Հանցավորությունը Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի քաղաքականություն
Անկախ պետությունների համագործակցություն ԱՊՀ և  Եվրոպայի խորհուրդ կազմակերպությունների անդամ

Հանցավորությունը Հայաստանում բազմաչափ է։ Այն ներառում է սպանությունները, հարկերից խուսափելը, կոռուպցիան, շորթումը, փողերի լվացումը, ոստիկանության հետ/կողմից դաժան վերաբերմունքը, կազմակերպված հանցավորությունը և կլանների կամ ավազակախմբերի բռնությունը։

2018 թվականին գրանցվել է հանցագործության 22,551 դեպք, ինչը 11,2%-ով ավելի է, քան եղել է 2017 թվականին[1]։

2017 թվականին Հայաստանում արձանագրվել է 20,284 քրեական գործ՝ 2016 թվականի 18,764-ի համեմատ[2]։

2017 թվականին Երևանում արձանագրվել է 10,219 քրեական գործ, ինչը կազմում է 2017 թվականին Հայաստանում բոլոր 20,284 քրեական գործերի շուրջ կեսը[3]։

Հանցագործություն ըստ կատեգորիայի[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին 38 դեպքով Հայաստանում արձանագրվել է սպանությունների ամենացածր մակարդակը 38-40 տարում[4]։

2017 թվականին Հայաստանում գրանցվել է 49 սպանության դեպք (մոտ 1․6՝ 100 000 բնակչի հաշվով)՝ 2016-ի 66-ի համեմատ[3]։ Ընդհանուր առմամբ, տարբեր քրեական գործերով զոհվել է 409 մարդ (2016 թվականի 424-ի համեմատությամբ), այդ թվում՝ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով գրանցվել է 202 մահվան դեպք[3]։

2012 թվականին Հայաստանում սպանությունների մակարդակը կազմել է 1,8՝ 100 000-ի հաշվով[5]։ 2012 թվականին Հայաստանում 54 սպանությա դեպք է գրանցվել[5]։

Կազմակերպված հանցավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը մայրաքաղաք Երևանում

Կազմակերպված հանցավորությունը ներթափանցում է Հայաստանի ողջ տնտեսությունը։ Երևանում գոյություն ունեն կազմակերպված հանցավոր կլաններ, որոնք հաստատել են իրենց իշխանությունը դիրքի և կապերի շնորհիվ։ Դրանց անդամները ղեկավարվում են հանցավոր աշխարհի օրենքներով, որոնք փոխառվել են ռուսական բանտերից[6]։

Կոռուպցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին արձանագրվել է 634 քրեական գործ՝ կապված կոռուպցիայի հետ, ինչը հանգեցրել է 376 անձի քրեական հետապնդման[3]։

Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագիրը Հայաստանում կոռուպցիան դիտարկում է որպես «լուրջ մարտահրավեր երկրի զարգացմանը»[7]։

Ընտանեկան բռնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին անցկացված Amnesty International-ի հետազոտությունը ցույց է տվել, որ Հայաստանում կանանց ավելի քան մեկ քառորդը «բախվել է ամուսինների կամ ընտանիքի այլ անդամների կողմից ֆիզիկական բռնության»[8]։ Քանի որ կենցաղային բռնության մասին հաղորդագրությունները խիստ խարան են հայ հասարակության մեջ, շատ կանայք ամուսնու հետ մնալուց բացի այլ ընտրություն չունեն[8]։

Շրջակա միջավայրի պաշտպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին արձանագրվել է շրջակա միջավայրի պահպանության օրենսդրության խախտման 885 դեպք, ինչի արդյունքում 3346 միլիոն դրամի փոխհատուցում է պահանջվել[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Prosecutor General: Crimes in Armenia increased by 11.2% in 2018». news.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.
  2. «Criminal statistics for 2017 by ArmStat» (PDF).
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Criminal statistics for 2017 by ArmStat» (PDF).
  4. «Attorney General: Lowest murder rate recorded in Armenia last year». news.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 2-ին.
  5. 5,0 5,1 Global Study on Homicide. United Nations Office on Drugs and Crime, 2013.
  6. Ishkhanyan, Vahan (2006 թ․ մարտի 3). «Mean Streets: A rare look at Armenia's Capital clans». ArmeniaNow. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 30-ին.
  7. «Strengthening Cooperation between the National Assembly, Civil Society and the Media in the Fight Against Corruption» Արխիվացված 2006-05-02 Wayback Machine, Speech by Ms. Consuelo Vidal, (UN RC / UNDP RR), April 6, 2006.
  8. 8,0 8,1 There’s no pride in silence: domestic and sexual violence against women in Armenia Արխիվացված 2012-09-23 Wayback Machine, Amnesty International, November 13, 2008