփրատ |
| մ.թ.ա. 782 | Էրեբունի բերդաքաղաքի հիմնադրումը |
| մ.թ.ա. 776 | Արգիշտիխինիլի (Արմավիր) բերդաքաղաքի հիմնադրումը |
| մ.թ.ա. 764-735 | Սարդուրի Բ-ի գահակալությունը |
| մ.թ.ա. 753-752 | Սարդուրի Բ-ի հաղթանակը Ասորեստանի թագավոր Աշշուրնիրարի Զ-ի նկատմամբ |
| մ.թ.ա. 735-714 | Ռուսա Ա-ի գահակալությանը |
| մ.թ.ա. 714 | Սարգոն II-ի արշավանքը Ուրարտու |
| մ.թ.ա. 714 | Մուսասիրի ավերումը |
| մ.թ.ա. 714-680 | Արգիշտի Բ-ի գահակալությունը |
| մ.թ.ա. 680-ական | Ասքանազյան քաղաքական կազմավորման հիմնադրումը Արարատյան թագավորության հյուսիս-արևելյան և արևելյան շրջաններում |
| մ.թ.ա. 680-640 | Ռուսա Բ-ի գահակալությունը |
| մ.թ.ա. 673-630 | Պարույր Սկայորդու գահակալությունը |
| մ.թ.ա. 625 կամ 624 | Պարույր Սկայորդու որդի Հրաչյա թագավորը ջախջախել է Ասորեստանի Նինվե քաղաքը պաշարած Մարաստանի Կվաքսարեա թագավորին |
| մ.թ.ա. 640-620 | Սարդուրի Գ-ի գահակալությունը |
| մ.թ.ա. 617-609 | Ռուսա Գ-ի գահակալությունը |
| մ.թ.ա. 585-550 | Աժդահակի գահակալությունը Մարաստանում |
| մ.թ.ա. 585-550 | Հայերի պայքարը Մարաստանի դեմ |
| մ.թ.ա. 570-560 | Երվանդ Սակավակյացի գահակալությունը |
| մ.թ.ա. 560-535 | Տիգրան Երվանդյանի գահակալությունը |
| մ.թ.ա. 553-550 | Տիգրան Երվանդյանի և Կյուրոս զորավարի պատերազմը Մարաստանի դեմ |
| մ.թ.ա. 550 | Մարաստանի կործանումը |
| մ.թ.ա. 550 | Աքեմենյան պետության հիմնադրումը |
| մ.թ.ա. 538 կամ 537 | Հայկական զորքերի մասնակցությունը Նոր Բաբելոնիայի դեմ Կյուրոս II Մեծի հաղթական պատերազմին և Բաբելոնի գրավմանը |
| մ.թ.ա. 522-521 | Հայերի ապստամբությունը Աքեմենյան տերության դեմ |
| մ.թ.ա. 401-400 | Տասը հազար հույն վարձկան զորքի նահանջը Հայաստանի վրայով |
| մ.թ.ա. 334 | Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքը Պարսկաստան |
| մ.թ.ա. 331 | Գավգամելայի ճակատամարտ |
| մ.թ.ա. 331 | Աքեմենյան Պարսկաստանի կործանումը |
| մ.թ.ա. 330-ից 4-րդ դարի վերջ | Երվանդ Գ-ի գահակալությունը |
| մ.թ.ա. 320-ական | Ալեքսանդր Մակեդոնացու Մեմնոն զորավարի ներխուժումը Հայաստան և նրա ջախջախումը հայերի կողմից |
| մ.թ.ա. 312 | Սելևկյան պետության հիմնադրումը |
| մ.թ.ա. 4-րդ դարի երկրորդ կես | Արմավիրը հայոց մայրաքաղաք |
| մ.թ.ա. 3-րդ դարի կես | Ծոփքի ու Կոմմագենեի կուսակալ Սամոս (Շամ) Երվանդականի հռչակումը ինքնուրույն թագավոր |
| մ.թ.ա. 249-248 | Պարթևական թագավորության հիմնադրումը |
| մ.թ.ա. 240-220 | Արշամը (Արսամես) Ծոփքի և Կոմմագենեի միացյալ հայկական պետության թագավոր |
| մ.թ.ա. 220-215 | Աբդիսարեսի գահակալությունը Ծոփքում |
| մ.թ.ա. 215-201 | Քսերքսեսի գահակալությունը Ծոփքում |
| մ.թ.ա. 220 | Սելևկյան գերիշխանության հաստատումը Մեծ Հայքում և Ծոփքում |
| մ.թ.ա. 220-201 | Քսերքսեսը Ծոփքի և Կոմմագենեի միացյալ հայկական պետության թագավոր |
| մ.թ.ա. 220-200 | Երվանդ Դ Վերջինը Հայաստանի թագավոր, Երվանդաշատ քաղաքի հիմնադրումը |
| մ.թ.ա. 201-190 | Արտաշեսը և Զարեհը (Զարիադրիս) Մեծ Հայքի և Ծոփքի ստրատեգոս-կառավարիչներ |
| մ.թ.ա. 190 | Մագնեսիայի ճակատամարտ |
| մ.թ.ա. 189 | Մեծ Հայքի և Ծոփքի անկախության վերականգնումը |
| մ.թ.ա. 189-160 | Արտաշես Ա-ի գահակալությունը |
| մ.թ.ա. 183 | Փառնակ Պոնտացու դաշինքը Փոքր Հայքի կառավարիչ Միհրդատի հետ, նրանց ներխուժումը Կապադովկիա և պարտությունը |
| մ.թ.ա. 180-160 | Հայկական հողերի միավորումը և Հայկական կենտրոնացված միասնական պետության առաջացումը |
| մ.թ.ա. 170-ական | Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրումը |
| մ.թ.ա. 165 | Անտիոքոս IV Եպիփանեսի ներխուժումը Ծոփք |
| մ.թ.ա. 160-115 | Արտավազդ Ա-ի գահակալությունը |
| մ.թ.ա. 115-96 | Տիգրան Ա-ի գահակալությունը |
| մ.թ.ա. 95-55 | Տիգրան Բ Մեծի գահակալությունը |
| մ.թ.ա. 93 | Տիգրան Բ-ի արշավանքը Կապադովկիա |
| մ.թ.ա. 94 | Հայ-պոնտական դաշինքի կնքումը |
| մ.թ.ա. 94 | Ծոփքի միացումը Մեծ Հայքին |
| մ.թ.ա. 89-84 | Միհրդատյան առաջին պատերազմը |
| մ.թ.ա. 87-85 | Տիգրան Բ-ի պատերազմը Պարթևստանի դեմ |
| մ.թ.ա. 87-85 | Հայոց Միջագետքի, Կորդուքի ու Հայաստանի հյուսիս-արևելյան երկրամասերի ազատագրումը |
| մ.թ.ա. 83 | Ասորիքի թագավորության գահի հանձնումը Տիգրան Բ-ին |
| մ.թ.ա. 83-81 | Միհրդատյան երկրորդ պատերազմը |
| մ.թ.ա. 80-ական | Տիգրանակերտ քաղաքի հիմնադրումը |
| մ.թ.ա. 78-77 | 300 հազար կապադովկիացիների և 100 հազար կիլիկիացիների վերաբնակեցումը Տիգրանակերտում |
| մ.թ.ա. 70-ական | Տիգրան Մեծի գերիշխանության տարածումը Կասպից ծովից մինչև Միջերկրականի արևելյան ափերը և Մեծ Կովկասի լեռնաշղթայից մինչև Կարմիր ծով |
| մ.թ.ա. 73-71 | Զարեհ արքայազնի գլխավորությամբ հայ ավագանու ապստամբությունը Տիգրան Բ-ի դեմ |
| մ.թ.ա. 74-63 | Միհրդատյան երրորդ պատերազմը |
| մ.թ.ա. 71 | Միհրդատ Եվպատորի պարտությունը և փախուստը Հայաստան |
| մ.թ.ա. 69 | Լուկուլլոսի արշավանքը Հայաստան |
| մ.թ.ա. 69 հոկտեմբերի 6 | Տիգրանակերտի ճակատամարտ |
| մ.թ.ա. 68 սեպտեմբեր | Արածանիի ճակատամարտը և հռոմեական զորքի պարտությունը |
| մ.թ.ա. 67 | Տիգրան Կրտսերի ապստամբությունը Տիգրան Բ-ի դեմ |
| մ.թ.ա. 66 | Պոմպեոսի արշավանքը Հայաստան |
| մ.թ.ա. 55-34 | Արտավազդ Բ-ի գահակալությունը |
| մ.թ.ա. 54-53 | Կրասոսի պարթևական արշավանքը, հայ-պարթևական դաշինքը |
| մ.թ.ա. 53 մայիսի 6 | Խառանի ճակատամարտ |
| մ.թ.ա. 53 | Եվրիպիդեսի "Բաքոսուհիներ" դրամայի բեմադրությունը Արտաշատում |
| մ.թ.ա. 34 | Անտոնիոսի արշավանքը Հայաստան, Արտավազդ Բ-ի գերումը |
| մ.թ.ա. 31 | Անտոնիոսի պարտությունը Ակցիումի ճակատամարտում |
| մ.թ.ա. 30-20 | Արտաշես Բ-ի գահակալությունը |
| մ.թ.ա. 20-8 | Տիգրան Գ-ի գահակալությունը |
| մ.թ.ա. 8-5 | Տիգրան Դ-ի և Էրատոն Մեծ Հայքի թագավոր ու թագուհի |
| մ.թ.ա. 5-2 | Արտավազդ Գ-ի գահակալությունը |
| մ.թ. ա 2-մ. թ. 1 | Տիգրան Դ-ի և Էրատոյի գահակալությունը |
| 1-2 | Էրատոն Մեծ Հայքի դրածո թագավոր |
| 2-4 | Արիոբարզանը Մեծ Հայքի դրածո թագավոր |
| 4-6 | Արտավազդ Դ-ն Մեծ Հայքի դրածո թագավոր |
| 6 | Տիգրան Ե-ն Մեծ Հայքի դրածո թագավոր |
| 6 | Օգոստոս կայսրը Մեծ Հայքի թագավոր նշանակել է Հրեաստանի թագավոր Հերովդես Ա Մեծի թոռանը՝ Տիգրան Ե-ին |
| 6-11 | Էրատո թագուհի (երրորդ անգամ) |
| 11-16 | Վոնոն Արշակունիու գահակալությունը Մեծ Հայքում |
| 18-34 | Պոնտոսի Պոլեմոն թագավորի որդի Զենոն-Արտաշեսի գահակալությունը Մեծ Հայքում |
| 34-35 | Պարթևաց Արտավան Գ-ի թագավորի որդի Արշակ Ա-ն Մեծ Հայքի թագավոր |
| 35-37 | Իբերիայի Փարսման թագավորի եղբայր Միհրդատը Մեծ Հայքի թագավոր |
| 37 | Հռոմա-պարթևական պայմանագիրը և Հայաստանի տարածքային կորուստները |
| 47-51 | Միհրդատը կրկին Մեծ Հայքի թագավոր |
| 51-54 | Փարսմանի որդի Հռադամիզդը Մեծ Հայքի թագավոր |
| 52 | Հայ-պարթևական համաձայնությունը, Տրդատ Արշակունու գլխավորությամբ հայ-պարթևական զորքի մուտքը Հայաստան |
| 54-63 | Հայերի և պարթևների տասնամյա պատերազմը Հռոմի դեմ |
| 55 | Ծոփքի անջատումը Մեծ Հայքից և առանձին թագավորության հիմնադրումը |
| 58-59 | Կորբուլոնի արշավանքը Հայաստան և Արտաշատ մայրաքաղաքի ավերումն ու հրկիզումը, Տիգրանակերտի գրավումը |
| 60-61 | Հռոմի դրածո Տիգրան Զ-ն Մեծ Հայքի թագավոր, Տիգրանակերտի հռչակումը մայրաքաղաք |
| 61 աշուն | Պետոսի արշավանքը Հայաստան |
| 62 | Հռոմեական զորքի ծանր պարտությունը հայ-պարթևական ուժերից Հռանդեայում |
| 64 | Հռանդեայի պայմանագիր |
| 66 | Տրդատ Ա-ի թագադրության արարողությունը Հռոմում և վերադարձը Հայաստան |
| 66-88 | Տրդատ Ա-ի գահակալությունը |
| 88-110 | Սանատրուկի գահակալությունը, Մծուրք քաղաքի կառուցումը |
| 110-113 | Աշխադարը (Շիդար) Մեծ Հայքի թագավոր |
| 117-144 | Վաղարշ Ա-ի գահակալությունը, Վաղարշապատ քաղաքի կառուցումը |
| 144-161 | Կոմմագենեի Երվանդունիների արքայատան շառավիղ Սոհեմոսը Մեծ Հայքի թագավոր |
| 161-163 | Բակուր Արշակունին Մեծ Հայքի թագավոր |
| 163 | Արտաշատի գրավումը և ավերումը հռոմեացիների կողմից |
| 164-186 | Սոհեմոսը Մեծ Հայքի թագավոր երկրորդ անգամ |
| 186-198 | Վաղարշ Բ-ի Արշակունու գահակալությունը, հայ Արշակունիների ինքնուրույն արքայատան հիմնումը |
| 198-216 | Խոսրով Ա Մեծի գահակալությունը |
| 215 | Կարակալայի արշավանքը Ասորիք և Հայաստան, Խոսրով Ա Մեծի ձերբակալությունը, հայերի ապստամբությունը |
| 217-252 | Տրդատ Բ-ի գահակալությունը |
| 234-345 | Հայ ժողովրդի պայքարը Արտաշիր I-ի և Շապուհ I-ի դեմ |
| 252-262 | Արտավազդ Ե-ի գահակալությունը |
| 253 | Սասանյանները գրավել են Հայաստանը |
| 261-293 | Պարսկական տիրապետությունը Հայաստանի մեծագույն մասում |
| 262-272 | Որմիզդ I Սասանյանի գահակալությունը |
| 272-279 | Ներսեհ Սասանյան |
| 279-287 | Խոսրով Բի գահակալությունը |
| 287-330 | Տրդատ Գ Մեծի գահակալությունը |
| 297 | Հայկական զորամասերի օգնությամբ հռոմեացիները սոսկալի պարտության են մատնել պարսիկներին |
| 298 | Մծբինի հաշտության պայմանագիր |
| 300 | Հռիփսիմյան կույսերի նահատակումը |
| 301 | Հայաստանում քրիստոնեությանը տարածումը և ընդունումը |
| 331-338 | Խոսրով Գ Կոտակի գահակալությունը |
| 337 | Պարսկական զորքերի ներխուժումը Հայաստան և նրանց պարտությունը |
| 338-350 | Տիրանի գահակալությունը |
| 350-368 | Արշակ Բ-ի գահակալությունը, հայ ժողովրդի քաջարի պայքարը Սասանյան Պարսկաստանի ներխուժումների դեմ |
| 352 | Աշտիշատի ժողով |
| 354 | Աշտիշատի երկրորդ եկեղեցական ժողով |
| 368-369 | Փառանձեմ թագուհու գահակալությունը |
| 370-374 | Պապի գահակալությունը |
| 371 | Պարսկական զորաբանակի ջախջախումը Ձիրավի ճակատամարտում |
| 374-378 | Վարազդատի գահակալությունը |
| 378-387 | Արշակ Գ-ի գահակալությունը |
| 385-387 | Հայաստանի բաժանումը Պարսկաստանի և Հռոմի միջև |
| 389-414 | Վռամշապուհի գահակալությունը |
| 405 | Մեսրոպ Մաշտոցի կողմից հայկական գրերի ստեղծումը |
| 422-428 | Արտաշես Գ Արշակունու գահակալությունը |
| 443-451 | Վասակ Սյունին Հայաստանի մարզպան |
| 450-451 | Հայոց պատերազմը Սասանյան Պարսկաստանի դեմ |
| 451, մայիսի 26 | Ավարայրի ճակատամարտը՝ Վարդանանց պատերազմ |
| 464-482 | Ատրվշնասպը Հայաստանի մարզպան |
| 481 | Ակոռիի ճակատամարտ |
| 482 | Սահակ Բագրատունին Հայաստանի մարզպան |
| 482-484 | Համաժողովրդական ապստամբությունը՝ Վահանանց պատերազմը |
| 482 | Ներսեհապատի ճակատամարտը |
| 482 | Ճարմանայի ճակատամարտը |
| 484 | Նվարսակի հաշտության պայմանագրի կնքումը |
| 484-506 | Վահան Մամիկոնյանը հայոց մարզպան |
| 492 | Հայերի ապստամբությունը Կավատի դեմ |
| 6-4-րդ դար | Պավլիկյան շարժում |
| 571-575 | Համաժողովրդական ազատագրական պատերազմը պարսկական լծի դեմ |
| 571 | Խաղամախու դաշտում Վարդան Մամիկոնյանը ջախջախել է պարսկական 20-հազարանոց բանակը, |
| 591 | Պարսկա-բյուզանդական հաշտության պայմանագիրը և Հայաստանի երկրորդ բաժանումը |
| 637 | Սասանյան պետության քայքայումը |
| 639-654 | Թեոդորոս Ռշտունին հայոց իշխան |
| 640 | Արաբների առաջին արշավանքը Հայաստան |
| 640 հոկտեմբերի 6 | Դվինի գրավումը և կողոպուտը արաբների կողմից |
| 652 | Հաշտության պայմանագրի կնքումը Թեոդորոս Ռշտունու և Ասորիքի ու Հյուսիսային Միջագետքի արաբ կուսակալ Մուավիայի միջև |
| 654-661 | Համազասպ Մամիկոնյանը հայոց իշխան |
| 661-685 | Գրիգոր Մամիկոնյանը հայոց իշխան |
| 685-689 | Աշոտ Բագրատունին հայոց իշխան |
| 689 | Բյուզանդական և արաբական զորքերի արշավանքը Հայաստան |
| 689-693 | Ներսեհ Կամսարականը հայոց իշխան |
| 693-726 | Սմբատ Բագրատունին հայոց իշխան |
| 695 | Մուհամմադ իբն-Մրվան զորավարի ներխուժումը Հայաստան |
| 701 | Արմինիա (Հայաստան, Վիրք և Աղվանք) վարչական միավորման ստեղծումը |
| 703 | Վարդանակերտի ճակատամարտը և արաբների պարտությունը |
| 705 | Հայ նախարարների ողջակիզումը Նախճավանի և Խրամի եկեղեցիներում («Կրակի տարի») |
| 725 | Հարիսի (Հերթի) աշխարհագիրը |
| 732-749 | Աշոտ Բագրատունին հայոց իշխան |
| 749-753 | Մուշեղ Մամիկոնյանը հայոց իշխան |
| 753-770 | Սահակ Բագրատունին հայոց իշխան |
| 770-775 | Սմբատ Բագրատունին հայոց իշխան |
| 774-775 | Հայ ժողովրդի ապստամբությունը արաբական տիրապետության դեմ |
| 775 ապրիլի 24 | Արձնիի (Բագրևանդ) ճակատամարտ |
| 775-781 | Աշոտ Բագրատունին հայոց իշխան |
| 781-785 | Տաճատ Անձևացին հայոց իշխան |
