Հայաստանի ֆոնդային բորսա
| Հայաստանի ֆոնդային բորսա | |
|---|---|
| Տեսակ | ֆոնդային բորսա |
| Երկիր | |
| Շտաբ | Երևան, Հայաստան |
| Հիմնադրվել է | 2001[1] |
| Հիմնական անձինք | Հայկ Եգանյան |
| Արժույթ | Հայկական դրամ |
| Կայք | amx.am |
Հայաստանի ֆոնդային բորսան (ՀՖԲ) Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է։ Հիմնադրվել է 2001 թ. փետրվարին։ ՀՖԲ-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ, այլընտրանքային բորսայական լուծումներ։ Ներդրողների համար առկա են բորսայական գործիքների բազմազանություն և առավելագույն թափանցիկություն։ Բորսայական վերջնահաշվարկը ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ հաճախորդների համար իրականացնում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան, որի 100% բաժնետերը Հայաստանի ֆոնդային բորսան է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Ամսաթիվ | Իրադարձություն |
|---|---|
| 21 մարտ 2023 | AMX-ը ֆինանսական շուկայի մասնակիցների համար գործարկեց նոր առևտրային համակարգ՝ AMXTrader: |
| 30 սեպտեմբեր 2022 | Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան վերահաստատել են ISO 27001 և ISO 9001 հավաստագրերը։ |
| 28 հունիս 2022 | ՀՀ ԿԲ-ի նախագահ Մարտին Գալստյանը և Վարշավայի ֆոնդային բորսայի կառավարող խորհրդի նախագահ Մարեկ Դիետլը ստորագրել են ՀՖԲ-ի բաժնետոմսերի հսկիչ փաթեթի վաճառքի վերաբերյալ պայմանագիրը։ |
| 20 հունիս 2022 | Հայաստանի ֆոնդային բորսան երրորդ տարին անընդմեջ բրիտանական "Global Banking and Finance Review" հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվեց «Հարավային Կովկասի լավագույն ֆոնդային բորսա 2022»։ |
| 25 մայիս 2022 | Դավոսում նախաստորագրվեց Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի ձեռքբերման մտադրությունների վերաբերյալ հուշագիր։ |
| 13 մայիս 2022 | Հայաստանի ֆոնդային բորսայում հաջողությամբ գործարկվեց Էլեկտրոնային եղանակով առանց դեպոնացման արտարժույթի հարթակը։ |
| 1 դեկտեմբեր 2021 | Հայաստանի ֆոնդային բորսան մշակել և տարածաշրջանում առաջին անգամ ներդրել է կորպորատիվ պարտատոմսերի բորսայական ինդեքսներ։ |
| 25 հուլիս 2021 | AMX-ը ճանաչվել է Cbonds մրցանակաբաշխության «Պարտատոմսերի լավագույն գործարք» անվանակարգի մրցանակակիր`Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակման գործընթացի կազմակերպման համար։ |
| 25 հուլիս 2021 | Կանաչ պարտատոմսերն առաջին անգամ թույլատրվել են առևտրին Հայաստանի ֆոնդային բորսայում։ |
| 31 մարտ 2021 | Երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի ֆոնդային բորսան ճանաչվել է «Հարավային Կովկասի լավագույն ֆոնդային բորսա»՝ ըստ բրիտանական Global Banking and Finance Review հեղինակավոր ամսագրի։ |
| 12 հունվար 2021 | ՎԶԵԲ-ը ՀՖԲ-ի համար հաստատել է տեխնիկական աջակցության ծրագիր, որով նախատեսվում է մշակել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման 3-5 տարվա ռազմավարական ծրագիրը։ |
| 8 հունվար 2021 | Եվրասիական Զարգացման Բանկի (EDB) և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) հետ սերտ համագործակցության արդյունքում ՀՖԲ-ն դրամաշնորհ է ստացել՝ առևտրային համակարգերի արդիականացման և նոր ռազմավարության մշակման նպատակով։ |
| 4 օգոստոս 2020 | Առաջին անգամ հայկական կազմակերպության պարտատոմսերը փոխցուցակվել են օտարերկրյա բորսայում։ |
