Հայկական մաֆիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկական մաֆիա
Գործունեության տարիներ1980 թ-ից մինչ այժմ
ՏարածաշրջանՌուսաստան Ռուսաստան,
Հայաստան Հայաստան և
Անկախ պետությունների համագործակցություն ԱՊՀ որոշ երկրներ,
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգերհայեր
ԴաշնակիցներՌուսական մաֆիա
Քրեական գործունեությունՇորթում, ահաբեկում, մեքենայություններ, պատվիրված սպանություն, մարդկանց առևանգում, փողերի լվացում, նարկոտիկի ապօրինի վաճառք, ավտոմեքենաների առևանգում, ապօրինի ազարտային խաղեր

Հայկական մաֆիա, հայերից բաղկացած հանցավոր խմբավորում Ռուսաստանում, Հայաստանում, ԱՊՀ և Եվրոպական որոշ երկրներում[1], և ԱՄՆ-ում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական մաֆիան Մոսկվայում ստեղծվել է 1980-ական թվականներին։ Ադրբեջանական և վրացական մաֆիաների հետ այն համարվում է Մոսկվայի ամենահին հանցավոր խմբավորումներից։

Եթե 1991 թվականին հայկական մաֆիան Մոսկվայում կատարել է 52 հանցագործություն, ապա 1992 թվականին՝ արդեն 102, իսկ մեկ տարի հետո՝ 182։ 1992 թվականին Մոսկվայի հայկական մաֆիան ուներ 17 խմբավորում՝ ավելի քան 150 անդամով։

Հայկական ուժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված․ Հայկական ուժ

Ամենահայտնի և մեծ ազդեցություն ունեցող հայկական հանցավոր խմբավորումներից է «Հայկական ուժը» (Armenian Power), որի գործունեության հիմնական գոտին ԱՄՆ-ն է։ 2010 թվականին բացահայտվեց, որ խմբավորումը 150 մլն դոլարի ապօրինի դեղամիջոցների վաճառք է իրականացրել[2]։

Հայկական մաֆիան Եվրոպայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական մաֆիան Գերմանիայում համագործակցում է աշխարհի ամենահզոր հանցավոր կազմակերպություններից մեկը համարվող իտալական «Նդրանգետայի» հետ։ Գերմանիայի դաշնային քրեական ոստիկանության իրականացրած հետաքննության արդյունքում պարզվել է, որ հայկական մաֆիան տիրապետում է էական ֆինանսական միջոցների և սպառնում օրենքի գերակայությանը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ֆրեզնոյում հայկական մաֆիա է բացահայտվել
  2. ԱՄՆ-ում դեղերի ապօրինի վաճառքի մեջ քրգործում հիմնական մեղադրյալները ամերիկահայեր են
  3. ««Գերմանիայի հայկական մաֆիան համագործակցում է իտալականի հետ»․ «Շպիգել»-ի և MDR-ի հետաքննությունը».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]