| 790-826 | Աշոտ Մսակեր Բագրատունին հայոց իշխան |
| 816-837 | Բաբեկի ապստամբությունը |
| 826-851 | Բագարատ Բագրատունին հայոց իշխանաց իշխան |
| 826 | Տարոնի իշխանության հիմնումը |
| 850-852 | Ժողովրդական ապստամբություն Խութեցի Հովնանի գլխավորությամբ |
| 852-855 | Սմբատ Բագրատունին (Խոստովանող) հայոց իշխան |
| 855 | Սմբատ Բագրատունին Բուղա ալ-Քաթիբի կողմից գերեվարումը և տեղափոխումը Սամառա[7] |
| 855-862 | Աշոտ Բագրատունին հայոց իշխան[8] |
| 859 | Աշոտ Բագրատունին խալիֆայությունից ստացել է հայոց իշխանաց իշխանի տիտղոսը |
| 862 | Խալիֆայի անունից ոստիկան Ալի իբն յահյա ալ-Արմանին Աշոտ Բագրատունուն ճանաչել է Հայոց իշխանաց իշխան[9] |
| 862 | Աշոտ Բագրատունին Հայաստանի, Վրաստանի և Աղվանքի գերակա իշխան[10] |
| 863 | Աբասը ջախջախել է Ջահհաֆին[11] |
| 874 | Աշոտ Բագրատունու դուստր Մարիամ իշխանուհին Սևանա կղզում հիմնել է Ս. Աստվածածին և Ս. Առաքելոց եկեղեցիները[12] |
| 884-885 | Աշոտ Ա թագադրումը «Թագավոր հայոց և վրաց», Բագրատունյաց թագավորության հաստատումը Հայաստանում |
| 885-895 | Թոնդրակյան շարժման սկզբնավորումը |
| 890-914 | Սմբատ Ա-ի գահակալությունը |
| 893 | Դվինի երկրաշարժ[13] |
| 894 | Դողսի ճակատամարտ |
| 898 | Թուղխ գետի ափին Սմբատ Ա-ի գլխավորած զորքերը պարտություն են կրել Ահմադից[14] |
| 903 | Սմբատ Ա-ի և Յուսուֆի միջև հաշտության պայմանագրի կնքումը[15] |
| 908 | Գագիկ Արծրունին թագ է ստացել Յուսուֆից[16] |
| 908 | Վասպուրականի անջատումը Բագրատունիների թագավորությունից և Արծրունիների թագավորության հիմնադրումը |
| 909 ապրիլ | Յուսուֆի ներխուժումը Սյունիք[17] |
| 910 | Նիգ գավառի Ձկնավաճառ վայրում տեղի ունեցած ճակատամարտում Սմբատի պարտությունը Յուսուֆից[18] |
| 914 | Յուսուֆը գլխատել է Սմբատ Ա-ին[19] |
| 915 | Յուսուֆը կրկին թագ է ուղարկել Գագիկ Արծրունուն[20] |
| 914-929 | Աշոտ Բ Երկաթի գահակալությունը |
| 925 | Սևանի ճակատամարտը, արաբական զորավար Բեշիրի զորքի ջախջախումը |
| 929-953 | Աբաս Բագրատունու գահակալությունը |
| 953-977 | Աշոտ Գ Ողորմածի գահակալությունը |
| 961 | Անին Հայաստանի մայրաքաղաք |
| 963-1065 | Կարսի (Վանանդի) թագավորությունը |
| 964 | Աշոտ Ողորմածը հիմնել է Անիի պարիսպների առաջին գիծը, որը կոչվել է «Աշոտաշեն»[21] |
| 966 | Խոսրովանույշ թագուհին հիմնել է Սանահինի վանքը |
| 966-1118 | Կյուրիկյանների (Լոռու կամ Տաշիր-Զորագետի) թագավորությունը |
| 966 | Տարոնի միացումը Բյուզանդական կայսրությանը |
| 972 | Աշոտ Գ-ի օժանդակությամբ Տրդատը կառուցել է Արգինա ավանի մայր եկեղեցին[22] |
| 976 | Խոսրովանույշը կառուցել է Հաղբատավանքը |
| 977-990 | Սմբատ Բ-ի գահակալությունը, որը մինչ այդ եղել է հոր գահակիցը[23] |
| 987-1170 | Սյունիքի թագավորությունը |
| 989 հոկտեմբերի 18 | Ծումբի ճակատամարտ[24] |
| 989 | Սմբատը կառուցել է Անիի պարիսպների երկրորդ գիծը, որը կոչվել է «Սմբատաշեն պարիսպներ»[25] |
| 989-1020 | Գագիկ Ա-ի գահակալությունը |
| 1000 | Գագիկը կառուցել է Սուրբ Գրիգոր եկեղեցին[26] |
| 1001 | Կատրանիդե թագուհու աջակցությամբ Տրդատը կառուցել է Անիի Մայր տաճարը[27] |
| 1020-1041 | Հովհաննես-Սմբատի գահակալությունը |
| 1021 | Վասպուրականի կցումը Բյուզանդիային |
| 1042-1045 | Գագիկ Բ-ի գահակալությունը |
| 1045 | Կոստանդին IX Մոնոմախոս կայսրը զենքի ուժով գրավել է Անին և Բագրատունյաց կենտրոնական թագավորությունը անկում է ապրել[28] |
| 1047-1048 | Սելջուկյան թուրքերի առաջին արշավանքները Հայաստան, Արծն քաղաքի կործանումը |
| 1050-1053 | Թոնդրակյան շարժման ճնշումը |
| 1054 | Տուդրուլի արշավանքը, Մանազկերտի պաշտպանությունը |
| 1064 | Ալփ-Արսլանի արշավանքը, Անիի գրավումը |
| 1065 | Կարսի (Վանանդի) թագավորության անցումը Բյուզանդիային |
| 1071 | Մանազկերտի ճակատամարտ |
| 1080 | Ռուբինյան հայկական իշխանության հիմնադրումը Կիլիկիայում |
| 1082-1112 | Գող Վասիլի իշխանությունը Քեսուն կենտրոնով[29] |
| 1085 | Անիի բարձրագույն դպրոցի հիմնադրումը |
| 1095-1100 | Կոստանդին Ա-ն Կիլիկիայի իշխան |
| 1100-1129 | Թորոս Ա-ն Կիլիկիայի իշխան |
| 1104 | Թորոս Ա-ն իր տերությանն է միացրել Սիս և Անարզաբա քաղաքները |
| 1100-1137 | Դաշտային Կիլիկիան Ռուբինյանների իշխանության ներքո |
| 1124 | Անիի բնակչության ապստամբությունը Շադդադյանների դեմ |
| 1126 | Շադդադյանների հարձակումը Անիի վրա |
| 1129-1137 | Լևոն Ա-ն Կիլիկիայի իշխան |
| 1137-1143 | Բյուզանդիայի Հովհաննես Կոմնեոս կայսեր արշավանքները Կիլիկիա և հայկական իշխանության ժամանակավոր վերացումը |
| 1145-1169 | Թորոս Բ-ն Կիլիկիայի իշխան, Ռուբինյան իշխանության վերականգնումը |
| 1161 | Անիի կարճատև ազատագրումը հայ-վրացական զորքերի կողմից |
| 1165 | Հայ-վրացական ուժերի նահանջը, Անիի անցումը Շադդադյաններին |
| 1169 | Ռուբեն Բ-ն Կիլիկիայի իշխան |
| 1169-1175 | Մլեհը Կիլիկիայի իշխան |
| 1173 | Մլեհը բյուզանդացիներից ազատագրել է Դաշտային Կիլիկիայի մեծ մասը |
| 1175-1187 | Ռուբեն Գ-ն Կիլիկիայի իշխան |
| 1185 | Բոհեմունդ III-ը Ռուբեն Գ-ին հրավիրել է Անտիոք, ձերբակալել և ներխուժել Կիլիկիա[30] |
| 1185 | Սարգիս Զաքարյանը նշանակվել է վրաց զորքի ամիրսպասալար (գլխավոր հրամանատար) |
| 1187-1198 | Լևոն Բ-ն Կիլիկիայի իշխան, որը դեռևս թագավորական թագը չստացած, սկզբնաղբյուրներում հիշատակվել է նաև ինքնակալ[31] |
| 1194 | Ամբողջ Կիլիկիայի միավորումը Լևոն Բ Ռուբինյանի իշխանության ներքո |
| 1197 | Լևոն Բ-ն թագադրման իրավունք է ստացել Բյուզանդական կայսրից[32] |
| 1198 հունվարի 6 | Տարսոնում Ներսես Լամբրոնացու նախագահությամբ Լևոն Բ-ն օծվել է Կիլիկիայի թագավոր[33] |
| 1198 | Հայկական թագավորության հռչակումը Կիլիկիայում |
| 1198-1219 | Լևոն Բ իշխանը հայոց թագավոր |
| 1203 | Դվինի ազատագրումը |
| 1204 | Բասենի ճակատամարտը, Իկոնիայի սուլթանության պարտությունը |
| 1206 | Կարսի ազատագրումը |
| 1208-1209 | Հայ-վրացական զորքերն ազատագրել են Բագրևանդը, Տուրուբերանի հյուսիսային շրջանները |
| 1211 | Զաքարյաններն ազատագրել են Սյունիքը և մտան Ատրպատական |
| 1212 | Զաքարե ամիրսպասալարի մահը, Իվանեի նշանակումը վրաց թագավորության աթաբեկ |
| 1216 | Իկոնիայի սուլթանը ներխուժել է Կիլիկիա |
| 1219 մայիսի 2 | Մահացել է Լևոն Ա-ն |
| 1219-1252 | Զաբելը դարձել է Կիլիկիայի թագուհի |
| 1222 | Զաբելը ամուսնացել է Ֆիլիպի հետ |
| 1225 | Հայ իշխանները ձերբակալել են Ֆիլիպին |
| 1220-1221 | Մոնղոլական հետախույզ զորամասերի ներխուժումը Հայաստան |
| 1222-1225 | Ֆիլիպը Կիլիկիայի թագավոր |
| 1225-1231 | Խորեզմի թագաժառանգ Ջալալ ադ Դինի արշավանքները Հայաստան |
| 1226 | Զաբելը ամուսնացել է Հեթումի հետ և սկիզբ է դրվել Հեթումյանների արքայատոհմին |
| 1226-1269 | Հեթում Ա-ն Կիլիկիայի թագավոր, Հեթումյանների արքայատան հիմնադրումը |
| 1228 | Հեթում Ա-ն թողարկել է երկլեզվյան դրամներ[34] |
| 1236 | Չարմադան Նոյինը նվաճել է Զաքարյան իշխանապետության տարածքը |
| 1242-1245 | Մոնղոլները Բաչուի հրամանատարությամբ զավթել են Հայաստանի հարավ-արևմտյան նահանգները |
| 1249 | Հայ իշխանների զինված ապստամբությունը մոնղոլական տիրապետության դեմ |
| 1254 | Արղունի աշխարհագիրը Հայաստանում |
| 1254-1256 | Հեթում Ա-ն մեկնել է Կարակորում և կնքվել է հայ-մոնղոլական պայմանագրը[35] |
| 1259-1261 | Հայ և վրաց իշխանների երկրորդ ապստամբությունը մոնղոլական տիրապետության դեմ |
| 1266 | Եգիպտոսի մամլուքների ներխուժել են Կիլիկիա[36] |
| 1266 օգոստոսի 24 | Մառիի ճակատամարտում հայերը պարտություն են կրել եգիպտացիներից[37] |
| 1268 | Հայ-եգիպտական պայմանագիր |
| 1269 | Հեթում Ա-ն մոնղոլների համաձայնությամբ գահը հանձնել է որդուն՝ Լևոնին և դարձել վանական[38] |
| 1269-1289 | Լևոն Գ-ն Կիլիկիայի թագավոր[39] |
| 1277 | Կրկին Կիլիկիա ներխուժած եգիպտական զորքերը պարտություն են կրել Լևոն Գ-ից[40] |
| 1275-1276 | Մամլուքների, սելջուկների, թուրքմենների արշավանքները Կիլիկիա[41] |
| 1278-1279 | Մամլուքները արշավել են Կիլիկիա |
| 1280 | Հիմնադրվել է Գլաձորի համալսարանը |
| 1289-1306 | Հեթում Բ-ն դարձել է Կիլիկիայի թագավոր |
| 1292 | Մամլուքները գրավել են Հռոմկլան և կաթողիկոսական աթոռը տեղափոխվել է Սիս[42] |
| 1293 հունիս | Կիլիկիայի և Եգիպտոսի միջև հաշտության պայմանագիր է կնքվել[43] |
| 1306 | Հեթում Բ-ն պաշտոնապես գահը հանձնել է իր եղբորորդուն՝ Լևոն Գ-ին[44] |
| 1306-1307 | Լևոն Դ-ն Կիլիկիայի թագավոր |
| 1307 | Սսի եկեղեցական ժողով |
| 1308 | Լևոն թագավորի և 40 հայ իշխանների սպանությունը Անարզաբայում, հայ-մոնղոլական դաշինքի խզումը |
| 1308-1320 | Օշինը Կիլիկիայի թագավոր |
| 1316 | Ադանայի եկեղեցական ժողով |
| 1318 | Եգիպտոսի մամլուքների և Իկոնիայի թուրքմեն կարակումների ներխուժումը Կիլիկիա |
| 1320 | Եգիպտոսի մամլուքները հարձակվել են Կիլիկիայի վրա[45] |
| 1320-1342 | Լևոև Ե-ն Կիլիկիայի թագավոր |
| 1323 մայիսի 31 | Հայ-եգիպտական հաշտության պայմանագիր |
| 1337 | Կիլիկիայի և Եգիպտոսի միջև հաշտության պայմանագրի կնքումը, Այաս նավահանգստի անցումը Եգիպտոսին |
| 1343-1344 | Կոստանդին Գ-ն (Գվիդոն-Կի) Կիլիկիայի թագավոր, Լուսինյան արքայատան հաստատումը Կիլիկիայում |
| 1344 նոյեմբերի 17 | Ադանա քաղաքում սպանել են Կոստանդին Գ-ին և նրա եղբայր Բոհեմուդին[46] |
| 1345-1363 | Կոստանդին Դ-ն Կիլիկիայի թագավոր |
| 1355 | Մամլուքները գրավել են և ավերել Ադանա և Տարսոն քաղաքները |
| 1360 | Կիպրոսի Պետրոս I-ի զորքերը գրավել են Կոռիկոսը[47] |
| 1365-1373 | Կոստանդին Ե-ն Կիլիկիայի թագավոր |
| 1373-1410 | Գործել է Տաթևի համալսարանը |
| 1374-1375 | Լևոն Զ Լուսինյանը Կիլիկիայի վերջին թագավոր |
| 1375 | Կիլիկյան հայկական թագավորության անկումը |
| 1375-1424 | Հայ իշխան Կոստանդինի փաստացի կառավարումը Կիլիկիայում |
| 1385-1403 | Լենկթեմուրի արշավանքները |
| 1390-ական-1446 | Գործել է Մեծոփա վանքի բարձրագույն դպրոցը |
| 1410-1468 | Հայաստանը կարակոյունլու թուրքմենների տիրապետության տակ |
| 1441 | Ամենայն հայոց կաթողիկոսության աթոռի վերահաստատումը Վաղարշապատում |
| 1468-1502 | Հայաստանը ակկոյունլու թուրքմենների տիրապետության տակ |
| 1487 | Օսմանյան թուրքերը նվաճել են Կիլիկյան Հայաստանը |
| 1500-1704 | Գործել է Բաղեշի Ամիրդոլու վանքի բարձրագույն տիպի դպրոցը |
| 1512 | Թուրք-իրանական պատերազմների սկիզբը |
| 1512 | Հայերեն առաջին գրքի տպագրումը Վենետիկում |
| 1532-1555 | Պարսկա-օսմանյան պատերազմները Հայաստանում |
| 1540-ական | Հայկական գաղութի հիմնումը Մադրասում |
| 1547 | Էջմիածնի առաջին ժողովը և Հայաստանի ազատագրության հարցի բարձրացումը |
| 1555 | Ամասիայի հաշտության պայմանագրի կնքումը Թուրքիայի և Իրանի միջև, Հայաստանի երրորդ բաժանումը |
| 1567 | Հայկական տպարանի հիմնումը Կոստանդնուպոլսում Աբգար դպիրի կողմից |
| 1578-1590 | Պարսկա-օսմանյան նոր պատերազմները Հայաստանում |
| 1604 | Հայերի բռնագաղթը Աբբաս I կողմից |
| 1604-1603 | Նոր Ջուղայի հիմնադրումը |
| 1615 | Հիմնադրվել է Սյունյանց Մեծ կամ Հարանց անապատի բարձրագույն դպրոցը |
| 1635 | Սուլթան Մուրադի արշավանքը, Երևանի գրավումը |
| 1637 | Սկսել է գործել Էջմիածնի բարձրագույն դպրոցը |
| 1638 | Հայկական տպարանի հիմնադրումը Նոր Ջուղայում |
| 1639 | Թուրքիայի և Պարսկաստանի միջև Կասրե Շիրինում հաշտության կնքումը, Հայաստանի չորրորդ բաժանումը |
| 1667 | Առևտրական պայմանագրի կնքումը Ռուսաստանի և Նոր Ջուղայի վաճառականական ընկերության միջև |
| 1673 | Հայկական տպարանի հիմնադրումը Մարսելում |
| 1677 | Էջմիածնի ժողովը Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ |
| 1680 | Իսրայել Օրին մեկնել է Եվրոպա |
| 1699 | Իսրայել Օրին Հայաստանում, Անգեղակոթի ժողովը |
| 1701 | Իսրայել Օրու տեսակցությունը Պետրոս I հետ |
| 1717 | Մխիթար Սեբաստացին Սուրբ Ղազար կղզում հիմնել է Մխիթարյան միաբանությունը |
| 1722-1730 | Ազատագրական կռիվները Սյունիքում Դավիթ Բեկի և Մխիթար սպարապետի գլխավորությամբ |
| 1722 | Ռուսական զորքերի արշավանքը Պարսկաստան |
| 1722 սեպտեմբերի 22 | Հայ-վրացական զորքերի միավորումը Գանձակի մոտ՝ Չոլակ դաշտում |
| 1724 | Օսմանյան բանակի ներխուժումը Արևելյան Հայաստան |
| 1724 նոյեմբերի 10 | Պետրոս I հրամանագիրը հայ ժողովրդին իր հովանավորության տակ առնելու մասին |
| 1725 փետրվար | Օսմանյան 6 հազարանոց բանակի ոչնչացումը Վարանդայում |