| 4 ապրիլ 2020 | Տեղի է ունեցել կորպորատիվ եվրապարտատոմսերով առաջին գործարքը ՀՖԲ-ի հարթակում։ |
| 20 հունվար 2020 | Հայաստանի ֆոնդային բորսան գործարկեց պետական պարտատոմսերի աճուրդների կազմակերպման էլեկտրոնային ավտոմատացված նոր համակարգ |
| 1 օգոստոս 2019 | Հայաստանի ֆոնդային բորսան ու Կենտրոնական դեպոզիտարիան հաջողությամբ անցել են ISO հավաստագրման գործընթացը և ստացել ISO 9001:2015 և ISO/IEC 27001:2013 միջազգային ստանդարտներին համապատասխանության հավաստագրեր։ |
| 9 հուլիս 2019 | Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել 40 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ։ |
| 1 հունվարի 2019 | ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան անվանափոխվեց Հայաստանի ֆոնդային բորսայի։ |
| 15 հունիսի 2017 | ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան հյուրընկալեց «Ֆինտեխը բորսայական ինդուստրիայում» ֆինանսական տեխնոլոգիաներին նվիրված միջազգային համաժողովը։ |
| 16 մայիսի 2017 | Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի գլխամասային գրասենյակը տեղափոխվեց Հայաստան։ |
| 25 ապրիլի 2017 | ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱՆ գործարկեց պետական պարտատոմսերի մանրածախ վաճառքի եվ հետգնման առցանց (online) համակարգը։ |
| 25 ապրիլի 2017 | Պետական պարտատոմսերի տեղաբաշխման եւ հետգնման աճուրդները կենտրոնական բանկից տեղափոխվեցին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի հարթակ։ |
| 26 նոյեմբերի 2012 | ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան Հայաստանում առաջին անգամ ներկայացրեց Globenewswire տեղեկատվության տարածման համակարգը։ |
| 8 նոյեմբերի 2012 | Հայաստանում առաջին անգամ գործարկվեց ժամկետային վարկային ռեսուրսների հարթակը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում։ |
| 24 սեպտեմբերի 2012 | Գործարկվեց արտարժութով արտահայտված պարտատոմսերի շրջանառության մեխանիզմը ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում։ |
| Դեկտեմբեր 2010 | ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան հիմնեց «Բորսայի լավագույն անդամ» մրցանակաբաշխությունը առաջին անգամ Հայաստանում։ |
| 2 ապրիլի 2010 | Մեկնարկել է միջբանկային վարկային ռեսուրսների հարթակը։ |
| 5 հունիսի 2009 | "ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա" ԲԲԸ-ն դարձավ "Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա" ԲԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը։ |
| 27 հունվարի 2009 | "Հայաստանի Ֆոնդային Բորսա" ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է "ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա" ԲԲԸ-ի։ |
| 15 դեկտեմբերի 2008 | Մեկնարկել են ՌԵՊՈ գործիքների և հասցեական գործարքների բորսայական հարթակները։ |
| 4 դեկտեմբերի 2008 | Կորպորատիվ արժեթղթերով բորսայական ամենօրյա առևտրային նստաշրջանի տևողությունը երկարաձգվել է մեկ ժամից մինչև չորս ժամ։ |
| 2 դեկտեմբերի 2008 | Հայաստանի Ֆոնդային Բորսան վերալիցենզավորվեց ՀՀ Կենտրոնական բանկի կողմից՝ 2007 թ.-ի հոկտեմբերին ընդունված "Արժեթղթերի շուկայի մասին" ՀՀ օրենքի դրույթների համաձայն։ |
| Հոկտեմբեր 2008 | Հայաստանում գրանցվեց “NASDAQ OMX” ապրանքանշանը (բրենդը)։ |
| Փետրվար 2008 | Ամերիկյան Nasdaq և սկանդինավյան OMX բորսաների միավորման արդյունքում Հայաստանի Ֆոնդային Բորսան դառնում է NASDAQ OMX Group, Inc. աշխարհի խոշորագույն բորսայական ընկերության մասը։ |
