Արցախ ՀԷԿ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արցախ ՀԷԿ
120 x 43px
Տեսակշահույթ հետապնդող
Ընկերության տեսակբաց բաժնետիրական ընկերություն
Հիմնադրված է2007 թվականի նոյեմբերի 1
ՀիմնադիրԱրցախի կառավարություն
ՎայրՍտեփանակերտ
ԵրկիրFlag of Artsakh.svg Արցախ
ՏնօրենՎահրամ Բեգլարյան
Արդյունաբերությունէներգետիկա
Արտադրանքէլեկտրաէներգիա
Աշխատողների թիվ160
Նախկին«Արցախէներգո» ՓԲԸ
Սեփականատերբաժնետերեր
Կայքartsakhhek.am
ԲորսաՀՖԲAHEK
«Թրղի-3» ՓՀԷԿ-ի շենքը, Հաթերք, Մարտակերտի շրջան, Արցախ

Արցախ ՀԷԿ ԲԲԸ, առաջին հայկական բաց բաժնետիրական ընկերությունը, որը հիմնադրվել է Արցախի կառավարության՝ 2007 թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ՝ ի սկզբանե որպես փակ բաժնետիրական ընկերություն, որի համաձայն՝ ընկերության 100% բաժնետոմսերի սեփականատեր էր կառավարությունը։ Արցախի կառավարության 2008 թվականի մայիսի 13-ի մեկ այլ որոշմամբ՝ «Արցախ ՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպվել է բաց բաժնետիրական ընկերության[1]։

Ընկերության բաժնետոմսերի տեղաբաշխմանը մասնակցել է, ընդհանուր առմամբ, 1265 բաժնետեր՝ աշխարհի 10 երկրներից։ «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի գործունեության հիմնական ուղղությունն էլեկտրաէներգիայի արտադրությունն է, որն էլ հանդիսանում է շահույթի ստացման միակ աղբյուրը։ 2015 թվականի հուլիսի դրությամբ՝ «Արցախ ՀԷԿ»-ն ունի 6 գործող հիդրոէլեկտրակայան՝ 71.7 մեգավատ/ժամ դրվածքային հզորությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն հիմնադրվել է Արցախի Հանրապետության կառավարության 2007 թ. նոյեմբերի 1-ի N 484 որոշմամբ (պետական գրանցում է ստացել 2007 թվականի դեկտեմբերի 12-ին «Արցախ ՀԷԿ» անվանումով և «փակ բաժնետիրական ընկերություն» կազմակերպա-իրավական ձևով), որի համաձայն՝ ընկերության 100% բաժնետոմսերի սեփականատեր էր ԼՂՀ-ը՝ ի դեմս կառավարության։ «Արցախ ՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծվել է «ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ» ՓԲԸ-ի (գրանցված՝ ԼՂՀ-ի արդարադատության նախարարության ռեգիստրի բաժնի կողմից 28.02.2005 թ., գրանցման համար՝ 443.120.20892, վկայական՝ 001350) առանձնացման միջոցով վերակազմակերպման արդյունքում և հանդիսանում է նրա իրավահաջորդը՝ բաժանիչ (առանձնացման) հաշվեկշռին համապատասխան։ Արցախի Հանրապետություն կառավարության 2008 թվականի մայիսի 13-ի «Արցախ ՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպելու մասին» թիվ 360 որոշման համաձայն՝ «ԱՐՑԱԽ ՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորման միջոցով վերակազմակերպվել է «Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության։ 2008 թվականի հունիսի 9-ից ընկերությունը կրում է «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ ֆիրմային անվանումը և կազմակերպա-իրավական ձևը։[1]

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն իր գործունեության ընթացքում կազմակերպել է բաժնետոմսերի 3 հրապարակային տեղաբաշխում՝ 2009, 2010 և 2011 թվականներին։

Արտադրական հնարավորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թրղի-1» ՓՀԷԿ-ի սարքավորումները, Մարտակերտի շրջան, Արցախի Հանրապետություն

2015 թվականի հուլիսի դրությամբ՝ «ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ-ի դրվածքային հզորությունը կազմել է 71.7 մեգավատ/ժամ։ Ընկերության կազմի մեջ մտնում են հետևյալ ՀԷԿ-երը՝

2015 թվականի հուլիսի դրությամբ՝ նախատեսվում է կառուցել Թրղի-4 ՓՀԷԿ-ը։ 2012 թվականին ընկերության կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալը կազմել է 133.2 Մլն կիլովատ/ժամ։