| 1725 | Հայկական իշխանության ստեղծումը Սյունիքում |
| 1727 | Հալիձորի պաշտպանությունը, թուրքական բանակի պարտությունը |
| 1728 | Հայկական ապստամբության ղեկավարներ Դավիթ Բեկի և Եսայի Հասան-Ջալալյանի մահը |
| 1735 | Պարսկական զորքերի հաղթանակը օսմանցիների դեմ և պարսկական իշխանության վերահաստատումը Հարավային Կովկասում |
| 1746 | Աստրախանում հիմնադրվել է հայկական դատարան |
| 1763 | Մոզդոկում կազմավորվել է հայկական գաղթավայր |
| 1769 | Մովսես Սարաֆյանի մշակած՝ Հայաստանի ազատագրության ծրագիրը հանձնվել է ռուսական կառավարությանը |
| 1770-1771 | Մադրասի ազատագրական խմբակի ստեղծումը |
| 1771 | Հայաստանում (Էջմիածին) հիմնադրվել է առաջին տպարանը |
| 1772 | Հիմնադրվել է Մադրասի հայկական տպարանւ |
| 1779 | Հիմնադրվել է Նոր Նախիջևանի հայկական գաղթավայրը |
| 1781 | Պետերբուրգում Գրիգոր Խալդարյանի կողմից հիմնադրվել է Խալդարյանց տպարանը |
| 1783 | Հովսեփ Արղությանը և ովհաննես Լազարյանը ռուսական կառավարությանը ներկայացրին ռուս-հայկական դաշնագրության երկու նախագիծ |
| 1794 | Հայկական առաջին թերթի՝ «Ազդարար»-ի հրատարակումը Մադրասում |
| 1795 | Աղա Մահմեդ խան Կաջարի արշավանքն Հարավային Կովկաս, Թիֆլիսի գրավումը |
| 1796 | Ռուսական զորքերի արշավանքը Հարավային Կովկաս |
| 1796 | Աղա Մահմեդ խանի երկրորդ արշավանքը |
| 1801 սեպտեմբերի 12 | Ալեքսանդր I-ը հրովարտակով Արևելյան Վրաստանը միացրել է Ռուսաստանին, Վրաստանի հետ Ռուսաստանին միացվել են նաև Լոռին, Փամբակը, Ղազախը, Բորչալուն |
| 1804-1813 | Ռուս-պարսկական պատերազմը |
| 1804 մայիս | Ռուսական զորքերի Երևանյան առաջին արշավանքը |
| 1805 մայիսի 14 | Քյուրակչայի պայմանագիրը, Ղարաբաղի խանության միացումը Ռուսաստանին |
| 1806-1812 | Ռուս-թուրքական պատերազմը |
| 1807 | Արփաչայի ճակատամարտը ռուսական և թուրքական զորքերի միջև |
| 1808 | Ռուսական զորքերի Երևանյան երկրորդ արշավանքը |
| 1808 | Ռուսական զորքերը գրավել են Նախիջևանը |
| 1811 | Հիմնվել է Վիեննայի Մխիթարյան միաբանությունը |
| 1812 | Պետերբուրգում հիմնվել է Հովսեփ Հովհաննիսյանի տպարանը |
| 1813 | Գյուլիստանի հաշտության պայմանագիրը |
| 1815 | Մոսկվայում բացվել է Լազարյան ճեմարանը |
| 1816 | Աստրախանում լույս է տեսել «Արևելյան ծանուցմունք» շաբաթաթերթը՝ արևելահայ առաջին պարբերականը |
| 1824 | Թիֆլիսում բացվել է Ներսիսյան դպրոցը |
| 1826-1828 | Ռուս-պարսկական պատերազմը |
| 1826 հուլիսի 16-17 | Պարսկական զորքերը ներխուժել են Ղարաբաղ |
| 1826 հուլիսի 25-սեպտեմբերի 10 | Շուշվա բերդի հերոսական պաշտպանությունը |
| 1826 սեպտեմբերի 3 | Շամքորի (Շամխորի) ճակատամարտում ռուսական բանակը հաղթանակ է տարել |
| 1826 սեպտեմբերի 13 | Ռուսական զորքերը հաղթանակ են տարել Ելիզավետպոլի ճակատամարտում |
| 1826 սեպտեմբերի 21 | Միրաքի ճակատամարտում ռուսական զորքերը պարտության են մատնել Երևանի սարդարի զորքերին |
| 1827 մարտ-մայիս | Թիֆլիսում կազմավորվել են Հայկական կամավորական ջոկատները |
| 1827 ապրիլի 2 | Սկսվել է ռուսական զորքերի Երևանյան երրորդ արշավանքը |
| 1827 ապրիլի 13 | Ռուսական առաջապահ զորքերը գրավել են Էջմիածինը |
| 1827 ապրիլի 27 | Ռուսական զորքերը պաշարել են Երևանի բերդը |
| 1827 հուլիսի 5 | Ջևան-Բուլաղի ճակատամարտը |
| 1827 հուլիսի 21 | Կարագիադինի հաշտության բանակցությունները |
| 1827 օգոստոսի 17 | Օշականի ճակատամարտը |
| 1827 հոկտեմբերի 1 | Երևանի գրավումը |
| 1827 հոկտեմբերի 6 | Կազմվել է Երևանի ժամանակավոր վարչությունը |
| 1827 նոյեմբերի 6-1828 հունվարի 7 | Դեհխառականի բանակցությունները |
| 1827 դեկտեմբեր | Հիմնադրվել է Շուշիի հայկական տպարանը |
| 1828 փետրվարի 10 | Կնքվել է Թուրքմենչայի պայմանագիրը, Արևելյան Հայաստանը միացվել է Ռուսաստանին |
| 1828 փետրվարի 26 | Սկսվել է պարսկահայերի վերաբնակեցումը |
| 1828 մարտի 21 | Կազմակերպվել է Հայկական մարզը |
| 1828-1829 | Ռուս-թուրքական պատերազմը |
| 1828 հունիսի 23 | Կարսի գրավումը |
| 1828 հուլիսի 23 | Ռուսական զորքերը գրավել են Ախալքալաքը |
| 1828 օգոստոսի 15 | Ռուսական զորքերը գրավել են Ախալցխան |
| 1828 օգոստոսի 28 | Ռուսական զորքերը գրավել են Բայազետը |
| 1828 սեպտեմբերի 12 | Ռուսական զորքերը գրավել են Ալաշկերտը |
| 1829 հունիսի 27 | Էրզրումի գրավումը |
| 1829 սեպտեմբերի 2 | Ադրիանուպոլսի հաշտության պայմանագիր |
| 1829 | Լազարյան ճեմարանի տպարանի հիմնադրումը |
| 1829 | Արևմտահայերի գաղթը Արևելյան Հայաստան |
| 1830-1838 | Իշխան Բեհբութովը Հայկական մարզի վարչության պետ |
| 1833 հունիսի 23 | Փոփոխվել է Հայկական մարզի վարչական կառուցվածքը |
| 1834 | Նոր վարչական բաժանում Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում |
| 1836 մարտի 11 | Նիկոլայ I վավերացրել է հայ լուսավորչական եկեղեցու կանոնադրությունը («Պոլոժենի») |
| 1836 սեպտեմբերի 11 | Վենետիկում բացվել է մխիթարյանների Ռափայելյան վարժարանը |
| 1837 փետրվարի 22 | Հայկական եկեղեցական բարձրագույն խորհրդի՝ Սինոդի հիմնումը Էջմիածնում |
| 1837 մայիսի I | Բացվել է Երևանի կոնսիստորիան |
| 1837 սեպտեմբերի 2 | Երևանի թեմական դպրոցի բացումը |
| 1837 հոկտեմբերի 4 | Գյումրին վերանվանվել է Ալեքսանդրապոլ |
| 1838 փետրվար - | Նոր Բայամարտ գետի շրջանում տեղի են ունեցել գյուղացիական հուզումներ |
| 1838 հունիսի 22 | Բացվել է Շուշիի թեմական դպրոցը |
| 1839 նոյեմբերի 3 | Հրապարակվել է Գյուլհանեի Հաթթը շերիֆ կոչվող հրովարտակը (թանզիմաթ) |
| 1840 ապրիլի 10 | Հայկական մարզի վերացումը, Վրացամերեթական նահանգի և Կասպիական մարզի ստեղծումը |
| 1840-1850 | Գյուղացիական հուզումները Արևելյան Հայաստանի տարբեր գավառներում |
| 1843 մայիս | Վենետիկում սկսել է հրատարակվել «Բազմավեպ» հանդեսը |
| 1844 նոյեմբեր | Հիմնվել է Կովկասի փոխարքայությունը, փոխարքա էնշանակվել Միխայիլ Վորոնցովը |
| 1846 դեկտեմբերի 14 | Հարավային Կովկասի վարչական նոր բաժանումը |
| 1847 մայիսի 9 | Կ. Պոլսի հայ համայնքի ներկայացուցիչներից կազմվել են Հոգևոր և Գերագույն ժողովները |
| 1847-1863 | Վիեննայում մխիթարյանները հրատարակել են «Եվրոպա» շաբաթաթերթը |
| 1849 հունիսի 9 | Կազմակերպվել է Երևանի նահանգը |
| 1850 հունվարի 2 | Երևանում բացվել է Հռիփսիմյան դպրոցը |
| 1850 սեպտեմբերի 1 | Թիֆլիսում հրատարակվել է «Արարատ» շաբաթաթերթը |
| 1852 փետրվարի 2 | Կ. Պոլսում հրատարակվել է «Մասիս» լրագիրը |
| 1853-1856 | Ղրիմի (Արևելյան) պատերազմը |
| 1853 հոկտեմբերի 30 | Պատերազմական գործողություններ են սկսվել Ղրիմի պատերազմի Կովկասյան ռազմաճակատում |
| 1853 նոյեմբերի 19 | Բաշկադըքլարի ճակատամարտը |
| 1854 հուլիսի 19 | Ռուսական զորքերը գրավել են Բայազետը |
| 1854 հուլիսի 24 | Քյուրուկ-Դարայի ճակատամարտը |
| 1855-1856 | Փարիզում Ստեփան Ոսկանը հրատարակել է «Արևելք» հանդեսը |
| 1856 փետրվարի 18 | Սուլթան Աբդուլ Մեջիդը հրապարակել է Հաթթը Հումայուն կոչվող բարենորոգումների հրովարտակը |
| 1856 մարտի 18 | Կնքվել է Փարիզի հաշտության պայմանագրը |
| 1856 հոււիսի 28 | Կարսը վերադարձվել է Թուրքիային |
| 1856 սեպտեմբերի 15 | Կ. Պոլսում Հարություն Սվաճյանի խմբագրությամբ լույս է տեսել «Մեղու» հանդեսը |
| 1857 մարտի I | Բացվել է Վարագավանքի ժառանգավորաց վարժարանը |
| 1858 հունվարի 1 | Թիֆլիսում Մանդինյանի խմբագրությամբ լույս է տեսել «Մեղու Հայաստանի» պարբերականը |
| 1858 հունվար | Մոսկվայում լույս է տեսել «Հյուսիսափայլ» ամսագիրը |
| 1858 | Շահագործման են հանձնվել Ղափանի և Հալիձորի պղնձաձուլական գործարանները |
| 1859 հունվար-1865 | Փարիզում Ստեփան Ոսկանը հրատարակել է «Արևմուտք» հանդեսը |
| 1860 մայիսի 24 | Ընդունվել է Արևմտահայերի Ազգային սահմանադրությունը |
| 1861 փետրվարի 19 | Ալեքսանդր II-ի հրովարտակը՝ ճորտատիրական իրավունքի վերացման մասին |
| 1862 օգոստոսի 2 | Զեյթունի ապստամբություն |
| 1865 | Թիֆլիսի համքարությունների արհեստավորների ելույթը քաղաքային ինքնավարության հակահամքարական միջոցառումների դեմ |
| 1865 հոկտեմբեր | Երևանում հիմնվել է Հայկական թատրոնը |
| 1866 | Երևանում բացվել է Գայանյան օրիորդաց դպրոցը |
| 1869 հունիսի 17 | Թիֆլիսում բացվել է Գայանյան օրիորդաց դպրոցը |
| 1870 մայիսի 14 | Ալեքսանդր II-ի հրովարտակը Հայաստանում և Ադրբեջանում գյուղացիական ռեֆորմ անցկացնելու մասին |
| 1870 | Ախալցխայում բացվել է Եղիսաբեթյան իգական դպրոցը |
| 1871 հունվարի 1-1909 | Զմյուռնիայում լույս է տեսել «Արևելյան մամուլ» ամսագիրը |
| 1871 հունվարի 30 | Ալեքսանդրապոլում բացվել է Արղության հայ օրիորդաց դպրոցը |
| 1872 հունվարի 1-1920 | Թիֆլիսում լույս է տեսել «Մշակ» թերթը (ընդմիջում՝ 1885) |
| 1872 մարտի 3 | Վանում հիմնվել է «Միություն ի Փրկության» գաղտնի ընկերությունը |
| 1872, սեպտեմբերի 23 | Բաքվում բացվել է Հռիփսիմյան օրիորդաց դպրոցը |
| 1874 սեպտեմբերի 28 | Էջմիածնում բացվել է Գևորգյան ճեմարանը |
| 1875 հոկտեմբեր | Զեյթունի ապստամբություն |
| 1876 դեկտեմբերի 11 | Թուրքական սահմանադրության հռչակումը |
| 1876 | Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանի բացումը |
| 1877-1878 | Ռուս-թուրքական պատերազմը |
| 1877 ապրիլի 17 (29) | Ռուսական զորքերի երևանյան ջոկատը և հայ աշխարհազորայինները գրավել է Բայազետը |
| 1877 մայիսի 5 (17) | Ռուսական զորքերը գրավել են Արդահանը |
| 1877 նոյեմբերի 6 | Ռուսական բանակը գրավել է Կարսը |
| 1877 նոյեմբերի 8 | Թիֆլիսում բացվել է Մարիամյան-Հովնանյան օրիորդաց դպրոցը |
| 1878 | Կ. Պոլսում հիմնվել է մշակութային Արևելյան ընկերությունը |
| 1878 փետրվարի 8 | Ռուսական զորքերը գրավել են Էրզրումը |
| 1878 փետրվարի 19 (մարտի 13) | Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել է Սան Ստեֆանոյի պայմանագիրը |
| 1878 մարտի 8 | Հայկական պատվիրակությունը Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ Կ.Պոլսից մեկնել է Բեռլին՝ Հայկական հարցը Բեռլինի կոնգրեսին ներկայացնելու համար |
| 1878 հուլիսի 1 | Բեռլինի դաշնագրի կնքումը |
| 1878 | Կարսը, Արդահանը և Բաթումը իրենց շրջաններով միացվել են Ռուսաստանին |
| 1878 | Վանի հիմնվել է Երամյան վարժարանը |
| 1878 աշուն | Արարատյան ընկերությունը Վանում բացել է «Վարժապետանոցը»՝ Մկրտիչ Փորթուգալյանի գլխավորությամբ[48] |
| 1879 հոկտեմբերի 1 | Երևանամ բացվել է առաջին քաղաքային դուման |
| 1880 հունիսի 1 | Կ. Պոլսում կազմվել է կրթական-մշակութային «Միացյալ ընկերությունը» |
| 1881 հուլիսի 6 | Թիֆլիսում հիմնվել է «Կովկասի հայոց բարեգործական ընկերությունը» |
| 1881 հոկտեմբերի 1 | Կարինում հիմնադրվել է Սանասարյան վարժարանը |
| 1881 նոյեմբերի 1 | Բացվել է Երևանի ուսուցչական սեմինարիատը |
| 1881 նոյեմբերի 8 | Բացվել է Նոր Նախիջևանի թեմական դպրոցը |
| 1881 | Կարինում հիմնվել է «Պաշտպան հայրենյաց» գաղտնի կազմակերպությունը |
| 1882 | Մոսկվայի հայ ուսանողները հիմնել են «Հայրենասերների միության» գաղտնի խմբակը |
| 1885 հոււիսի 20-1923 | Ֆրանսիայի Մարսել քաղաքում Մկրտիչ Փորթուգալյանի խմբագրությամբ հրատարակվել է «Արմենիա» թերթը |
| 1885 | Վանում հիմնվել է Արմենական կազմակերպությունը՝ առաջին քաղաքական կուսակցությունը հայ իրականության մեջ |
| 1886 | Նյու Յորքում հիմնվել է ամերիկահայ առաջին հասարակական կազմակերպությանը՝ «Հայկական միությունը» |
| 1887 հունվար | Վիեննայի Մխիթարյան միաբանությունը հրատարակել է «Հանդես ամսօրյա» ամսագրի առաջին համարը |
| 1887 | Ժնևում կազմակերպվել է Հնչակյան կուսակցությունը |
| 1889-1907 | Թիֆլիսում հրատարակվել է «Մուրճ» ամսագիրը |
| 1890 | Թիֆլիսում կազմակերպվել է Դաշնակցական կուսակցությունը |
| 1891 փետրվար | Աբդուլ Համիդ I-ը ստեղծել է «Համիդիե» գնդերը հայերին կոտորելու համար |
| 1892 | Թիֆլիսում հիմնադրվել է «Հայ բանվոր հեղափոխականների ասոցիացիա» կազմակերպությունը |
| 1894 օգոստոս | Սասունի ինքնապաշտպանությունը |
| 1894 | Երևանում բացվել է Սարաջյանի գինու, կոնյակի գործարանը |
| 1895 | Ալեքսանդրապոլում տեղի է ունեցել Մալխասյանի տպարանի բանվորների գործադուլը |
| 1895 | Պետերբուրգում Լենինի գլխավորությամբ ստեղծվել է «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միությունը» |
| 1895 մայիսի 11 | Կ. Պոլսում Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները թուրքական կառավարությանն են ներկայացրել հայկական վիլայեթներում բարենորոգումներ անցկացնելու ծրագիրը |
