Տելեկոմ Արմենիա
Տելեկոմ Արմենիա | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն |
Հիմնադրված է | մարտ, 1995 |
Հիմնադիր | Հայկ Եսայան |
Վայր | Երևան, Հայաստան |
Երկիր | Հայաստան |
Արդյունաբերություն | հեռուստահաղորդակցության արդյունաբերություն և բջջային հեռախոսների ինդուստրիա |
Արտադրանք | Բջջային կապ, ֆիքսված կապ, Ինտերնետ IPTV |
Մայր ընկերություն | Թիմ Տելեկոմ Արմենիա |
Սեփականատեր | Թիմ Տելեկոմ Արմենիա[1] |
Կայք | telecomarmenia.am |
Մասնակից է | ITU Telecommunication Development Sector?[2] |
Բորսա | ՀՖԲ․ AMTL |
Տելեկոմ Արմենիա ԲԲԸ[3]-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերություն է, որը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։
Այն այժմ գործում է Team Telecom Armenia, իսկ նախկինում՝ Բիլայն և ԱրմենՏել ապրանքանիշերի ներքո։ Ընկերությունը ներկայումս ունի շուրջ 2000 աշխատակից։
Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Երևան քաղաքի Ազատության պողոտայի 24/1 հասցեով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Team Telecom Armenia-ն պատկանում է «ԹԻՄ» ՓԲԸ-ին, որը հիմնադրվել է հայ գործարարներ Հայկ և Ալեքսանդր Եսայանների կողմից։ 2020 թվականի նոյեմբերին «ԹԻՄ» ՓԲԸ-ն (իրավանախորդը՝ «ԹԻՄ» ՍՊԸ) ձեռք բերեց[4] «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի (Beeline ապրանքանիշ) 100% բաժնետոմսերը՝ դառնալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին ենթահամակարգի ժառանգորդը։ Գործարքից հետո «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ն վերանվանվել է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի, որը մինչև վերաբրենդավորումը գործել է Beeline ապրանքանիշի ներքո։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականին ընկերությունը Nokia-ի հետ համագործակցությամբ սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ, 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը[5]։ 2022-ին ցանցը հասանելի է դարձել մարզային 7 խոշոր քաղաքներում, 3 գյուղերում, ինչպես նաև Երևանի Դավթաշեն, Արաբկիր ու Ավան վարչական շրջաններում։
«Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ն հիմնովին վերազինեց և բարելավեց DWDM ցանցը, ինչը հնարավորություն ընձեռեց ակտիվորեն մուտք գործելու դեպի Մերձավոր Արևելք տարանցիկ կապուղիների և ինտերնետի վաճառքի շուկա։ Կարճ ժամանակահատվածում ընկերությունը դարձավ տարածաշրջանի՝ դեպի Մերձավոր Արևելք տարանցիկ կապուղիներ և ինտերնետ արտահանող խոշորագույն ընկերություններից մեկը։ Ներկայումս ընկերությունը ծառայություններ է մատուցում Մերձավոր Արևելքի ավելի քան 5 երկրների հեռահաղորդակցության ոլորտի առաջատար կազմակերպություններին։
Այս ցանցի կառուցման, երկրում գերարագ ինտերնետի հասանելիությունը բարելավելու ու Հայաստանում հզոր թվային տնտեսությանն աջակցելու նպատակով 2022-ին Team Telecom Armenia-ն Միջազգային ֆինանսական կորպորացիա (IFC) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (EBRD) միջազգային ֆինանսական կառույցներից, ինչպես նաև Ամերիաբանկից ներգրավել է[6] 45 մլն դոլարի ֆինանսավորում։
Այժմ Team Telecom Armenia-ն տրամադրում է 2G (GSM), 3G (UMTS) և 4G (LTE) ստանդարտի շարժական կապ, ամրակցված հեռախոսակապի ծառայություններ, ապահովում է ինտերնետ հասանելիություն FTTH, FTTB, VDSL և ADSL տեխնոլոգիաներով։ Ընկերությունը մատուցում է նաև թվային հեռուստատեսության IPTV և OTT ծառայություններ։ Team TV-ի բաժանորդներն ունեն շուրջ 190 տեղական ու միջազգային առաջատար հեռուստաալիքներ հեռուստացույցով կամ բջջային հեռախոսով, ինչպես նաև catch-up ֆունկցիայի շնորհիվ՝ եթերաժամից հետո 7 օրվա ընթացքում նախընտրելի հաղորդումը, ֆիլմը կամ հեռուստատեսային ծրագիրը դիտելու հնարավորություն։
Ընկերության My Team հավելվածի միջոցով բաժանորդները կարողանում են մեկ հպումով ստուգել հաշվեկշռի և փաթեթների մնացորդները, փոփոխել սակագնային փաթեթները, ակտիվացնել ավտոմատ վճարումներ, ինչպես նաև ծանոթանալ Team Telecom Armenia-ի ամենավերջին նորություններին ու ակցիաներին և կատարել գնումներ E-shop առցանց խանութից։
2022 թվականից Team Telecom Armenia-ի 18 գրասենյակներում տեղակայված «ԹԻՄ ՓԵՅ» ՓԲԸ (Team Pay) վճարահաշվարկային ընկերության մասնաճյուղերում կարելի է կատարել[7] ֆինանսական գործարքներ «մեկ պատուհան» սկզբունքով»։ Team Pay բջջային հավելվածի թողարկումը նախատեսվում է 2023-ին։
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում ընկերությունն աջակցում է տեխնոլոգիական[8], կրթական[9] ու գիտական[10], ինչպես նաև բնապահպանական նախագծերի, նպաստում հայկական բովանդակության ստեղծմանն ու տարածմանը[11], աջակցում մարզերի զարգացմանը, ինչպես նաև թիմային ոգին խրախուսող նախաձեռնությունների։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://hetq.am/hy/article/152459
- ↑ https://www.itu.int/hub/membership/our-members/directory/?myitu-industry=true&request=sector-members
- ↑ «Հայկ Եսայան. Team Telecom Armenia-ն առաջին IPO տելեկոմը դառնալու ճանապարհին է». Banks.am. Վերցված է 2023 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ ««Թիմ Տելեկոմ Արմենիա»-ն գնեց Բիլայնը». infocom.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ ««Տելեկոմ Արմենիա»-ն Nokia-ի հետ համագործակցությամբ մեկնարկեց 25 Գբ/վ արագությամբ «Ապագայի ցանցը»». Բիզնես 24 - Տնտեսական, Ֆինանսական և Բիզնես Լրատվություն (անգլերեն). 2021 թ․ հուլիսի 2. Վերցված է 2023 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Team Telecom Armenia-ն ներգրավել է $45 մլն ֆինանսավորում». Banks.am. Վերցված է 2023 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Դիջիթեք-ում Team-ը ներկայացել է ընկերությունների խմբով». iTel.am. Վերցված է 2023 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ Limited, Clover Media (2022 թ․ հուլիսի 1). «Team Telecom Armenia-ն Tech Week Gyumri-ի գործընկերն է». b24.am. Վերցված է 2023 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Team Telecom Armenia-ն՝ Koreez-ի տեխնոլոգիական գործընկեր». iTel.am. Վերցված է 2023 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Team Telecom Armenia-ն STARMUS փառատոնի գործընկերն է». armenpress.am. Վերցված է 2023 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Be different with an Armenian ringtone; State Symphony Orchestra of Armenia and Team present new project». telecom.arka.am. Վերցված է 2023 թ․ ապրիլի 13-ին.
|