| 23 հունվարի 2008 | Մեկնարկել է պետական պարտատոմսերով բորսայական առևտուրը։ |
| 7 հունվարի 2008 | Գրանցվել է շվեդական OMX AB-ի կողմից Հայաստանի Ֆոնդային Բորսայի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի գնման գործարքը։ |
| 21 նոյեմբերի 2007 | OMX AB-ի և Հայաստանի կենտրոնական բանկի միջև ստորագրվել է Հայաստանի Ֆոնդային Բորսայի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի բաժնետոմսերի գնման վեևրաբերյալ համաձայնագիրը։ |
| 9 նոյեմբերի 2007 | Համաձայն ՀՖԲ անդամների ընդհանուր ժողովի որոշման, "Հայաստանի Ֆոնդային Բորսա" ինքնակարգավորվող կազմակերպությունը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության։ |
| 11 հոկտեմբերի 2007 | Ընդունվում է "Արժեթղթերի շուկայի մասին" Հայաստանի նոր օրենքը։ |
| 1 հունվարի 2006 | Հայաստանի Արժեթղթերի հանձնաժողովի փոխարեն Հայաստանի կենտրոնական բանկը դառնում է արժեթղթերի շուկայի կարգավորողը և ֆինանսական համակարգի միասնական վերահսկիչ մարմինը։ |
| 20 դեկտեմբերի 2005 | Բորսայական առևտրին թույլատրվել է առաջին կորպորատիվ պարտատոմսը։ |
| 15 նոյեմբերի 2005 | ՀՖԲ-ում սկսվել է արտարժույթով բորսայական առևտուրը։ |
| 11 նոյեմբերի 2002 | Հայաստանի Ֆոնդային Բորսան դարձել է Եվրաասիական Ֆոնդային Բորսաների Ֆեդերացիայի (FEAS) անդամ։ |
| 29 սեպտեմբերի 2002 | Հայաստանի Ֆոնդային Բորսան դարձել է ԱՊՀ երկրների Բորսաների Միջազգային Ասոցիացիայի անդամ։ |
| 6 հուլիսի 2001 | Տեղի է ունեցել Հայաստանի Ֆոնդային Բորսայի առաջին առևտրային նստաշրջանը։ |
| 13 փետրվարի 2001 | "Հայաստանի Ֆոնդային Բորսա" ինքնակարգավորվող կազմակերպությունը գրանցվել է ՀՀ Արժեթղթերի հանձնաժողովի կողմից։ |
| Նոյեմբեր 2000 | "Արժեթղթերի Շուկայի Մասնակիցների Միություն" իրավաբանական անձանց միության բոլոր 24 անդամները հավաստել են իրենց պատրաստակամությունը՝ մասնակցել ֆոնդային բորսայի ստեղծմանը և արժեթղթերով առևտուրն իրականացնել բորսայական հարթակում։ "Արժեթղթերի Շուկայի Մասնակիցների Միություն" իրավաբանական անձանց միության ընդհանուր ժողովում որոշում է ընդունվել Միությունը վերանվանել "Հայաստանի Ֆոնդային Բորսա"։ |
| 1 օգոստոսի 2000 | Ուժի մեջ է մտել "Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին" ՀՀ օրենքը, որը կարգավորում է արժեթղթերի շուկայում ծագող հարաբերությունները։ Օրենքը սահմանում է արժեթղթերի շուկայի կանոնակարգման վերաբերյալ պետական քաղաքականության հիմունքները։ |
| 1997 | Ստեղծվել է "Արժեթղթերի Շուկայի Մասնակիցների Միությունը"։ |
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ՀՖԲ-ն, որպես կապիտալի շուկայում ծառայություններ մատուցող խումբ, առանցքային դերակատարում ունի Հայաստանի ֆինասնական համակարգում։ ՀՖԲ-ի առաքելությունն է զարգացնել կապիտալի շուկայի բորսայական ենթակառուցվածքը՝ այն դարձնելով ֆինանսավորման ակտիվ գործիք Հայաստանի տնտեսության զարգացման համար։ Աշխատակիցների նվիրվածության, մասնագիտական խոր գիտելիքի և փորձի շնորհիվ ՀՖԲ-ն իր գործառույթներն իրականացնում է որակի, ապահովության և վստահության չափանիշների հիման վրա։
Ֆոնդային բորսան ունի ISO 9001:2015 և ISO/IEC 27001:2013 միջազգային ստանդարտներին համապատասխանության հավաստագրեր՝ ի նշան իր որակի ու տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի։ Ֆոնդային բորսայի գործունեությունը կարգավորող և վերահսկող մարմինը Հայաստանի կենտրոնական բանկն է։