| 1895 սեպտեմբեր-դեկտեմբեր | Հայերի զանգվածային կոտորածներ են տեղի ունեցել Արևմտյան Հայաստանի գավառներում |
| 1895 հոկտեմբերի 12 | Զեյթունի ապստամբություն |
| 1896 ապրիլի 8 | Բանվորների գործադուլը Ախթալայում |
| 1896 հանիս | Վանի պաշտպանությունը |
| 1896 օգոստոս | Հայերի կոտորածներ սկսվել են Կ. Պոլսում |
| 1896 նոյեմբերի 16 | Կ. Պոլսում լույս է տեսել «Բյուզանդիոն» թերթը |
| 1897 հոկտեմբեր | Բանվորական ելույթներ են տեղի ունեցել երկաթուղու շինարարության Կարսի տեղամասում |
| 1898 փետրվար | Երևանում բացվել է Կովկասյան գյաղատընտեսական ընկերության բաժանմունք |
| 1898 մարտի 1-8 | ՌՍԴԲԿ առաջին համագումարը |
| 1898 | Թիֆլիսում կազմակերպվել է հայ բանվորների առաջին սոցիալ-դեմոկրատական մարքսիստական խումբը |
| 1899 հունվարի 1 | Շահագործման է հանձնվել Թիֆլիս-Ալեքսանդրապոլ երկաթուղագիծը |
| 1899 հուլիսի 15 | Ավարտվել է Թիֆլիս-Կարս երկաթուղու շինարարությունը |
| 1899 | Ստեփան Շահումյանի ղեկավարությամբ Ջալալօղլիում (Ստեփանավան) ստեղծվել է Հայաստանում առաջին մարքսիստական խմբակը |
| 1900-1903 | Լենինյան «Իսկրա» թերթի հրատարակությունը |
| 1900 հուլիսի 3 | Թուրք-քրդական ուժերը հարձակվել են Սասունի Սպաղանք գյուղի վրա և կոտորել բնակչությանը[49] |
| 1901 | Երևանում ստեղծվել է սոցիալ-դեմոկրատական լենինյանսկրայական խմբակ |
| 1901 դեկտեմբերի 10-20 | Ռիգայամ տեղի է ունեցել Ռուսաստանի հայ ուսանողների համագումար, որտեղ Ստեփան Շահումյանը ղեկավարել է հեղափոխական սոցիալ-դեմոկրատական խումբը |
| 1901 դեկտեմբերի 13 | Բացվել է Ալեքսանդրապոլ-Երևան երկաթուղագիծը |
| 1901 | Ստեփան Շահումյանը Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտում հիմնադրել է մարքսիստական «Թեորետիկ» խմբակը |
| 1902 ապրիլի 10 | Հիմնադրվել է Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերությունը |
| 1902 | Ստեփան Շահումյանը Բոգդան Կնունյանցի, Զուրաբյանի, Խումարյանի, Սարգիս Խանոյանի և ուրիշների հետ միասին Թիֆլիսում հիմնադրել է լենինյանսկրայական ուղղության «Հայ սոցիալ-դեմոկրատների միությունը» |
| 1902 հոկտեմբեր | Թիֆլիսում լույս է տեսել «Հայ սոցիալ-դեմոկրատների միության» օրգան «Պրոլետարիատ» թերթը |
| 1903 հունվարի 12 | Ցարական կառավարությունը օրենք է հաստատել հայ եկեղեցական գույքի և կալվածքների բռնագրավման և պետականացման մասին |
| 1903 մարտ | Թիֆլիսում ստեղծվել է ՌՍԴԲԿ Կովկասյան միությունը |
| 1903 մայիս և նոյեմբեր | Հաղպատի գյուղացիների զինված ելույթը կալվածատեր Բարաթովի դեմ |
| 1903 հունիսի 12 | Նիկոլայ II-ը ստորագրել է հայոց եկեղեցու գույքի բռնագրավման մասին օրենքը[50] |
| 1903 հուլիսի 17 | Բացվել է ՌՍԴԲԿ երկրորդ համագումարը |
| 1903 սեպտեմբերի 23 | Երևանի փոխնահանգապետ Նակաշիձեն կազակների ուղեկցությամբ մտել է Էջմիածնի վանք |
| 1903 հոկտեմբեր | ՌՍԴԲԿ Կովկասյան միության երկրորդ համագումարը |
| 1903 հոկտեմբերի 14 | Հնչակյանները կատարել են եկեղեցական գույքի բռնագրավման հետ կապված ամենամեծ ահաբեկչությունը Կովկասի կառավարչապետ Գոլցինի դեմ[51] |
| 1903 նոյեմբեր | Հիմնվել է Հավլաբարի բոլշևիկյան ընդհատակյա տպարանը |
| 1903 | Ստեղծվել է «Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայ կազմակերպությունը» («սպեցիֆիկներ»)[52] |
| 1903 | Ժնևում հիմնվել է «Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայ կազմակերպությունը» (սպեցիֆիկներ) |
| 1904 փետրվարի 22 | ՌՍԴԲԿ Կենտկոմը Ժնևում հաստատել է հայերեն և վրացերեն սոցիալ-դեմոկրատական գրականության հրատարակող հանձնաժողովի կազմը՝ Ստեփան Շահումյանի գլխավորությամբ |
| 1904 փետրվար-մայիս | Սասունի ապստամբությունըը |
| 1904 ապրիլի 13 | Տեղի է ունեցել Սեմալի մարտը, սպանվել է Հրայրը[53] |
| 1904 ապրիլի 29 | Ալեքսանդրապոլի արդյունաբերական և այլ ձեռնարկությունների աշխատողների գործադուլը |
| 1904 մայիս | ՌՍԴԲԿ Կովկասյան միության երրորդ համագումարը |
| 1904 հուլիս | Շամիրամի մարտ |
| 1905 հունվարի 9 | «Արյունոտ կիրակի» դեպքերը Պետերբուրգում, Ռուսական առաջին բուրժուա-դեմոկրատական հեղափոխության սկիզբը |
| 1905 փետրվարի 6 | Բաքվի նահանգապետ, իշխան Նակաշիձեի հրահրումով մի քանի օր անընդհատ տեղի են ունենում հայերի կոտորածներ[54] |
| 1905 փետրվար | Ցարական իշխանությունների կազմակերպած հայ-ադրբեջանական ընդհարումները Բաքվում, Երևանում, Ելիզավետպոլում, Շուշիում և այլուր |
| 1905 մարտ-ապրիլ | Գործադուլային շարժումներ և բողոքի ցույցեր Երևանում, Ալավերդիում, Ալեքսանդրապոլում, Կարսում |
| 1905 ապրիլի 25 | Լոնդոնում բացվել է ՌՍԴԲԿ երրորդ համագումարը |
| 1905 ապրիլի 25 | Խարսի կռիվ[55] |
| 1905 ապրիլ | Ժնևում գումարված «Դաշնակցություն» կուսակցության խորհուրդը մշակել է «Կովկասյան նախագիծը» |
| 1905 մայիս | Ստեղծվել է ՌՍԴԲԿ Բորչալուի գավառական կոմիտեն |
| 1905 օգոստոսի 1 | Ցարական կառավարությունը չեղյալ հայտարարել է եկեղեցական գույքի բռնագրավման օրենքը |
| 1905 հոկտեմբերի 1 | Տեղի է ունեցել Ալվառինջի կռիվը |
| 1905 հոկտեմբերի 15 | Սկսվել է Հայաստանի երկաթուղայինների ընդհանուր գործադուլը |
| 1905 հոկտեմբերի 17 | Նիկոլայ II-ը հրապարակել է հրովարտակ՝ խոստանալով օրենսդրական դումա և դեմոկրատական ազատություններ, Ալավերդու հանքագործների գործադուլը |
| 1905 նոյեմբերի 20 | Ալավերդու հանքագործների գործադուլը |
| 1906 փետրվար | Ցարական զորքերը ապստամբ գյուղացիներին ահաբեկելու նպատակով ռմբակոծել են Սիսիանի Անգեղակոթ, Բռնակոթ գյուղերը |
| 1906 ապրիլի 1 | Թիֆլիսում լույս է տեսել բոլշևիկյան «Կայծ» թերթը՝ Ստեփան Շահումյանի և Սուրեն Սպանդարյանի խմբագրությամբ |
| 1906 ապրիլի 10 | Ստոկհոլմում բացվել է ՌՍԴԲԿ չորրորդ «Միավորիչ» համագումարը |
| 1906 հունիս | Թիֆլիսում ստեղծվել է «Կովկասի հայոց դպրոցների ուսուցիչների և վարժուհիների միությունը» |
| 1906 օգոստոսի 2 | Բոլշևիկների ղեկավարությամբ Ալավերդիում սկսվել է խոշոր գործադուլ |
| 1906 օգոստոսի 18 | Թիֆլիսում լույս է տեսել բոլշևիկյան «Նոր խոսք» թերթը Ստեփան Շահումյանի և Սուրեն Սպանդարյանի խմբագրությամբ |
| 1906 սեպտեմբեր | Երևանում սկսել է գործել քաղաքային ձիաքարշը |
| 1907 հունվարի 27 | Երևանի Սարաջևի գործարանի բանվորների գործադուլը |
| 1907 մարտի 10 | Ալեքսանդրապոլի տպագրական բանվորների գործադուլը |
| 1907 մարտի 26-29 | Ղափանի պղնձահանքերի բանվորների գործադուլը |
| 1907 ապրիլի 30 | Լոնդոնում գումարվել է ՌՍԴԲԿ հինգերորդ համագումարը |
| 1907 մայիս | Երևանում գործարկվել է առաջին հիդրոէլեկտրակայանը |
| 1907 մայիսի 27 | Սուլուխի կռվում Գևորգ Չավուշը վիրավորվել է և հաջորդ օրը մահանում[56] |
| 1907 հունիսի 3 | Ստոլիպինյան պետական հեղաշրջումը Ռուսաստանում |
| 1907 հունիս | Ստեղծվել է «Սոցիալիստ հեղափոխականների կուսակցության հայկական կազմակերպության» |
| 1907 դեկտեմբերի 27 | Փարիզում հրավիրվել է Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունների և խմբերի կոնգրեսը |
| 1908 փետրվարի 20 | Ավարտվել է Ուլուխանլու-Ջուլֆա երկաթուղու շինարարությունը |
| 1908 հուլիսի 23 | Երիտթուրքերի հեղաշրջումը Թուրքիայում, սահմանադրության վերականգնումը |
| 1909 մարտի 31-ապրիլի 13 | Ադանայի և շրջակա հայերի կոտորածը[57] |
| 1910 հունիս | Ալավերդու հանքարդյունաբերական շրջանի Սիսիմադանի պղնձաձուլական գործարանի բանվորների գործադուլը |
| 1910-1911 | Գյուղացիական ելույթներ ռն տեղի ունեցել Երևանի, է ջմիածնի, Նոր Բայազետի, Ալեքսանդրապոլի, Զանգեզուրի գավառներում |
| 1911 փետրվարի 21- 23 | Կողբի աղահանքերի բանվորների գործադուլը |
| 1912 հունվարի 5 | Պրահայում բացվել է ՌՍԴԲԿ վեցերորդ կոնֆերանսը, Ստեփան Շահումյանը և Սուրեն Սպանդարյան ընտրվել են Կենտկոմի կազմում |
| 1912 հոկտեմբերի 2 | Ամենայն հայոց Գևորգ կաթողիկոսի դիմումը Նիկոլայ II-ին |
| 1912 հոկտեմբերի 9 | Սկսվել է Առաջին Բալկանյան պատերազմը, որին մասնակցել է Անդրանիկի գլխավորած հայկական ջոկատը<ref><Жебокрицкий В., Болгария во время Балканских войн 1912-1913гг., Киев, 1961, с. 96/ref> |
| 1912 նոյեմբերի 10 | Պողոս Նուբար Փաշայի գլխավորությամբ կազմվել է Ազգային պատվիրակություն Հայկական հարցը եվրոպական պետությունների մոտ արծարծելու համար |
| 1913 հունվար | Թուրքիայում իշխանության գլուխ է անցել Էնվեր, Թալեաթ և Ջեմալ Փաշաների եռապետությունը |
| 1913 մայիսի 4 | Երևանում բացվել է հեռախոսային ցանցը |
| 1913 հունիսի սկիզբ | Կազմվել է Արևմտյան Հայաստանում անցկացվելիք բարենորոգումների ռուսական նախագիծը |
| 1913 հունիսի 29 | Սկսվել է Բալկանյան երկրորդ պատերազմը |
| 1913 հուլիսի 3 | Կ. Պոլսի դեսպանաժողովն սկսել է Հայկական բարենորոգումների հարցի քննարկումը |
| 1914 հունվարի 26 | Ռուսաստանի և Թուրքիայի միջև Կ. Պոլսում համաձայնագիր |
| 1914 ապրիլ | Հայաստանում վերատեսուչներ են ընտրվել նորվեգացի գնդապետ Հոֆը և հոլանդացի դիվանագետ Վեսթենենկը |
| 1914 հուլիսի 19 | Սկսվել է առաջին համաշխարհային պատերազմը |
| 1914 հուլիսի 20 | Կ. Պոլսում Գերմանիայի և Թուրքիայի միջև կնքվել է գաղտնի ռազմական դաշինք |
| 1914 սեպտեմբեր | Հայտարարվել է հայ կամավորական ջոկատներ ստեղծելու մասին |
| 1914 հոկտեմբերի 20 (նոյեմբերի 2) | Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Թուրքիային |
| 1914 դեկտեմբերի 9-1915 հունվարի 5 | Սարիղամիշի ճակատամարտ, Էնվեր Փաշայի բանակի ջախջախումը |
| 1915 փետրվար | Երիտթուրքերի պարագլուխների գաղտնի խորհրդակցությունը, որն ընդունել է արևմտահայերի բնաջնջման որոշում |
| 1915 ապրիլ | Ինքնապաշտպանական կռիվները Շատախում |
| 1915 ապրիլի 7-մայիսի 6 | Վանի հերոսամարտը |
| 1915 ապրիլի 15 | Թալեաթի, Էնվերի ու Նազըմի ստորագրությամբ տեղական իշխանություններին ուղարկվել է արևմտահայերի համատարած բռնագաղթի ու բնաջնջման հրահանգ |
| 1915 ապրիլի 24 | Հայ մտավորականների ձերբակալումը Կ. Պոլսում, աքսորը և սպանությունը, Հայկական Մեծ եղեռնի սկիզբը |
| 1915 մայիսի 12 | Ռուսաստանի, Անգլիայի ու Ֆրանսիայի կառավարությունների հուշագիրը Թուրքիային՝ հայկական ջարդերին վերջ տալու մասին |
| 1915 հունիսի 1-29 | Շապին Գարահիսարի հերոսամարտը |
| 1915 հուլիս | Ռուսական զորքերի նահանջը, Վանի և Վասպուրականի հայերի մեծ գաղթը և ծանր կորուստները |
| 1915 հուլիս | Մշո ինքնապաշտպանությունը |
| 1915 հուլիսի 29-սեպտեմբերի 13 | Մուսա լեռան ինքնապաշտպանությունը |
| 1915 օգոստոս | Ցիմերվալդի կոնֆերանսի հրովարտակը, ուր ցավակցություն է հայտնվել պատերազմի զոհերի համար |
| 1915 սեպտեմբերի 30-հոկտեմբերի 23 | Ուրֆայի հայերի գոյամարտը |
| 1915-1917 | Թիֆլիսում հրատարակվել է բոլշևիկյան «Պայքար» թերթը |
| 1916 հունվարի 1 | Մոսկվայում լույս է տեսել «Հայկական լրաբեր» շաբաթաթերթը |
| 1916 փետրվարի 3 | Ռուսական զորքերը գրավել են Էրզրումը |
| 1916 փետրվար | Ռուսական զորքերը գրավել են Մուշը, Բիթլիսը, Մամախաթունը |
| 1916 նոյեմբերի 14 | Հուզումներ են սկսվել Ղափանի Կոնդուրովների պղնձաձուլական գործարանում |
| 1916 նոյեմբերի 26 | Ֆրանսիան հայերից կազմել է «Արևելյան լեգեոնը» |
| 1917 փետրվարի 27 | Բուրժուա-դեմոկրատական հեղափոխության հաղթանակը և ցարիզմի տապալումը Ռուսաստանում |
| 1917 մարտ | Երևանում, Ալեքսանդրապոլում, Սարիղամիշում, Կարսում, Նոր Բայազետում և այլուր ստեղծվել են բանվորների, զինվորների դեպուտատների և գյուղացիական խորհուրդներ |
| 1917 մարտի 9 | Ժամանակավոր կառավարությունը վերացրել է Կովկասի փոխարքայությունը և ստեղծել է Անդրկովկասյան հատուկ կոմիտե (Օզակոմ) |
| 1917 մարտի 16 | Թիֆլիսում հիմնվել է «Հայ ժողովրդական կուսակցությունը» |
| 1917 ապրիլի 24-29 | Պետրոգրադում կայացել բոլշևիկների կուսակցության համառուսաստանյան յոթերորդ (ապրիլյան) կոնֆերանսը |
| 1917 մայիսի 2 | Երևանում բացվել է արևմտահայերի առաջին համագումարը |
| 1917 հուլիսի 5 | Երևանի բանվոր-ծառայողների ցույցերը ժամանակավոր կառավարության դեմ |
| 1917 հուլիսի 19 | Բոլշևիկները Ալեքսանդրապոլում կազմակերպել են բանվոր-ծառայողների և զինվորների մեծ ցույց |
| 1917 հուլիսի 26 | Իր աշխատանքը սկսել է ՌՍԴԲԿ վեցերորդ համագումարը |
| 1917 օգոստոսի 15 | Ալավերդու բանվորների գործադուլը |
| 1917 սեպտեմբերի 29 | Թիֆլիսում բացվել է Հայոց ազգային խորհուրդը որտեղ ընտրվել է հայոց ազգային խորհուրդ |
| 1917 հոկտեմբերի 2-7 | Թիֆլիսում կայացել է ՌՍԴԲ(բ)Կ Կովկասյան կազմակերպությունների առաջին համագումարը |
