Էլեկտրաէներգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեկտրաարտադրման եղանակ

էլեկտրաէներգիա, ֆիզիկական տերմին, լայնորեն տարածված է տեխնիկայում և կենցաղում՝ էլեկտրական էներգիայի քանակի որոշման համար։ Էլեկտրական էներգիայի արտադրության և սպառման չափման հիմնական միավորը կիլովատտ-ժամն է (և նրա բազմակի միավորները)։ Ավելի ճշգրիտ նկարագրելու համար օգտագործվում են այնպիսի պարամետրեր, ինչպիսիք են լարումը, հաճախականությունը և փոփոխական հոսանքը, անվանական և առավելագույն էլեկտրական հոսանքը։

Էլեկտրահաղորդման գծեր

Էլեկտրական էներգիան նաև համարվում է ապրանք, որը ձեռք են բերում մեծածախ շուկայի մասնակիցները (էներգախնայողական ընկերությունները և խոշոր սպառողները) արտադրող ընկերություններից, իսկ մանրածախ շուկայի մասնակիցները՝ էներգամատակարարման ընկերություններից։ Միջազգային առևտրում էլեկտրական էներգիայի գինը սովորաբար արտահայտվում է մեկ կիլովատտ-ժամի դիմաց ցենտներով կամ հազար կիլովատտ-ժամի դիմաց՝ դոլարով։

Էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհում էեկտրաէներգետիկայի արտադրման դինամիկան (Տարի — մլրդ կՎտ*ժամ).

  • 1890 — 9
  • 1900 — 15
  • 1914 — 37,5
  • 1950 — 950
  • 1960 — 2300
  • 1970 — 5000
  • 1980 — 8250
  • 1990 — 11800
  • 2000 — 14500
  • 2005 — 18138,3
  • 2007 — 19894,9
  • 2013 — 23127[1]
  • 2014 — 23536,5[2]
  • 2015 — 24255[3]
  • 2016 — 24816[4]

Էլեկտրաէներգետիկայի արտադրման խոշոր երկրները համարվում են ԱՄՆ-ն ու Չինաստանը՝ արտադրելով համապատասխանաբար 24% և 18 %, ինչպես նաև Հնդկաստանը, Ռուսաստանը և Ճապոնիան։

2012 թվականից սկսած՝ Չինաստանը զբաղեցնում է էլեկտրաէներգիա արտադրող երկրներից առաջատարի դեր[5][4]։

Էլեկտրաէներգիայի արդյունաբերական արտադրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեկտրակայանի տեսակը Ռուսաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մասնաբաժինը(2000 թվական[6]) Ռուսաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի մասնաբաժինը (2016 թվական[7]) Աշխարհում արտադրվող էլեկտրաէներգիայի մասնաբաժինը (1973 թվական[3]) Աշխարհում արտադրվող էլեկտրաէներգիայի մասնաբաժինը (2015 թվական[3]) Էներգիայի բաժինը՝ փոխակերպված էլեկտրականի Էներգիայի կորստի մասնաբաժինը իր արտադրման ընթացքում
Ջերմաէլեկտրակայան 67%; 582,4 մլրդ կՎտ·ժ 64,2%; 687,8 մլրդ կՎտ·ժ 75,2%; 66,3%;
Հիդրոէլեկտրակայան 19%; 164,4 մլրդ կՎտ·ժ 17,3%; 186,7 մլրդ կՎտ·ժ 20,9% 16,0%
Ատոմակայան 14%; 128,9 մլրդ կՎտ·ժ 18,6 %; 196,4 մլրդ կՎտ·ժ 3,3% 10,6%

Վերջերս, բնապահպանական խնդիրների, հանածո վառելիքի դեֆիցիտի և նրա անհավասար աշխարհագրական բաշխման հետ կապված, նպատակահարմար է դառնում արտադրել էլեկտրաէներգիա՝ օգտագործելով քամու էներգիայի կայանքները, արևային մարտկոցները և փոքր գազագեներատորները։

Որոշ երկրներում՝ օրինակ Գերմանիայում, են ընդունվել հատուկ ծրագրեր, որոնք խրախուսում են տնային տնտեսությունների կողմից էլեկտրաէներգիայի արտադրության մեջ ներդրումները։

Էլեկտրաէներգիայի համաշխարհային շուկա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին էլեկտրաէներգիայի համաշխարհային շուկան գնահատվել է 5,61 մլրդ դոլա[8]ր։ Էլեկտրաէներգիայի առքուվաճառքի գրեթե 9/10 ծավալները բաժին են ընկնում եվրոպական երկրներին։ Խոշորագույն արտահանողներն են Ֆրանսիան (1,75 մլրդ դոլար), Գերմանիան (731 մլն դոլար), Նիդերլանդները (410 մլն դոլար), Իսպանիան (358 մլն դոլար), Բոսնիա և Հերցեգովինան (294 մլն դոլար). Խոշորագույն ներմուծողներ են Իտալիան (2,21 մլրդ դոլար), Մեծ բրիտանիան (1,07 մլրդ դոլար), Մարոկկոն (360 մլն դոլար), Հունաստանը (328 մլն դոլար

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2014-06-22-ին։ Վերցված է 2014-07-04  BP Statistical Review of World Energy June 2014.xlsx
  2. «BP Statistical Review of World Energy 2015 workbook»։ Արխիվացված է օրիգինալից 20 June 2015-ին։ Վերցված է 14 July 2015 
  3. 3,0 3,1 3,2 «KEY WORLD ENERGY STATISTICS»։ iea.org (անգլերեն)։ IEA։ 2017։ Արխիվացված է օրիգինալից 2017-11-15-ին։ Վերցված է 2018-02-20  с. 30
  4. 4,0 4,1 «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-05-ին։ Վերցված է 2021-03-14 
  5. Китай занимает лидирующее место по объему выработки электроэнергии — китайский чиновник_Russian.news.cn Archived 2013-12-28 at the Wayback Machine.
  6. Энергетика // журнал Наука и жизнь
  7. «Архивированная копия»։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-06-ին։ Վերցված է 2018-02-20 
  8. По данным внешнеторгового справочника https://oec.world

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]