Հայէկոնոմբանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայէկոնոմբանկ
ՏեսակԲԲԸ
Հիմնադրված է1991[1]
Երկիր Հայաստան
ՏնօրենԱրտակ Առաքելյան
Սեփականատեր

Սուքիասյան ընտանիքը վերահսկում է բաժնետիրական կապիտալի 60%-ը, իսկ այլ բաժնետերերը (մոտ 6300)՝ 40%-ը։

Խորհրդի նախագահ՝ Սարիբեկ Սուքիասյան
Կայքaeb.am(հայ.)(անգլ.)
 Armeconombank Վիքիպահեստում

Հայէկոնոմբանկ ԲԲԸ (նախկին ԽՍՀՄ «Բնակսոցբանկի» հայկական հանրապետական բանկ), Հայաստանի պետական բանկերից առաջինն է վերակազմավորվել բաժնետիրական բանկի և գրանցվել Հայաստանի կենտրոնական բանկում 1991 թ. օգոստոսի 26-ին (բանկային գործունեության լիցենզիա թիվ 1, գրանցման վկայական թիվ 0156)[2]։

Բանկի որդեգրած ռազմավարության կարևոր խնդիրներից են շուկայում դիրքերի ամրապնդումը և նոր հաճախորդների ներգրավումը՝ մշտապես ուշադրության կենտրոնում պահելով նորագույն թվային տեխնոլոգիաների ներդրումը, հաճախորդների սպասարկման որակի բարձրացումը, նոր և ժամանակակից բանկային ծառայությունների մատուցման ընդլայնումը։ Բանկը հանդիսանում է Միջազգային Ֆինանսական Հաղորդակցությունների Համաշխարհային Ընկերության (S.W.I.F.T) անդամ , MoneyGram, UniStream, Golden Money Transfer, Ria Money Transfer, IntelExpress, Moneytun վճարային համակարգերի անդամ, ինչպես նաև MASTERCARD INTERNATIONAL վճարային համակարգի աֆիլյանտ, VISA INTERNATIONAL վճարային համակարգի լիիրավ անդամ, «Արմենիան Քարդ» ՓԲԸ լիիրավ անդամ և բաժնետեր։

Բանկը վարկանշվում է միջազգային՝ Fitch Ratings և Moody’s Investors Service վարկանշային ընկերությունների կողմից.

  • 2023 թվականի փետրվարի 22-ին Fitch Ratings-ի կողմից բանկի վարկանշի հեռանկարը բարելավել է «Կայուն»-ից «Դրական»-ի և վերահաստատել արտարժույթով երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի B կարգի վարկանիշը (Long-Term Foreign-Currency Issuer Default Rating (IDR))[3]:
  • 2023 թվականի փետրվարի 1-ին Moody's Investors Service-ը («Moody's») բարելավել է բանկի տեղական արժույթով և արտարժույթով բանկերի ավանդների երկարաժամկետ B1 վարկանիշները և փոխել այդ վարկանիշների կանխատեսումը՝  բացասականից դեպի կայուն[4] ː

Բանկի բաժնետիրական կապիտալի մոտ 60%-ը պատկանում է Սուքիասյան ընտանիքին, որոնք հանդիսանում են բանկի վերջնական վերահսկող, իսկ 40%-ը տիրապետում են փոքր բաժնետերերը, որոնց թիվը կազմում է մոտ 6300։

Հայէկոնոմբանկն ունի ավելի քան 900 աշխատակից ː

Բանկի առաքելությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանկի գործունեությունն ուղղված է իր բաժնետերերի, հաճախորդների, աշխատակիցների և հասարակության համար անհրաժեշտ բարիքների ստեղծմանը։ Բանկն իր հիմնական առաքելությունը և զարգացման հեռանկարները դիտարկում է հետևյալ 4 ուղղություններով.

  • որպես Հայաստանի տնտեսության զարգացմանը նպաստող օղակ /հասարակության տեսակետից/,
  • որպես արդյունավետ ներդրման ոլորտ /բաժնետերերի տեսակետից/,
  • որպես հուսալի և կայուն գործընկեր /հաճախորդների և գործընկերների տեսակետից/,
  • որպես ցանկալի գործատու /աշխատակազմի տեսակետից/։

1. Բանկն իր առաքելությունը տեսնում է որպես միջազգային չափանիշներով ռիսկերի կառավարման գործուն համակարգով, առաջընթաց տեխնոլոգիաներով զարգացող, օրինապաշտ, թափանցիկ կառույցի զարգացում, որն իր գործունեությամբ նպաստում է ոչ միայն Հայաստանի բանկային համակարգի կայունությանը, այլև երկրի տնտեսության զարգացմանը

2. Որպես գրավիչ ներդրման ոլորտ՝ բանկը ենթադրում է իր բաժնետոմսերի արժեքի հաշվեկշռային/ շուկայական աճ՝ զուգակցված ամենամյա շահաբաժինների վճարման քաղաքականությամբ՝ զարգացնելով կորպորատիվ կառավարման արժեքները

3. Փոխշահավետ պայմաններով օգտագործելով իր լայն մասնաճյուղային ցանցը, ստանձնած բոլոր պարտավորությունների կատարում թե՛ հաճախորդների, թե՛ գործընկերների (ներքին, միջազգային) նկատմամբ՝ մատուցելով բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ, վերջինիս մշտական ընդլայնմամբ և բազմազանմամբ, միջազգային չափանիշներին մոտեցմամբ

4. Որպես գործատու՝ արդյունավետ կադրային քաղաքականության վարմամբ, աշխատակիցների մասնագիտական առաջընթացի և բարեկեցության ապահովում՝ նրանց աշխատանքային գործունեության և ունակությունների համաձայն։

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ գործունեությունն ուղղված է բաժնետերերի, հաճախորդների, աշխատակիցների և հասարակության համար անհրաժեշտ բարիքների ստեղծմանը։

Մասնաճյուղային և սպասարկման ցանց[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայէկոնոմբանկն ունի լայն մասնաճյուղային ցանց[5]՝ բաղկացած 55 մասնաճյուղից (ներառյալ Գլխամասային գրասենյակը), որոնցից 32-ը գտնվում է Երևանում, 22-ը՝ Հայաստանի մարզերում, 1-ը՝ Արցախի Հանրապետությունում։

Հայէկոնոմբանկ ԲԲԸ-ն վերահսկվում է ԿԲ-ի կողմից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բանկի կայքէջ».
  • Բանկի պատմությունը