| 1917 հոկտեմբերի 25 (նոյեմբերի 7) | Հոկտեմբերյան Սոցիալիստական հեղափոխության հաղթանակը |
| 1917 նոյեմբերի 3-24 | Երևանում, Ալեքսանդրապոլում, Ալավերդիում, Ղարաքիլիսայում, Կարսում, Սարիղամիշում, Ջալալօղլիում և այլ վայրերում տեղի են ունեցել բազմամարդ միտինգներ, որոնց մասնակիցները ողջունել են Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակը |
| 1917 նոյեմբերի 15 | Թիֆլիսում կազմվել է Անդրկովկասյան կոմիսարիատը |
| 1917 դեկտեմբերի 16 | Խորհրդային Ռուսաստանի ժողկոմխորհը, Լենինի նախագահությամբ, Բաքվի խորհրդի նախագահ Ստեփան Շահումյանին նշանակել է Կովկասի գործերի ժամանակավոր արտակարգ կոմիսար |
| 1917-1918 | Թիֆլիսում լույս է տեսել «Բանվորի կռիվը» թերթը |
| 1917 դեկտեմբերի 29 | Խորհրդային Ռուսաստանի ժողկոմխորհն ընդունել է Թուրքահայաստանի մասին դեկրետը |
| 1917 դեկտեմբեր | Խորհրդային Ռուսաստանի ազգությունների գործերի ժողովրդական կոմիսարիատին կից Մոսկվայում ստեղծվել է Հայկական գործերի կոմիսարիատը |
| 1918 հունվարի 19 | Բաքվում լույս է տեսել «Բանվորի խոսք» շաբաթաթերթը |
| 1918 փետրվարի 10 | Թիֆլիսում բացվել է Անդրկովկասյան սեյմը |
| 1918 փետրվարի 27 | Թիֆլիսում լույս է տեսել «Բանվոր» օրաթերթը |
| 1918 մարտի 3 | Ստորագրվել է Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը |
| 1918 մարտի 6 | Պետրոգրադում բացվել է ՌԿ(բ)Կ յոթերորդ համագումարը |
| 1918 մարտի 12 | Թուրքական բանակը գրավել է էրզրումը |
| 1918 ապրիլի 13 | Խորհրդային Ռուսաստանի կառավարության բողոքի հեռագիրը թուրքական բանակի՝ դեպի Անդրկովկաս առաջ շարժվելու և խաղաղ բնակչությանը բնաջնջելու առթիվ |
| 1918 ապրիլի 22 | Անդրկովկասյան սեյմը Անդրկովկասը հայտարարել է անկախ |
| 1918 ապրիլի 25 | Բաքվում կազմվել է ժողկոմխորհ՝ Ստեփան Շահումյանի գլխավորությամբ (Բաքվի կոմունա) |
| 1918 ապրիլի 25 | Թուրքական բանակը գրավել է Կարսը |
| 1918 մայիսի 15 | Թուրքական բանակը գրավել է Ալեքսանդրապոլը |
| 1918 մայիսի 22-26 | Սարդարապատի հերոսամարտը, թուրքական բանակի ջախջախումը |
| 1918 մայիսի 25-28 | Ղարաքիլիսայի ճակատամարտը |
| 1918 մայիսի 26-28 | Ցրվել է Անդրկովկասյան սեյմը, Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը հայտարարվել են անկախ հանրապետություններ |
| 1918 հունիսի 4 | Թուրքիայի և հայոց ազգային խորհրդի պատվիրակության միջև կնքվել է Բաթումի պայմանագիրը |
| 1918 հուլիսի 31 | Բաքվում ժամանակավորապես ընկել է խորհրդային իշխանությունը |
| 1918 սեպտեմբերի 19 | Արարայի (Պաղեստին) ճակատամարտը, Արևելյան (Հայկական) լեգեոնի մարտիկների հաղթանակը թուրքական զորքերի դեմ |
| 1918 սեպտեմբերի 20 | Բաքվի 26 կոմիսարների գնդակահարությունը անդրկասպյան ավազուտներում |
| 1918 դեկտեմբերի 9-31 | Դաշնակցականների և մենշևիկների արկածախնդրական քաղաքականության հետևանքով տեղի է ունեցել հայ-վրացական զինված ընդհարում |
| 1919 հունվարի 9 | Թիֆլիսում, Անտանտի զինվորական գործիչների ղեկավարությամբ, բացվել է դաշնակցական և մենշևիկյան կառավարությունների ներկայացուցիչների կոնֆերանս, որի որոշմամբ Լոռին հայտարարվել է «Չեզոք գոտի» |
| 1919 մարտի 18 | Մոսկվայում բացվել է ՌԿ(բ)Կ ութերորդ համագումարը |
| 1919 ապրիլի 8 | Գործադուլ հայտարարել են Երևանի երկաթուղային բանվոր-ծառայողները |
| 1919 ապրիլի 20 | Երևանում ստեղծվել է «Սպարտակ» կազմակերպությունը |
| 1919 օգոստոսի 1 | Երևանում բացվել է Հայաստանի բուրժուական հանրապետության պառլամենտը |
| 1919 սեպտեմբեր | Երևանում տեղի է ունեցել Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների ներկայացուցիչների ընդհատակյա խորհրդակցություն, որն ընտրել է ՌԿ(բ)Կ Հայաստանի կոմիտե՝
Արմենկոմ |
| 1919 հոկտեմբերի 30 | Սկսվել է Ալեքսանդրապոլի տպարանի բանվորների գործադուլը |
| 1920 հունվարի 6 | Ալեքսանդրապոլի երկաթուղային կայարանում տեղի է ունեցել խոշոր գործադուլ |
| 1920 հունվարի 19-20 | Երևանում տեղի է ունեցել Հայաստանի կոմունիստական կազմակերպությունների առաջին ընդհատակյա կոնֆերանսը |
| 1920 մարտի 29 | Մոսկվայում բացվել է ՌԿ(բ)Կ իններորդ համագումարը |
| 1920 ապրիլի 23 | Ալեքսանդրապոլում տեղի է ունեցել աշխատավորության հակակառավարական ցույց |
| 1920 ապրիլի 28 | Խորհրդային իշխանության հաստատումը Ադրբեջանում |
| 1920 մայիսի 1 | Երևանում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Սարիղամիշում, Նոր Բայազետում և Հայաստանի այլ վայրերում կոմունիստների ղեկավարությամբ Տեղի են ունեցել խոշոր ցույցեր դաշնակցական կառավարության դեմ |
| 1920 մայիսի 7 | Ալեքսանդրապոլում տեղի է ունեցել Ալեքսանդրապոլի, Կարսի, Սարիղամիշի, Քյավթառլուի, Ղազախ-Շամշադինի բոլշևիկյան կազմակերպությունների խորհրդակցություն՝ Արմենկոմի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Խորհրդակցությունը զինված ապստամբությունը ղեկավարելու համար կազմել է Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե |
| 1920 մայիսի 10 | Հայաստանի Ռազմահեղափոխական կոմիտեն Ալեքսանդրապոլում, ինչպես նաև ամբողջ Հայաստանում, հայտարարել է Խորհրդային իշխանություն |
| 1920 մայիս | Զինված ապստամբություններ տեղի են ունեցել Կարսում, Սարիղամիշում, Նոր Բայազետում, Իջևանում, Դիլիջանում, Ղազախում, Շամշադինում, Զանգեզուրում և այլուր |
| 1920 մայիսի 31 | Մոսկվայում բանակցություններ են սկսվել Խորհրդային Ռուսաստանի ներկայցուցիչների և Հայաստանի կառավարության պատվիրակության միջև |
| 1920 հունիս | ՌԿ(բ)Կ Հայաստանի կազմակերպությունները ձևավորվել են որպես Հայաստանի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցություն |
| 1920 օգոստոսի 10 | Սևր քաղաքում (Փարիզի մոտ) դաշնակիցների և Թուրքիայի սուլթանական կառավարության միջև կնքվել է դաշնագիր |
| 1920 օգոստոսի 10 | ՌՍՖՍՀ լիազոր-ներկայացուցիչ Բորիս Լեգրանը Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ Թիֆլիսում կնքել է համաձայնագիր |
| 1920 սեպտեմբերի 22 | Սկսվել է թուրքական բանակի ներխուժումը Արևելյան Հայաստան |
| 1920 հոկտեմբերի 8 | Հրապարակվել է ՀԿ(բ)Կ Կենտկոմի կոչը դաշնակցական կառավարությունը տապալելու մասին |
| 1920 հոկտեմբերի 11 | Դաշնակցական կառավարության հետ բանակցություններ վարելու համար Երևան ժամանել է Խորհրդային Ռուսաստանի պատվիրակությունը |
| 1920 նոյեմբերի 15-28 | Հեղափոխական ելույթներ Տեղի են ունեցել Շիրակի, Նոր Բայազետի, Դարալագյազի, Ախտայի, Ապարանի, Էջմիածնի, Իջևանի, Դիլիջանի, Շամշադինի և Հայաստանի այլ շրջաններում |
| 1920 նոյեմբերի 29 | Հայաստանում հաստատվել է Խորհրդային իշխանություն |
| 1920 նոյեմբերի 30 | ՀԽՍՀ Հեղկոմը Հայաստանի ապստամբ բանվորների և գյուղացիների անունից հեռագիր ուղարկել է Լենինին |
| 1920 դեկտեմբերի 2 | Լենինը ողջույնի հեռագիր ուղարկել է Հայաստանի Ռազմահեղափոխական կոմիտեի նախագահ Սարգիս Կասյանին |
| 1920 դեկտեմբերի 2 | Դաշնակցական կառավարության պատվիրակությունը Ալեքսանդրապոլում թուրքական զավթիչների հետ կնքել է Հայաստանը անդամահատող և ստրկացնող ապօրինի |
| 1920 դեկտեմբերի 4 | Երևան ժամանել է ՀԽՍՀ Հեղկոմը |
| 1920 դեկտեմբերի 5 | Երևանում լույս է տեսել ՀԿ(բ)Կ Կենտկոմի և Հայհեղկոմի օրգան «Կոմունիստ» հայերեն օրաթերթի առաջին համարը |
| 1920 դեկտեմբերի 6 | ՀԽՍՀ Հեղկոմի դեկրետով հանրապետության սահմաններում պետական լեզու ճանաչվել է հայերենը |
| 1920 դեկտեմբերի 10 | ՀԽՍՀ Հեղկոմը դեկրետ ընդունել է բանկերի ազգայն ացման մասին |
| 1920 դեկտեմբերի 13 | Լենինն ընդունել է ՀԽՍՀ Հեղկոմի անդամներ Ասքանազ Մռավյանին և Սահակ Տեր-Գաբրիելյանին |
| 1920 դեկտեմբերի 13 | ՀԽՍՀ ներքին գործերի ժողկոմատի հրամանը հին վարչական հիմնարկներն ու պաշտոնները վերացնելու մասին |
| 1920 դեկտեմբերի 17 | ՀԽՍՀ Հեղկոմի դեկրետով Հայաստանի բոլոր կուլտուր-կրթական հիմնարկները պետականացվել են |
| 1920 դեկտեմբերի 18 | ՀԽՍՀ արդարադատության ժողկոմիսարիատի հրամանով վերացվել են հին դատարանները |
| 1920 դեկտեմբերի 25 | Դաշնակցականները կազմել են այսպես կոչված «Ինքնավար Սյունիքի կառավարություն» (1921-ի ապրիլի 26-ին այն վերակազմվել է և կոչվել է «Լեռնահայաստանի կառավարություն»), |
| 1920 դեկտեմբերի 28 | ՀԽՍՀ Հեղկոմն ընդունել է դեկրետ հողի ազգայնացման մասին |
| 1921 հունվարի 21 | ՀԽՍՀ Հեղկոմն ընդունել է դեկրետ ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության խորհուրդ՝ ժողտնտխորհ, կազմակերպելու մասին |
| 1921 հունվարի 23 | Երևանի Ժողովրդական համալսարանի հանդիսավոր բացումը (1923-ից պետական համալսարան) |
| 1921 փետրվարի 5 | ՀԽՍՀ Հեղկոմն ընդունել է դեկրետ Էջմիածնի մատենադարանի և թանգարանի բազայի վրա Հայաստանի կուլտուր-պատմական գիտական ինստիտուտ հիմնելու մասին |
| 1921 փետրվարի 12 | Սկսվել է Վրաստանի մենշևիկյան կառավարության դեմ Լոռու «Չեզոք գոտու» աշխատավորության ապստամբությունը |
| 1921 փետրվարի 13 | Դաշնակցականների հակահեղափոխական խռովության սկիզբը |
| 1921 փետրվարի 25 | Խորհրդային իշխանության հաստատումը Վրաստանում |
| 1921 փետրվարի 26 | Դաշնակցականների հակահեղափոխական խռովության դեմ կռվելու նպատակով Դիլիջանում ստեղծվել է Հայաստանի հյուսիսային գավառների Ռազմահեղափոխական կոմիտե |
| 1921 մարտի 8 | Մոսկվայում բացվել է ՌԿ(բ)Կ տասներորդ համագումարը |
| 1921 մարտի 16 | Մոսկվայում կնքվել է ՌԽՖՍՀ կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև |
| 1921 ապրիլի 2 | Երևանն ազատագրվել է դաշնակցական խռովարարներից |
| 1921 ապրիլի 14 | Լենինի պատմական նամակը Ադրրեջանի, Վրաստանի, Հայաստանի, Դաղստանի և Լեռնականների հանրապետության կոմունիստներին |
| 1921 ապրիլի 22 | Ալեքսանդրապոլն ազատագրվել է թուրքական զավթիչներից |
| 1921 մայիսի 21 | ՀԽՍՀ Հեղկոմը վերակազմվել է ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի |
| 1921 հունիսի 24 | ՀԽՍՀ Ժողկոմխորհի դեկրետը պարենմասնատրումը պարենհարկով փոխարինելու մասին |
| 1921 հունիսի 26- հուլիսի 13 | Քաղաքացիական կռիվները Զանգեզուրում |
| 1921 հունիս | Հայաստանում ստեղծվել են առաջին Խորհրդային տնտեսությունները |
| 1921 օգոստոսի 21 | Երևանում բացվել է Հայաստանի կոմերիտմիության առաջին համագումարը |
| 1921 օգոստոսի 22 | Երևանում բացվել է Հայաստանի արհեստակցական միությունների առաջին համագումարը |
| 1921 սեպտեմբերի 21 | ՀԽՍՀ ժողկոմխորհն ընդունել է դեկրետ Հայաստանում անգրագիտությունը վերացնելու մասին |
| 1921 սեպտեմբերի 29 | ՌՍՖՍՀ Կենտգործկոմն ընդունել է դեկրետ «Լազարյան ճեմարանը Խորհրդային Հայաստանի կուլտուրայի տուն վերանվանելու և նրա բոլոր նյութական ու կուլտուրական արժեքները Խորհրդային Հայաստանի կառավարության տրամադրության տակ դնելու մասին» |
| 1921 հոկտեմբերի 13 | Կարսի պայմանագիրը |
| 1921 դեկտեմբերի 1 | Հայաստանում սկսվում են գյուղական, գավառակային և գավառային խորհուրդների առաջին ընտրությունները |
| 1921 դեկտեմբեր | Սկսվել է հայերի հայրենադարձությունը Խորհրդային Հայաստան |
| 1921 | Սփյուռքում ձևավորվել է ռամկավար ազատականների կուսակցությունը |
| 1922 հունվարի 26 | Երևանում բացվել է Հկ(բ)կ առաջին համագումարը |
| 1922 հունվարի 26 | Երևանում բացվել է առաջին պետական դրամատիկական թատրոնը |
| 1922 հունվարի 30 | Երևանում բացվել է ՀԽՍՀ բանվորների, գյուղացիների և կարմիրբանակայինների պատգամավորների խորհուրդների առաջին համագումարը |
| 1922 փետրվարի 3 | ՀԽՍՀ խորհուրդների առաջին համագումարը հաստատել է ՀԽՍՀ առաջին սահմանադրությունը |
| 1922 փետրվարի 19 | Թիֆլիսում բացվել է Անդրկովկասյան կոմունիստական կազմակերպությունների առաջին համագումարը |
| 1922 մարտի 12 | Թիֆլիսում տեղի է ունեցել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի Կենտգործկոմների ներկայացուցիչների լիազոր կոնֆերանսը, որը հաստատել է Անդրկովկասյան ֆեդերացիայի ստեղծման դաշնակցային պայմանագիրը |
| 1922 մարտի 27 | Բացվել է ՌԿ(բ)Կ տասնմեկերորդ համագումարը |
| 1922 նոյեմբերի 7 | Երևանում բացվել է պետական հանրային գրադարանը |
| 1922 նոյեմբերի 7 | Երևանում բացվել է պետական թանգարանը |
| 1922 նոյեմբերի 29 | Երևանում բացվել է ՀԽՍՀ խորհուրդների երկրորդ համագումարը |
| 1922 դեկտեմբերի 10 | Բաքվում բացվել է Անդրկովկասյան խորհուրդների առաջին համագումարը, որը որոշել է ԱՍՍՖՀՄ-ն վերակազմել ԱՍՖՍՀ |
| 1922 դեկտեմբերի 30 | Խորհուրդների համամիութենական առաջին համագումարում կազմավորվել է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը |
| 1923 հունվարի 29 | տեղի է ունեցել Երևանի առաջին բանֆակի հանդիսավոր բացումը |
| 1923 մարտի 13 | Երևանում բացվել է ՀԿ(բ)Կ երկրորդ համագումարը |
| 1923 մարտի 20 | Թիֆլիսում բացվել է Անդրկովկասյան կոմունիստական կազմակերպությունների երկրորդ համագումարը |
| 1923 ապրիլի 16 | ՀԽՍՀ ժողկոմխորհը որոշում ընդունել է Խորհչդային Հայաստանի պետկինո (հետագայում Հայկինո) ստեղծելու մասին |
| 1923 ապրիլի 17 | Մոսկվայում բացվել է ՌԿ(բ)Կ տասներկուերորդ համագումարը |
| 1923 մայիսի 5 | լույս է տեսել ՀԼԿԵՄ Կենտկոմի օրգան «Ավանգարդ» թերթի առաջին համարը |
| 1923 հունիսի 2 | ՀԽՍՀ Կենտգործկոմը որոշում ընդունել է «Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան» սահմանելու մասին |
| 1923 դեկտեմբերի 1 | Երևանում բացվել է Հայաստանի պետական կոնսերվատորիան |
| 1923 դեկտեմբերի 4 | Երևանում բացվել է ՀԽՍՀ խորհուրդների երրորդ համագումարը |
| 1924 հունվարի 21 | Լենինի մահը |
| 1924 փետրվարի 26 | ՍՍՀՄ Կենտգործկոմի որոշմամբ Ալեքսանդրապոլ քաղաքը վերանվանվել է Լենինական |
| 1924 մայիսի 5 | Երևանում բացվել է ՀԿ(բ)Կ երրորդ համագումարը |
| 1924 մայիսի 13 | Թիֆլիսում բացվել է Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների երրորդ համագումարը |
| 1924 մայիսի 23 | Մոսկվայում բացվել է ՌԿ(բ)Կ տասներեքերորդ համագումարը |
| 1924 նոյեմբերի 7 | Շարք է մտել Ղափանի պղնձաձուլարանը |
| 1925 մարտի 12 | Երևանում բացվել է ՀԽՍՀ խորհուրդներիի հինգերորդ համագումարը |
| 1925 ապրիլի 27 | Երևանում բացվել է ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտը |
| 1925 հունիսի 21 | Շիրակի ջրանցքի հանդիսավոր բացումը |
| 1925 նոյեմբերի 30 | Երևանում բացվել է ՀԿ(բ)Կ չորրորդ համագումարը |
| 1925 դեկտեմբերի 5 | Թիֆլիսում բացվել է Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների չորրորդ համագումարը |
| 1925 դեկտեմբերի 18 | Մոսկվայում բացվել է այաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության համագումարները |
| 1926 մայիսի 16 | Երևանի առաջին հիդրոէլեկտրակայանի գործարկումը |
| 1926 օգոստոսի 26 | Բացվել է «Արզնի» առողջարանը |
| 1927 մարտի 20 | Երևանում բացվել է ՀԽՍՀ խորհուրդների հինգերորդ համագումարը |
| 1927 նոյեմբերի 13 | Բացվել է ՀԿ(բ)Կ հինգերորդ համագումարը |
| 1927 նոյեմբերի 21 | Թիֆլիսում բացվել է Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների հինգերորդ համագումարը |
| 1927 դեկտեմբերի 2 | Մոսկվայում բացվել է ՀամԿ(բ)Կ տասնհինգերորդ համագումարը |
| 1928 նոյեմբերի 1 | Լենինականում բացվել է Հայաստանի պետական երկրորդ դրամատիկ թատրոնը |
| 1928 նոյեմբերի 17 | Երևանում բացվել է Հայաստանի կոլտնտեսությունների առաջին համագումարը |
| 1928 նոյեմբերի 29 | Տեղի է ունեցել Լենինականի տեքստիլ գործարանի և հիդրոէլեկտրակայանի գործարկումը |
| 1929 հունվարի 20 | Բացվել է ՀԿ(բ)Կ վեցերորդ համագումարը |
| 1929 ապրիլի 7 | Բացվել է ՀԽՍՀ խորհուրդների վեցերորդ համագումարը, որտեղ հաստատվել է ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության զարգացման առաջին հնգամյա պլանը |
| 1929 նոյեմբերի 29 | Բացվել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը |
| 1929 նոյեմբերի 29 | Տեղի է ունեցել Լենինական-Արթիկ երկաթգծի հանդիսավոր բացումը |
| 1930 մարտի 1 | Սկսել է աշխատել Սարդարապատի մեքենատրակտորային կայանը |
| 1930 մայիսի 24 | Երևանում բացվել է ՀԿ(բ)Կ յոթերորդ համագումարը |
| 1930 հունիսի 5 | Թիֆլիսում բացվել է Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների վեցերորդ համագումարը |
| 1930 հունիսի 26 | Բացվել է ՀամԿ(բ)Կ տասնվեցերորդ համագումարը |
| 1930 հուլիսի 25 | ՀամԿ(բ)Կ Կենտկոմը որոշում ընդունել է ընդհանուր պարտադիր տարրական ուսուցում մտցնելու մասին |
| 1930 օգոստոսի 5 | ՀԽՍՀ Կենտգործկոմը և ժողկոմխորհը որոշում ընդունել են ՀԽՍՀ գավառները վերացնելու մասին, Հանրապետությունը բաժանվել է 25 շրջանի |
| 1930 նոյեմբերի 1 | ՀԽՍՀ ժողկոմխորհը որոշում ընդունել է ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտը վերակառուցելու և այն գիտությունների ինստիտուտ վերանվանելու մասին |
| 1930 նոյեմբերի 29 | Բացվել է Փոքր Սարդարապատի ջրանցքը |
| 1931 փետրվարի 14 | Երևանում բացվել է ՀԽՍՀ խորհուրդների յոթերորդ համագումարը |
| 1932 հունվարի 3 | Երևանում տեղի է ունեցել Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հանդիսավոր բացումը |
| 1932 հունվարի 17 | Բացվել է ՀԿ(բ)Կ ութերորդ համագումարը |
| 1932 փետրվարի 23 | Երևանում լույս է տեսել Հայաստանի խորհրդային գրողների ֆեդերացիայի օրգան «Գրական թերթի» առաջին համարը |
| 1932 ապրիլի 9 | Կազմակերպվել են Հայաստանի խորհրդային գրողների միությունը, Խորհրդային Հայաստանի երաժիշտների միությունը, խորհրդային նկարիչների ու կերպարվեստի աշխատողների միությունը և խորհրդային ճարտարապետների միությունը |
| 1932 նոյեմբերի 5 | Տեղի է ունեցել Երևանի երկրորդ հիդրոկայանի գործարկումը |
| 1932 նոյեմբերի 15 | Տեղի է ունեցել Զորագէ սի հանդիսավոր գործարկումը |
| 1933 հունվարի 12 | Գործարկվել է Երևանի տրամվայը |
| 1933 հունվարի 20 | Տեղի է ունեցել ՀԽՍՀ պետական օպերայի հանդիսավոր բացումը |
| 1933 նոյեմբերի 29 | Գործարկվել են Կիրովականի քիմիական կոմբինատը և Դավալուի (Արարատ) ցեմենտի գործարանը |
| 1934 հունվարի 10 | Երևանում բացվել է ՀԿ(բ)Կ իններորդ համագումարը |
| 1934 հունվարի 15 | Թիֆլիսում բացվել է Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների յոթերորդ համագումարը |
| 1934 հունվարի 27 | Բացվել է ՀամԿ(բ)Կ տասնյոթերորդ համագումարը |
| 1934 հուլիսի 12 | լույս է տեսել ՀԿ(բ)Կ Կենտկոմի, Երքաղկոմի և ՀԽՍՀ Կենտգործկոմի օրգան «Կոմունիստ» թերթի առաջին համարը |
| 1934 օգոստոսի 1 | Բացվել է Հայաստանի խորհրդային գրողների առաջին համագումարը |
| 1934 սեպտեմբերի 6 | Տեղի է ունեցել Ղափանի հարստացուցիչ ֆաբրիկայի հանդիսավոր բացումը |
| 1934 նոյեմբերի 5 | Բացվել է Լենինականի մանկավարժական ինստիտուտը |
| 1934 նոյեմբերի 29 | Գործարկվել է Երևան-Քանաքեռ երկաթգիծը |
| 1935 հունվարի 10 | Երևանում բացվել է ՀԽՍՀ խորհրդային ութերորդ համագումարը |
| 1935 մայիս | է կրան բարձրացավ «Պեպո» առաջին հայկական հնչուն կինոնկարը |
| 1935 հունիսի 19 | Երևանում բացվել է ՀԽՍՀ պետական պատմական թանգարանը |
| 1935 հուլիսի 14 | Տեղի է ունեցել ՍՍՀՍ գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի (ԱրմՖԱՆի) հանդիսավոր հիմնադրումը |
| 1936 նոյեմբերի 19 | Բացվել է ՀԽՍՀ խորհրդային իններորդ արտակարգ համագումարը |
| 1936 դեկտեմբերի 5 | ՍՍՀՍ խորհրդների ութերորդ արտակարգ համագումարը հաստատել է ՍՍՀՍ նոր սահմանադրությունը |
| 1936 դեկտեմբերի 5 | Շարք է մտել Քանաքեռի Հէ Կ-ը |
| 1937 մարտի 23 | ՀԽՍՀ խորհուրդների իններորդ համագումարը հաստատել է Հայկական ՍՍՀ նոր սահմանադրությունը |
| 1937 մայիսի 26 | Բացվել է ՀԿ(բ)Կ տասներորդ համագումարը |
| 1937 նոյեմբերի 15 | Տեղի է ունեցել Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի հանդիսավոր բացումը Երևանում |
| 1937 դեկտեմբերի 17 | Տեղի են ունեցել ՍՍՀՍ առաջին գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները |
| 1938 հունիսի 2 | Բացվել է ՀԿ(բ)Կ տասնմեկերորդ համագումարը |
| 1938 հունիսի 12 | Տեղի են ունեցել Հայկական ՍՍՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները |
| 1938 հուլիսի 12 | Բացվել է ՀԽՍՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը |
| 1939 փետրվարի 26 | Բացվել է ՀԿ(բ)Կ տասներկուերորդ համագումարը |
| 1939 մարտի 10 | Բացվել է ՀամԿ(բ)Կ տասնութերորդ համագումարը |
| 1939 սեպտեմբերի 15 | Սկսվել է «Սասունցի Դավիթ» է պոսի 1000-ամյակի տոնակատարությունը |
| 1939 հոկտեմբերի 20 | Մոսկվայում բացվել է հայկական արվեստի տասնօրյակը |
| 1940 մարտի 11 | Բացվել է Հկ(բ)կ տասներեքերորդ համագումարը |
| 1940 մարտ | Շահագործման է հանձնվել Երևանի Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը |
| 1940 նոյեմբերի 24 | Տեղի է ունեցել Լենինի հուշարձանի հանդիսավոր բացումը Երևանի Լենինի հրապարակում |
| 1941 մայիսի 10 | Մոսկվայում սկսվել է հայ գրականության տասնօրյակը |
| 1941 մայիսի 25 | Տեղի է ունեցել Մոսկվայի համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի հայկական տաղավարի հանդիսավոր բացումը |
| 1941 հունիսի 22 | Ֆաշիստական Գերմանիան հարձակվել է Խորհրդային Միության վրա, սկսվել է խորհրդային ժողովրդի Հայրենական մեծ պատերազմը |
| 1941 օգոստոսի 17 | Հրապարակվել է Խորհրդային Հայաստանի գիտության, արվեստի ու գրականության մի խումբ աչքի ընկնող գործիչների դիմումը արտասահմանյան երկրների բոլոր հայերին՝ ֆաշիզմի դեմ պայքարելու համար |
| 1941 օգոստոսի 25 | «Պրավդա»-ում լույս է տեսել առաջնորդող հոդված «Հայ ժողովուրդը Խորհրդային Միության ազատագրական պատերազմի մարտական մասնակիցն է » վերնագրով |
| 1941 դեկտեմբեր | Երևանում կազմավորվել է 89-րդ հայկական հրաձգային դիվիզիան՝ գնդապետ Սիմոն Զաքյանի հրամանատարությամբ |
| 1942 հունվար | Կերչի թերակղզում, մարտական իրադրության մեջ, ձևավորվել է 390-րդ հայկական դիվիզիան, Հայաստանում գտնվող 409-րդ դիվիզիան համալրվելով հայ ռազմիկներով ու սպաներով, վերանվանվել է Հայկական դիվիզիա |
| 1942 ապրիլ | Հայաստանում ձևավորվել է 408-րդ Հայկական հրաձգային դիվիզիան |
| 1942 | Հիմնադրվել է Լենինի անվան հայէլեկտրագործարանը |
| 1943 հոկտեմբերի 9 | Թաման թերակղզու ազատագրման համար մղված մարտերում ցուցաբերած խիզախության համար Գերագույն գլխավոր հրամանատարության հրամանով 89-րդ հրաձգային դիվիզիային շնորհվել է Թամանյան կոչում |
| 1943 նոյեմբերի 29 | Բացվել է Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիան |
| 1944 մարտի 18 | ՄարտաՇարք է մտել «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունը, որը ստեղծվել է ր արտասահմանյան հայերի հավաքած միջոցներով |
| 1944 նոյեմբերի 20 | Հիմնադրվել է արտասահմանի հետ մշակութային կապի հայկական ընկերությանը |
| 1945 հունվարի 12 | Երևանում բացվել է Հայաստանի կոմպոզիտորների առաջին համագումարը |
| 1945 մարտ | Ռամկավար ազատական կուսակցության, Ամերիկահայ առաջադիմական միության և հնչակյան կուսակցության միջև կայացած համաձայնությամբ ստեղծվել է Ամերիկահայ ազգային խորհուրդ |
| 1945 մայիսի 9 | Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի օրը |
| 1945 օգոստոսի 27 | Երևանում բացվել է Հայաստանի խորհրդային նկարիչների միության առաջին համագումարը |
| 1945 հոկտեմբեր | Երևանում բացվել են գեղարվեստաթատերական և ֆիզկուլտուրայի ինստիտուտները |
| 1946 մարտի 27 | ՀԽՍՀ գերագույն խորհրդի Նախագահության հրամանագիրը ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարների խորհուրդը ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի և ՀԽՍՀ ժողովրդական կոմիսարիատները ՀԽՍՀ մինիստրությունների վերակազմելու մասին |
| 1946 հուլիսի 2 | Արտասահմանից ներգաղթող հայերի առաջին խմբի ժամանումը Խորհրդային Հայաստան |
| 1947 հունվարի 4 | Տեղի են ունեցել ՀԽՍՀ երկրորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները |
| 1947 ապրիլի 30 | ԱՄՆ-ում հրավիրվել է համաշխարհային հայկական կոնգրես |
| 1947 օգոստոսի 23 | ՀԿ(բ)Կ Կենտկոմի բյուրոյի որոշմամբ կազմակերպվել է ՍՄԿԿ Կենտկոմին կից մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական ֆիլիալը՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ինստիտուտը |
| 1947 | Նյու Յորքում ձևավորվել է ամերիկահայ «Միջհայրենակցական միությունը» |
| 1948 նոյեմբերի 12 | Բացվել է ՀԿ(բ)Կ տասնչորսերորդ համագումարը |
| 1949 մարտի 16 | Բացվել է Հայաստանի թատերական ընկերության առաջին համագումարը |
| 1949 նոյեմբերի 11 | Գործարկվել է Սևանի հիդրոէլեկտրակայանը |
| 1950 | Շահագործման են հանձնվել Քանաքեռի ալյումինի և Երևանի պոլիվինիլացետատի գործարանները |
| 1951 փետրվարի 25 | Տեղի են ունեցել ՀԽՍՀ երրորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները |
| 1951 մարտի 20 | Բացվել է ՀԿ(բ)Կ տասնհինգերորդ համագումարը |
| 1951 | Շահագործման են հանձնվել Երևանի էլեկտրալամպերի գործարանը, բրդյա նուրբ գործվածքների կոմբինատը և Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը |
| 1952 սեպտեմբերի 20 | Բացվել է ՀԿ(բ)Կ տասնվեցերորդ համագումարը |