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի հիմնական ակտիվը Սարսանգի հիդրոէլեկտրակայանն է, որը կառուցվել է 1976 թվականին ԼՂՀ հիմնական գետի՝ Թարթառի վրա և համարվում է նախկին ԽՍՀՄ լավագույն և սարքավորումներով առավելագույնս հագեցած ՀԷԿ-երից մեկը։ Այն հագեցած է երկու հիդրոտուրբիններով՝ յուրաքանչյուրը 25 մվտ/ժ դրվածքային հզորությամբ և վայրկյանում 33.2 մ3 ջրի օգտագործման ծավալներով։ Տուրբինները կապիտալ վերանորոգվում են յուրաքանչյուր 7 տարին մեկ։ Բացի դրանից, ամեն 3 տարին մեկ կատարվում են պարտադիր վերականգնողական աշխատանքներ։

Սարսանգի ՀԷԿ-ը տեղակայված է Սարսանգի ջրամբարի վրա։ Վերջինս ունի 500 միլիոն մ3 արդյունավետ ծավալ։ Ամբարտակի բարձրությունը և լայնությունը կազմում են համապատասխանաբար 730 մ և 550 մ, որը նույնիսկ եվրոպական երկրների շարքում համարվում է ամենաբարձրերից մեկը[3]։

Ֆինանսատնտեսական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի գործունեության հիմնական ուղղությունն էլեկտրաէներգիայի արտադրությունն է, որն էլ հանդիսանում է շահույթի ստացման միակ աղբյուրը։ Ընկերությունն իր գործունեությունը ծավալում է ներքին շուկայում։ Արտադրված էլեկտրաէներգիան ընկերությունը վաճառում է «Արցախէներգո» ՓԲԸ-ին և «ԷՅ-Ի-ՋԻ» ՍՊԸ-ին, որոնք ունեն Արցախի Հանրապետության տարածքում էլեկտրաէներգիայի փոխանցման և բաշխման լիցենզիա։ Վաճառքն իրականացվում է համաձայն առքուվաճառքի համապատասխան պայմանագրերի, որոնք գրանցված են Արցախի Հանրապետության Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից։ Վաճառքի գները որոշվում են Հանձնաժողովի կողմից սահմանված սակագների հիման վրա[4]։

Բաժնետիրական կապիտալ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԷԿ-երի շինարարության ծրագրերը ֆինանսավորվում են բաժնետոմսերի տեղաբաշխումից ներգրավված միջոցների և փոխառությունների հաշվին։ Ընդհանուր առմամբ, ընկերությունը կազմակերպել է բաժնետոմսերի 3 հրապարակային տեղաբաշխում.

  1. 2009 թվականի հունվար–մայիս, որի արդյունքում տեղաբաշխվել է 862,074 բաժնետոմս՝ յուրաքանչյուր բաժնետոմսի համար 1,000 դրամ անվանական արժեքով,
  2. 2010 թվականի նոյեմբեր–դեկտեմբեր, որի արդյունքում տեղաբաշխվել է 1,400,000 բաժնետոմս՝ յուրաքանչյուր բաժնետոմսի համար 1,000 դրամ անվանական արժեքով,
  3. 2011 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր, որի արդյունքում տեղաբաշխվել է 3,287,926 բաժնետոմս, յուրաքանչյուր բաժնետոմսի համար 1,000 դրամ անվանական արժեքով։

Նշված բաժանորդագրումների արդյունքում Ընկերության կանոնադրական կապիտալն աճել է 5 մլրդ 550 մլն դրամով, և 2012 թվականի Ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 10 մլրդ 650 մլն դրամ[5]։

Ընկերության բոլոր բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի երկրորդային՝ B ցուցակում։ Ընկերության բաժնետոմսերի իրացվելիությունն ապահովում է «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն, որն ապահովում է բաժնետոմսերի առուվաճառքի ամենօրյա գնանշումները։ «Արմսվիսբանկ»-ը հանդիսանում է նաև «Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերի տեղաբաշխողն ու հաշվարկային բանկը[6]։

Բաժնետերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի կանոնադրական կապիտալի կառուցվածքը բաժնետոմսերի 3-րդ տեղաբաշխումից հետո ընդունել է հետևյալ տեսքը՝

  • 47.89%, կամ՝ 5,100,000,000 դրամ – Արցախի կառավարություն,
  • 35.0%, կամ՝ 3.726.863.000 դրամ - թվով 4 խոշոր բաժնետեր,
  • 17.11%, կամ՝ 1,823,137,000 դրամ - 1261 փոքր բաժնետերեր։

