Մաքուր երկաթի գործարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մաքուր երկաթի գործարան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Կայքpureironplant.am
ԲորսաՀՖԲMQER

Մաքուր երկաթի գործարանը մոլիբդենի խտանյութ վերամշակող բաց բաժնետիրական ընկերություն է։ Հիմնադրվել է 1960 թվականին։ Մինչև 1976 թվականը զբաղվել է մետաղներից ու մետաղական միացություններից փոշի ստանալու և արուրքներ պատրաստելու տեխնոլոգիայի մշակմամբ ու կատարելագործմամբ, ապա՝ տարբեր հալածոների արտադրությամբ։ Սերիական արտադրությունն սկսել է 1976 թվականից, 1980 թվականին թողարկել 5 միլիոն ռ. մետաղափոշի և հալածո։ Գիտահետազոտական կապերի մեջ է եղել ԽՍՀՄ սև մետալուրգիայի մինիստրության սև մետաղների կենտրոնական, Ուկրաինական ԽՍՀ հատուկ պողպատի, Դոնեցկի սև մետաղների և այլ գիտահետազոտական ինստիտուտների հետ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 371 CC-BY-SA-icon-80x15.png