| 1952 հոկտեմբերի 5 | Բացվել է ՍՄԿԿ տասնիններորդ համագումարը |
| 1952 | Շահագործման են հանձնվել Շահումյանի շրջանի Լենինի անվան մետաքսի և Դաստակերտի պղնձամոլիբդենային կոմբինատները |
| 1953 ապրիլի 26 | Ավարտվել է Գյումուշի հիդրոէլեկտրակայանի առաջին հերթի շինարարությանը |
| 1954 փետրվարի 14 | Բացվել է ՀԿԿ տասնյոթերորդ համագումարը |
| 1955 մարտի 6 | Տեղի են ունեցել ՀԽՍՀ չորրորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները |
| 1955 | Հիմնադրվել է Բեյրութի Հայկազյան քոլեջի հայագիտական ամբիոնը, ԱՄՆ-ում՝ Հայագիտական ազգային ընկերությունը |
| 1956 հունվարի 19 | Բացվել է ՀԿԿ տասնութերորդ համագումարը |
| 1956 փետրվարի 14 | Բացվել է ՍՄԿԿ քսաներորդ համագումարը |
| 1957 հունիսի 6 | Ստեղծվել է ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության խորհուրդ՝ ժողտնտխորհ |
| 1957 հոկտեբերի 11 | լույս է տեսել «Երևան» (այժմ՝ «Երեկոյան Երևան») թերթի առաջին համարը |
| 1957 նոյեմբերի 17 | Շահագործման է հանձնվել Երևան-Ախտա (այժմ՝ Հրազդան) երկաթուղին |
| 1958 հունվարի 25 | Բացվել է ՀԿԿ տասնիններորդ համագումարը |
| 1958 նոյեմբերի 2 | Գործարկվել է Արզնի-Շամիրամ ջրանցքի առաջին հերթը |
| 1958 | Շահագործման են հանձնվել Երևանի մետաղահատ հաստոցների, Չարենցավանի (Լուսավանի) ներտաշ հաստոցների, երկաթբետոնե կոնստրուկցիաների, Կիրովականի ճշգրիտ հաստոցների, Լենինականի հղկող հաստոցների գործարանները |
| 1959 հունվարի 10 | Բացվել է ՀԿԿ քսաներորդ արտահերթ համագումարը |
| 1959 հունվարի 27 | Բացվել է ՍՄԿԿ քսանմեկերորդ արտահերթ համագումարը |
| 1959 մարտի 15 | Տեղի են ունեցել ՀԽՍՀ հինգերորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները |
| 1959 նոյեմբերի 5 | Գործարկվել է Աթարբեկյանի հիդրոէլեկտրակայանը |
| 1959 դեկտեմբերի 3 | Երևանի կայարանամերձ հրապարակում տեղի է ունեցել «Սասունցի Դավիթ» արձանի հանդիսավոր բացումը |
| 1960 փետրվարի 10 | Բացվել է ՀԿԿ քսանմեկերորդ համագումարը |
| 1960 փետրվարի 10 | Ավարտվել է Ղարաբաղ-Ղազախ-Երևան գազամուղի շինարարությունը |
| 1960 սեպտեմբերի 26 | Երևանում բացվել է Հայաստանի ուսուցիչների համագումարը |
| 1960 նոյեմբերի 30 | Երևանում բացվել է ՀԽՍՀ հեղափոխության պետական թանգարանը |
| 1961 ապրիլի 29 | Երևանում բացվել է ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը |
| 1961 օգոստոսի 12 | ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշումը «Սևանա լճի մակարդակը բնական պայմաններին մոտ բարձրության վրա պահպանելու նպատակով Արփա գետի ջրի մի մասը Սևանա լիճ շրջելու միջոցառումների մասին» |
| 1961 սեպտեմբերի 21 | Բացվել է ՀԿԿ քսաներկուերորդ համագումարը |
| 1961 հոկտեմբերի 17 | Բացվել է ՍՄԿԿ քսաներկուերորդ համագումարը |
| 1962 մայիսի 27 | Նշվել է հայ գրերի ստեղծող և հայ դպրության հիմնադիր Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակը |
| 1962 հոկտեմբերի 12 | Սկսվել է արտասահմանյան երկրներում ապրող հայերի նոր զանգվածային վերադարձը Խորհրդային Հայաստան |
| 1962 նոյեմբերի 9 | Շարք է մտել Կիրովականի արհեստական մետաքսաթելի գործարանը |
| 1963 փետրվարի 13 | Գործարկվել է Լուսավանի (Չարենցավանի) գործիքաշինական գործարանի կենտրոնական ձուլարանը |
| 1963 մարտի 17 | Տեղի են ունեցել Հայկական ՍՍՀ վեցերորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները |
| 1963 ապրիլի 29 | Գործարկվել է Երևանի ջերմաէլեկտրակայանի առաջին ագրեգատը |
| 1963 մայիսի 28 | Գործարկվել է յոթնամյակի հսկաներից մեկը՝ Ագարակի պնղձամոլիբդենային կոմբինատը |
| 1963 հոկտեմբերի 26 | Նշվել է Սայաթ-Նովայի ծննդյան 250-ամյակը |
| 1964 հունվարի 7 | Բացվել է ՀԿԿ քսաներեքերորդ համագումարը |
| 1964 հունիսի 25 | Երևանում հիմնադրվել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեն |
| 1965 ապրիլի 22 | Հրապարակվել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշումը «Գիտության և արվեստի բնագավառում Հայկական ՍՍՀ պետական մրցանակներ սահմանելու մասին» |
| 1965 հունիսի 17 | Երևանում բացվել է Ավետիք Իսահակյանի արձանը |
| 1965 նոյեմբերի 29 | Երևանում բացվել է Միքայել Նալբանդյանի արձանը |
| 1966 մարտի 3 | Բացվել է ՀԿԿ քսանչորսերորդ համագումարը |
| 1966 մարտի 29 | Բացվել է ՍՄԿԿ քսաներեքերորդ համագումարը |
| 1966 հունիսի 1 | Հայկական խորհրդային հանրագիտարանի հրատարակումը կազմակերպելու միջոցառումների մասին ՀԿԿ Կենտկոմի և ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշումը |
| 1967 մարտի 19 | Տեղի են ունեցել ՀԽՍՀ յոթերորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները |
| 1967 նոյեմբերի 5 | Երևանում գործարկվել է էլեկտրոնային օղակաձև արագացուցիչը |
| 1967 նոյեմբերի 28 | Երևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի բարձունքի վրա կառուցված 1915 Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթողի բացումը |
| 1968 մայիսի 25 | Տեղի է ունեցել Սարդարապատի ճակատամարտին նվիրված հուշարձանի հանդիսավոր բացումը |
| 1968 օգոստոսի 13 | Շարք է մտել Մխչյանի ջրհան կայանը |
| 1968 հոկտեմբերի 16 | Խորհրդային Հայաստանը պարգևատրվել է Լենինի երկրորդ շքանշանով |
| 1968 հոկտեմբերի 18 | Նշվել է Երևանի հիմնադրման 2750-ամյակը |
| 1969 սեպտեմբեր | Նշվել է Հովհաննես Թումանյանի ծննդյան 100-ամյակը |
| 1969 նոյեմբերի 18 | Ընդունվել է որոշում՝ գիտության և տեխնիկայի բնագավառում Հայկական ՍՍՀ պետական մրցանակներ հիմնելու մասին |
| 1969 նոյեմբեր | Նշվել է Կոմիտասի ծննդյան 100-ամյակը |
| 1970 ապրիլ | Հայ ժողովուրդը տոնել է Լենինի ծննդյան 100-ամյակը |
| 1970 նոյեմբերի 23 | Տեղի է ունեցել Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի ցեմենտի գործարանի գործարկումը |
| 1970 նոյեմբեր | Լրացել է Հայաստանում Խորհրդային իշխանության հաստատման և Հայաստանի կոմունիստական կուսակցության կազմավորման 50-ամյակը, հանրապետությունը պարգևատրվել է «Հոկտեմբերյան հեղափոխության» շքանշանով |
| 1971 փետրվարի 25 | Բացվել է ՀԿԿ քսանհինգերորդ համագումարը |
| 1971 մարտի 30 | Բացվել է ՍՄԿԿ քսանչորսերորդ համագումարը |
| 1971 հունիսի 13 | Տեղի են ունեցել ՀԽՍՀ ութերորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները |
| 1971 հունիսի 25 | Երևանում հանդիսավոր նշվել է հայկական օպերայի 100-ամյակը |
| 1971 դեկտեմբերի 17 | Նշվել է Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 100-ամյակը |
| 1972 մարտի 20 | Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Հայկական հեռագրական գործակալությունը վերակազմվել է պետական ինֆորմացիոն գործակալության՝ Արմենպրեսի |
| 1972 հոկտեմբերի 27 | Ավարտվել է Հրազդանի պետական շրջանային էլեկտրակայանի առաջին հերթի շինարարությունը |
| 1972 նոյեմբերի 3 | Գաբրիել Սունդուկյանի հուշարձանի բացումը Երևանում |
| 1972 դեկտեմբերի 12 | Երևանում նշվել է ՍՍՀՄ կազմավորման 50-ամյակը |
| 1973 հունվարի 24 | ՀԽՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է ընդունել հայ պարբերական մամուլի կենտրոնական արխիվ ստեղծելու մասին |
| 1973 | Շահագործման են հանձնվել Իջևանի «Բենթոնիտ», Չարենցավանի լիզինի արտադրության, «Արզնի» հանքային ջրերի գործարանները, Երևանի կաշվի-գալանտերեայի, Կիրովականի կահույքի ֆաբրիկաները |
| 1974 հունիսի 14 | Երևանում տեղի է ունեցել Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի հանդիսավոր բացումը |
| 1974 հունիսի 26 | Երևանում տեղի է ունեցել Ալեքսանդր Թամանյանի արձանի հանդիսավոր բացումը |
| 1974 օգոստոս | Շահագործման է հանձնվել Հրազդանի պետական շրջանային էլեկտրակայանի վերջին՝ 4-րդ էներգաբլոկը |
| 1974 հոկտեմբերի 19 | Երևանում ստեղծվել է ՍՍՀՍ առողջապահության մինիստրության կլինիկական ու փորձնական վիրաբուժության համամիութենական ինստիտուտ |
| 1974 նոյեմբերի 28 | Շահագործման է հանձնվել Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը |
| 1975 հունվարի 10 | Երևանում բացվել է Եղիշե Չարենցի տուն-թանգարանը |
| 1975 հունիսի 15 | Տեղի են ունեցել ՀԽՍՀ իններորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները |
| 1975 հոկտեմբերի 30 | Նշվել է Ավետիք Իսահակյանի ծննդյան 100-ամյակը |
| 1976 հունվարի 20 | Բացվել է ՀԿԿ քսանվեցերորդ համագումարը |
| 1976 փետրվարի 24 | Բացվել է ՍՄԿԿ քսանհինգերորդ համագումարը |
| 1976 դեկտեմբերի 28 | Շարք է մտել Հայաստանի ատոմային կայանի առաջին էներգաբլոկը |
| 1977 փետրվարի 18 | Երևանում բացվել է ականավոր զորավար Գայի (Հայկ Բժշկյանցի) արձանը |
| 1977 մայիսի 18 | Նշվել է Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 100-ամյակը |
| 1977 օգոստոսի 13 | ՀԿԿ Կենտկոմի, ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի ու ՀԱՄԽ որոշումը՝ աշխատանքային ակնառու նվաճումների համար Հայկական ՍՍՀ պետական մրցանակներ սահմանելու մասին |
| 1977 հոկտեմբերի 7 | ՍՍՀՄ Գերագույն խորհրդի յոթերորդ (Արտահերթ) նստաշրջանը հաստատել է ՍՍՀՄ նոր սահմանադրությունը |
| 1977 նոյեմբերի 4 | Տեղի է ունեցել Տավուշի (Շամշադինի շրջան) ջրամբարի բացումը |
| 1978 ապրիլի 14 | Հայկական ՍՍՀ Գերագույն խորհրդի նստաշրջանը հաստատել է Հայկական ՍՍՀ սահմանադրությունը (Հիմնական օրենքը) |
| 1978 մայիսի 19 | Նշվել է Ալեքսանդր Թամանյանի ծննդյան 100-ամյակը |
| 1978 մայիսի 31 | Գործարկվել է Ազատի ջրամբարը (Արտաշատի շրջան) |
| 1978 հուլիսի 28 | Սպիտակում տեղի է ունեցել Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի միավորման 150-ամյակին նվիրված հուշակաոայցի հանդիսավոր բացումը |
| 1978 հոկտեմբերի 14 | Երևանամ տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝ նվիրված Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի միավորման 150-ամյակին, Խորհրդային Հայաստանը պարգևատրվել է Լենինի երրորդ շքանշանով |
| 1978 նոյեմբերի 21 | Նշվել է Ստեփան Շահումյանի ծննդյան 100-ամյակը |
| 1978 | Շահագործման է հանձնվել Շամբի ՀԷԿը |
| 1979 հունվարի 17 | Սկսվել է համամիութենական մարդահամարը |
| 1979 նոյեմբերի 19 | Նշվել է Միքայել Նալբանդյանի ծննդյան 100-ամյակը |
| 1979 դեկտեմբերի 31 | Գործարկվել է Հայաստանի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը |
| 1979 դեկտեմբերի 31 | Տեղի է ունեցել Արփա-Սևան թունելի վերջին երկու հատվածների միակցումը |
| 1980 փետրվարի 24 | Տեղի են ունեցել ՀԽՍՀ տասներորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները |
| 1980 ապրիլի 11 | Նշվել է Մարտիրոս Սարյանի ծննդյան 100-ամյակը |
| 1980 մայիսի 16 | Նշվել է Դավիթ Անհաղթի ծննդյան 1500-ամյակը |
| 1980 հունիսի 27 | ՀԿԿ Կենտկոմի և ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշումը՝ Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Գաբրիել Սունդուկյանի, Միքայել Նալբանդյանի և Ստեփան Զորյանի անվան ամենամյա մրցանակներ սահմանելու մասին |
| 1980 սեպտեմբերի 16 | Շարք է մտել Արփա-Սևան ստորգետնյա ջրամբարի գլխամասային հանգույցը՝ Կեչուտի ջրամբարը |
| 1980 նոյեմբերի 22 | Սահմանվել են Մեսրոպ Մաշտոցի, Պետրոս Ադամյանի, Անանիա Շիրակացու, Խաչատուր Աբովյանի, Մարտիրոս Սարյանի և Կոմիտասի անվան մրցանակներ՝ մշակույթի և գիտության սփյուռքահայ առաջադեմ գործիչներին շնորհելու համար |
| 1980 նոյեմբերի 22 | Գործարկվել է Ջողասի ջրամբարը |
| 1980 նոյեմբերի 24 | Երևանում բացվել է սփյուռքահայերի ներկայացուցիչների ժողովը |
| 1980 նոյեմբերի 26 | Երևանում տեղի է ունեցել Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի բացումը |
| 1981 հունվարի 22 | Բացվել է ՀԿԿ քսանյոթերորդ համագումարը |
| 1981 փետրվարի 23 | Բացվել է ՍՄԿԿ քսանվեցերորդ համագումարը |
| 1981 | Շահագործման են հանձնվել Երևանի մետրոպոլիտենի առաջին հերթը, «Զվարթնոց» օդանավակայանը, շարք է մտել Մասիս-Նուռնուս երկաթուղագիծը |
| 1982 դեկտեմբերի 17 | Հայ ժողովուրդը մեծ շուքով նշել է ՍՍՀՄ կազմակերպման 60-ամյակը |
| 1982 | Նշվել է պրոֆեսիոնալ հեղափոխական Կամոյի ծննդյան 100-ամյակը |
| 1982 | Շարք է մտել Իջևան-Դիլիջան երկաթուղագիծը՝ 30 կմ երկարությամբ |
| 1983 | Շարք է մտել Սպանդարյանի հիդրոէլեկտրակայանը, Գորիս-Նախիջևան գազատարը |
| 1984 հոկտեմբերի 14-18 | Տոնվել է Գլաձորի համալսարանի հիմնադրման 700-ամյակը |
| 1984 | Ընդունվել է հանրակրթական և պրոֆեսիոնալ դպրոցի ռեֆորմի մասին օրենքը |