Այսպիսով, ընկերության բաժնետոմսերի տեղաբաշխմանն մասնակցել է, ընդհանուր առմամբ, 1265 բաժնետեր՝ աշխարհի 10 երկրներից։[5] «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի երրորդ լրացուցիչ տեղաբաշխման արդյունքներով ավելացել է ընկերության խոշոր բաժնետերերի թիվը։ Հաշվի առնելով խոշոր բաժնետերերի՝ ընկերության խորհրդի կազմում ընդգրկվելու ցանկությունը՝ խորհրդի քանակական կազմը 2011 թվականին 5 անդամից փոխվեց 7 անդամի։ Բաժնետոմսերի երրորդ լրացուցիչ տեղաբաշխման արդյունքներով՝ ընկերության ամենախոշոր բաժնետերն Արցախի Հանրապետությունն է՝ ի դեմս կառավարության։

Ստորև ներկայացվում են «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի 5 խոշոր բաժնետերերը՝ իրենց գրանցման վայրերով, հասարակ բաժնետոմսերի քանակով և ընկերության կանոնադրական կապիտալում ունեցած բաժնեմասով։

Հ/Հ Բաժնետերը Գրանցման վայրը Բաժնետոմսերի քանակը Տոկոսը
1. Արցախի կառավարություն Արցախ 5,100,000 հատ 47.89%
2. «Մ.Էներգոինվեստ» ՓԲԸ Արցախ 1,274,057 հատ 11.96%
3. Ժոզեֆ Ուղուռլյան ԱՄՆ 1,262,901 հատ 11.86%
4. «Մուլտիկոնտինինտալ դիտրիբյուշն» ՍՊԸ Միացյալ թագավորություն 868,270 հատ 8.15%
5. «Զանգեզուրի պղ.-մոլ. Կոմբինատ» ՓԲԸ Հայաստան 657,933 հատ 6.18%

Անուղղակիորեն ընկերության խոշոր բաժնետեր է հանդիսանում հայազգի գործարար Վարտան Սերմաքիսը (Շվեյցարիա), քանի որ նրան են պատկանում խոշորությամբ 2-րդ և 4-րդ բաժնետեր ձեռնարկությունների՝ «Մ. Էներգոինվեստ» ՓԲԸ-ի և «Մուլտիկոնտինենտալ դիստրիբյուշն» ՍՊԸ-ի բաժնետոմսերը՝ ընդհանուր առմամբ 20.11 տոկոսով[7]։

Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի կառավարումը կատարվում է կորպորատիվ սկզբունքով, որն ուղղված է ոչ միայն բաժնետերերի աչքերում ընկերության դրական պատկերի ձևավորմանը, այլև՝ ռիսկերի նվազեցմանը, ընկերության բնականոն գործունեության և ֆինանսական ցուցանիշների կայուն աճի ապահովմանը։ Հաշվի առնելով, որ ընկերությունը հիմնադրվել է ԼՂՀ-ում, իսկ Արցախում կորպորատիվ կառավարման ընդունված սկզբունքները սահմանվում են հիմնականում «Բաժնետիրական ընկերությունների մասին» ԼՂՀ օրենքով և այլ օրենքներով՝ ուստի, ընկերության կառավարման համակարգը կառուցված է այդ օրենսդրության պահանջների շրջանակներում։ Ավելին, ընկերության կառավարման մարմինների գործունեությունը կարգավորվում է նաև ընկերության կողմից հաստատված առանձին կանոնակարգերով, որոնց մշակման հիմքում հաշվի են առնվել ոչ միայն ԼՂՀ-ում և ՀՀ-ում սահմանված, այլ նաև՝ արժեթղթերի զարգացած շուկա ունեցող երկրներում ձևավորված կորպորատիվ կառավարման սկզբունքները և էներգետիկ ոլորտում գործող օտարերկրյա հայտնի ընկերությունների փորձը։

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի կառավարման մարմինները հետևյալներն են՝

  • Բաժնետերերի տարեկան ժողով,
  • Տնօրենների խորհուրդ,
  • Գլխավոր տնօրեն,
  • Վերստուգող հանձնաժողով,
  • Կորպորատիվ քարտուղար,
  • Գլխավոր հաշվապահ[8]։

2012 թվականի Դրությամբ՝ «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն ունի 160 աշխատակից, որոնցից վարչական՝ 44, իսկ արտադրական և սպասարկման ոլորտում ընդգրկված՝ 116 աշխատակից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]