| 1984 | Երևանում ամբողջությամբ շահագործման է հանձնվել Ծիծեռնակաբերդի մարզահամերգային համալիրը |
| 1985 փետրվարի 24 | Տեղի են ունեցել ՀԽՍՀ տասնմեկերորդ գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները |
| 1985 ապրիլի 23 | Տեղի է ունեցել ՍՄԿԿ Կենտկոմի պլենումը, որը քննարկել է «ՍՄԿԿ քսանյոթերորդ համագումարի հրավիրման և դրա նախապատրաստմանն ու անցկացմանն առնչվող խնդիրների մասին» հարցը |
| 1985 հոկտեմբերի 15 | Տեղի է ունեցել ՍՄԿԿ Կենտկոմի պլենումը, որը քննարկել է «ՍՄԿԿ ծրագրի նոր խմբագրության նախագծի մասին» հարցը |
| 1985 | Ավարտվել է Իջևան-Հրազդան երկաթուղագծի կառուցումը |
| 1986 հունվարի 24 | Տեղի է ունեցել ՀԿԿ քսանութերորդ համագումարը |
| 1986 փետրվարի 25 | Տեղի է ունեցել ՍՄԿԿ քսանյոթերորդ համագումարը |
| 1987 հունվարի 27-28 | Տեղի է ունեցել ՍՄԿԿ Կենտկոմի պլենումը, որը քննարկել է վերակառուցման և կուսակցության կադրային քաղաքականության մասին հարցը |
| 1987 հունիսի 25-26 | Տեղի է ունեցել ՍՄԿԿ Կենտկոմի պլենումը, որը քննարկել է «Կուսակցության խնդիրները է կոնոմիկայի կառավարման արմատական վերակառուցման ուղղությամբ» հարցը |
| 1987 նոյեմբերի 2-3 | Տեղի է ունեցել Մեծ հոկտեմբերի 70-ամյակին նվիրված ՍՄԿԿ Կենտրոնական կոմիտեի, ՍՍՀՄ Գերագույն խորհրդի և ՌՍՖՍՀ Գերագույն խորհրդի համատեղ հանդիսավոր նիստը |
| 1987 նոյեմբերի 20 | Նշվել է Սայաթ-Նովայի ծննդյան 275-ամյակը |
| 1988 փետրվարի 20 | Արցախյան պատերազմի սկիզբ |
| 1988 դեկտեմբերի 7 | Սպիտակի երկրաշարժ |
| 1990 | Ղարաբաղյան շարժման ու ԽՍՀՄ փլուզման գործառույթների ներքո տեղի են ունեցել ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի ընտրությունները |
| 1990 օգոստոսի 23 | «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի ընդունումից հետո, 1990 օգոստոսի 24-ն, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշել է Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստան, իսկ նորընտիր Գերագույն Խորհուրդը համարել Հայաստանի առաջին գումարման Գերագույն Խորհուրդ |
| 1991 սեպտեմբերի 21 | Անցկացվել է Հայաստանի անկախության հանրաքվեն |
| 1991 սեպտեմբերի 23 | ՀԽՍՀ Գերագույն խորուրդը հռչակել է Հայաստանի Հանրապետության անկախությունը |
| 1991 հոկտեմբերի 16 | Տեղի է ունեցել Հայաստանի նախագահական ընտրություններ, Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնել է Լևոն Տեր-Պետրոսյանը |
| 1994 մայիսի 12 | Արցախյան պատերազմի ավարտ |
| 1995 հուլիսի 5 | Համաժողովրդական հանրաքվեով ընդունվել է Հայաստանի Սահմանադրությունը, տեղի են ունեցել Ազգային ժողովի ընտրություններ |
| 1996 սեպտեմբերի 22 | Տեղի են ունեցել ՀՀ նախագահական երկրորդ ընտրությունները, Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում |
| 1998 փետրվարի 3 | Հանրապետության նախագահի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, հանրապետության բազմաթիվ այլ ղեկավարների և պատասխանատու աշխատողների հրաժարականը |
| 1998 | Տեղի են ունեցել արտահերթ նախագահական ընտրություններ, որը կայացել է երկու փուլով։ Առաջին փուլում առավել ձայներ են ստացել երկու թեկնածուներ՝ Ռոբերտ Քոչարյանը և Կարեն Դեմիրճյանը։ Երկրորդ փուլի արդյունքներով ՀՀ նախագահ ընտրվել է Ռոբերտ Քոչարյանը |
| 1999 | Կազմավորվել է Ազգային ժողովը |
| 1999 հոկտեմբերի 27 | Տեղի է ունեցել Ազգային ժողովի ահաբեկչությունը, ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է, իսկ 91-ը՝ գերեվարվել |
| 1999 հոկտեմբերի 27 | Կազմավորվել էնոր կառավարություն |
| 2003 փետրվարի 19 | Տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, գործող նախագահը նորից դարձավ նախագահ |
| 2003 մայիսի 25 | Տեղի են ունեցել Ազգային ժողովի ընտրություններ |
| 2005 նոյեմբերի 27 | Հանրաքվեով ընդունվել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը |
| 2007 | Տեղի են ունեցել Ազգային ժողովի ընտրություններ |
| 2008 փետրվարի 19 | Տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնել է Սերժ Սարգսյանը |
| 2012 մայիսի 6 | Ազգային ժողովի ընտրություններ |
| 2013 փետրվարի 18 | Տեղի են ունեցել ՀՀ նախագահական ընտրություններ |
| 2015 դեկտեմբերի 6 | Տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների հանրաքվե, որի արդյունքներով Հայաստանը անցավ կառավարման խորհրդարանական համակարգին |
| 2016 ապրիլի 2-5 | Քառօրյա պատերազմ |
| 2017 ապրիլի 2 | Ազգային ժողովի ընտրություններ |
| 2018 ապրիլի 23-ից-մայիսի 8 | Թավշյա հեղափոխություն |
| 2018 մայիսի 8 | Հայաստանի վարչապետ է դարձել Նիկոլ Փաշինյանը |
| 2018 դեկտեմբերի 9 | Անցկացվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ |
| 2020 սեպտեմբեր 27 | 44-օրյա պատերազմի սկիզբ |
| 2020 նոյեմբերի 10 | 44-օրյա պատերազմի ավարտը |
| 2021 հունիսի 20 | Հայաստանի խորհրդարանական ընտրություններ (2021) |
| 2022 սեպտեմբերի 13 | Հայ-ադրբեջանական պատերազմ (2022) սկիզբ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 E. Forrer «Hajassa-Azzi», Caucasica Leipzig 1931 N 9
- ↑ 2,0 2,1 E. Kretscmer «Die nationale Nome der armenier hajkh». Anzeiger der Akad der Wiss in Wien, phil-hist Klasse, 1932 N 1-7 ЖН 1933 N 7-8
- ↑ 3,0 3,1 Ադոնց Ն. «Հայաստանի պատմությունը», Երևան 1972, в переводе Адонц Н. «История Армении», Ереван 1972 Ավետիսյան Հ.Մ. «Հայկական լեռնաշխարհի և Հյուսիսային Միջագետքի պետական կազմավորումների քաղաքական պատմությունը մ.թ.ա. XVII||IX դդ», Երևան 2002, в переводе Аветисян Г. М. «Политическая история государственных образовании Армянского нагорья и северной Месопотамии в XVII||IX веках до н. э.», Ереван 2002 Թովմասյան Պ.Մ. «Հայկական լեռնաշխարհը և Միջագետքը», Երևան 2006, в переводе Товмасян М. П. «Армянское нагорье и Месопотамия», Ереван 2006 Քոսյան Ա.Վ. «Հայկական լեռնաշխարհի տեղանունները (ըստ խեթական սեպագիր աղբյուրների)», Երևան 2004, в переводе Косян А. В. «Топонимика Армянского нагорья (ըստ խեթական սեպագիր աղբյուրների)», Ереван 2004 «հայոց պատմություն», ՀՍՍՀ ԳԱ Երևան 1968, в переводе «История Армении» изд. АН АССР Ереван 1968 и тд.
- ↑ 4,0 4,1 Джаукян Г. Б. «О соотношении хайасского и армянского языков», ИФЖ 1988 N 1
- ↑ 5,0 5,1 Джаукян Г. Б. «О соотношении хайасского и армянского языков» Արխիվացված 2014-12-13 Wayback Machine, ИФЖ 1988 № 2 с. 87||88.
- ↑ 6,0 6,1 Այվազյան Ա. «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ (քննական տեսություն)», Երևան, «Արտագերս», 1998 , 260 է ջ (на армянском), в переводе Айвазян А. "Освещение истории Армении в американской историографии: критический обзор", Ереван, изд. «Артагерс» 1998 260 с.
- ↑ Թովմա Արծրունի և Անանուն, Պատմութիւն տանն Արծրունեաց, քննական բնագիրը, առաջաբանը և ծանոթագրությունները Մ. Հ. Դարբինյան-Մելիքյանի, Երևան, 2006, է ջ 194
- ↑ Յովհաննու կաթողիկոսի Դրասխանակերտցւոյ Պատմութիւն Հայոց, Թիֆլիս, 1912, է ջ 132-133(այսուհետև՝ Հովհաննես Դրասխանակերտցի), Ստեփանոսի Տարօնեցւոյ Ասողկան Պատմութիւն տիեզերական, Ս. Պետերբուրգ, 1885, է ջ 109 (այսուհետև՝ Ասողիկ)
- ↑ Հովհաննես Դրասխանակերտցի, է ջ 133, Ասողիկ, է ջ 136, Նալբանդյան Հ., Արաբացի որտիկանները Հայաստանում, ՀՍՍՀ ԳԱ «Տեղեկագիր» հասարակական գիտությունների (այսուհետև՝ «Տեղեկագիր»), 1956, թիվ 8, է ջ 122
- ↑ Ասողիկ, է ջ 158
- ↑ Ասողիկ, է ջ 110,Laurent J., նշվ. աշխ., է ջ 386
- ↑ Ղաֆադարյան Կ., Մարիամ Սյունյաց իշխանուհու 874 թվականի արձանագրությունը Սևանում, է ջեր հայոց միջնադարյան մշակույթի և պատմության, I, Երևան, 2007, է ջ 165, Ստեփանոս Օրբելյան, է ջ 173-174
- ↑ Հովհաննես Դրասխանակերտցի, է ջ 162-163
- ↑ Թովմա Արծրունի և Անանուն, է ջ 262, Հովհաննես Դրասխանակերտցի, է ջ 175-176։ Ըստ Հովհաննես Դրասխանակերտցու՝ Հայոց թագավորի ուժերը 60 հազար է ին, իսկ համաձայն Թովմա Արծրունու՝ 100 հազար։ Ավելի հավանական է առաջին տվյալը։ Թուղխի ճակատամարտի թվական է համարվել նաև 896-ը (Լեո, Հայոց պատմություն, Երկերի ժողովածու, երկրորդ հատոր, Երևան, 1967, է ջ 521)։ Մովսես Կաղանկատվացու և Թովմա Արծրունու տվյալների համադրումով պարզվել է ճակատամարտի ստույգ թվականը՝ 898 (Adontz N., Taronites en armènie et à Byzance, Etudes Armèno-Byzantines, Lisbonne, 1965, 15 213, այսուհետև՝ EAB):
- ↑ Հովհաննես Դրասխանակերտցի, է ջ 195-197
- ↑ Թովմա Արծրունի և Անանուն, է ջ 314
- ↑ Հովհաննես Դրասխանակերտցի, է ջ 214
- ↑ Հովհաննես Դրասխանակերտցի, է ջ 218-219
- ↑ Օրմանեան Մ., Ազգապատում, հ. Ա, սյունակ 1210
- ↑ Թովմա Արծրունի և Անանուն, է ջ 315
- ↑ Վարդան վարդապետ, է ջ 89
- ↑ Ասողիկ, է ջ 184-185
- ↑ Անանիա Մոկացի, Յաղագս ապստամբութեան տանն Աղուանից, է ջ 144
- ↑ Օրմանեան Մ., Ազգապատում, հ. Ա, սյունակ 1371-1372
- ↑ Ասողիկ, է ջ 187, Վարդան վարդապետ, է ջ 90, Մխիթար Անեցի, Մատեան աշխարհավէ պ հանդիսարանաց, աշխատասիրությամբ՝ Հ.Գ, Մարգարյանի, Երևան, 1983, է ջ 67 (այսուհետև՝ Մխիթար Անեցի)
- ↑ Մխիթար Այրիվանեցի, է ջ 57, հմմտ. Ասողիկ, է ջ 282
- ↑ Ասողիկ, է ջ 256
- ↑ Բարթիկյան Հ., Հայաստանի նվաճումը Բյուզանդական կայսրության կողմից, նույնի՝ «Դիգենիս Ակրիտաս» է պոսը. Հարավային Հայաստանի նվաճումը Բյուզանդիայի կողմից, Հայ-բյուզանդական հետազոտություններ, հ. Ա, է ջ 219-225
- ↑ Dèdèyan G., Les Armeniens entre Grecs, vol. 2, է ջ 37-48
- ↑ Ըստ Միքայել Ասորու՝ Անտիոքի դուքս Բոհեմունդ III-ն այդ քայլը կատարել է ՝ այն համաձայնեցնելով Սալահ ադ-Դինի հետ (հմմտ. Ալիշան Ղ., է ջ 454, ծան. 2)
- ↑ Տն. Ներսեսի Լամբրոնացւոյ Տարսոնի եպիսկոպոսի Ատենաբանութիւն եւ թուղթ եւ ճառք, Ընտիր մատենագիրք. Գրիգորի Կաթողիկոսի Տղայ, Ներսէ ս Լամբրոնացի, Վենետիկ, 1865, է ջ 207 (այսուհետև՝ Ներսես Լամբրոնացի, Ատենաբանութիւն եւ թուղթ եւ ճառք)
- ↑ Ալիշան Ղ., Սիսուան, է ջ 465-466
- ↑ Ալիշան Ղ., Սիսուան, է ջ 469
- ↑ Սապպաղեան Պ., Հեթում Ա.ի Հեթում-Զապէ լ եւ երկլեզուեան դրամներու մասին, «Հայկազեան հայագիտական հանդէ ս», Պէ յրութ, 1980,հ. Ը, է ջ 233-248
- ↑ Խաչիկեան Լ., Արտազի հայկական իշխանութիւնը եւ Ծործորի դպրոցը, է ջ 47
- ↑ Արաբական աղբյուրները Հայաստանի և հարևան երկրների մասին, է ջ 236
- ↑ Մանր ժամանակագրություններ. XIII-XVIII դդ., հ. I, է ջ 84
- ↑ Սմբատ Սպարապետ, Տարեգիրք, Վենետիկ, 1956, է ջ 252
- ↑ Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ. ԺԳ դար, է ջ 512
- ↑ Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Մատենադարանին Մխիթարեանց ի Վենետիկ, յօրինել է Հ. Բարսեղ վրդ. Սարգիսեան, հ. Ա, Վենետիկ-Ս. Ղազար, 1914, է ջ 427
- ↑ Մութաֆյան Կ., նշվ. աշխ., է ջ 442
- ↑ Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ. ԺԳ դար, է ջ 691
- ↑ Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ. ԺԳ դար, է ջ 718
- ↑ Մայր ցուցակ ձեռագրաց Սրբոց Յակոբեանց, հ. չորրորդ, կազմեց՝ Նորայր եպս. Պողարեան, Երուսաղէ մ, 1969, է ջ 536
- ↑ Արաբական աղբյուրները Հայաստանի և հարևան երկրների մասին, է ջ 246
- ↑ Մանր ժամանակագրություններ. XIII-XVIII դդ., հ. II, է ջ 178
- ↑ Բասմաջեան Կ., Լեւոն Ե Լուսինեան վերջին թագաւոր Հայոց, հ. Ա, Պարիս, 1908, է ջ 23-24
- ↑ Դեռևս 1870-ական թթ. սկզբին նա հայտնի էր դարձել Եվդոկիայում ծավալած մանկավարժական գործունեությամբ և «կապանոք ի Սևաստ տարուած է ր» որպես քաղաքականապես անբարեհույս, Կոստանդյան է ., Գարեգին Սրվանձտյանց, Երևան, 2008, է ջ 44
- ↑ ՀԱԱ ֆ. 57, ց. 3, գ. 6, թ., նաև Դրօշակ, յունուար, 1901, թիվ 1(112)
- ↑ Երկանյան Վ., Պայքար հայկական նոր դպրոցի համար Անդրկովկասում, Երևան, 1970, է ջ 230
- ↑ Ալեքսանյան Կ., Պետրոս Մոճոռյանի հուշերը Կովկասի կառավարչապետ Գրիգորի Գոլցինին ահաբեկելու մասին, Բանբեր Հայաստանի արխիվների, Երևան, N 1, 2010, է ջ 121-128, Հովհաննիսյան Գ., Հնչակյան կուսակցության պատմություն (1887-1915 թթ.), Երևան, 2012, է ջ 145-146
- ↑ Հայ ազգային և Հայաստանի ու Անդրկովկասի սոցիալիստական կուսակցությունների պատմության ակնարկներ (1885-1914), Երևան, 2003, է ջ 177-200
- ↑ Հայրենիք, հունիսի 25, 1904, թիվ 259
- ↑ Ստեփանյան Գ. Ս., Բաքու քաղաքի հայության պատմությունը, Երևան, 2011, է ջ 295
- ↑ Տարօնի Արծիւ, 1949, թիվ 27, է ջ 16
- ↑ Ներսիսյան Ա., Գևորգ Չավուշի սպանության առեղծվածը, Երևան, 1992, է ջ 33
- ↑ Սիմոնյան Հր., Հայերի զանգավածային կոտորածները Կիլիկիայում, Երևան