Երևանի ոսկերչական գործարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երևանի ոսկերչական գործարան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան

«Երևանի ոսկերչական գործարան - 1 Գնոմոն», բաց բաժնետիրական ձեռնարկություն ՀՀ մայրաքաղաք Երևանում[1]։

Հիմնադրվել է 1950 թվականին (գործարան), «Արծաթագործ» արտելի հիման վրա։ Ոսկերչական գործարան է կոչվել 1965 թվականից։

Արտադրում է 85-90 տեսակի ոսկերչական իրեր, մատանիներ, ականջօղեր, շղթաներ, ապարանջաններ, կախազարդեր, կրծքազարդեր, վզնոցներ և այլ ոսկերչական զարդեր` բնական թանկարժեք, կիսաթանկարժեք և արհեստական քարե ներդիրներով[2]։ Արտադրությունը կազմակերպված է հոսքային եղանակով։ Ունի ձուլման, մամլման, հավաքման, քարամրացման, փայլեցման և այլ արտադրամասեր։

Խորհրդային շրջանում հումքի որոշ տեսակներ (թանկարժեք և կիսաթանկարժեք զմրուխտ, ադամանդ, սուտակ, շափյուղա են) 1951 թվականից կոոպերացման կարգով ստացել է Լենինգրադի և Սվերդլովսկի «Ռուսսամոցվետի» գործարաններից, Նոր Հաճնի ճշգրիտ տեխնիկական քարերի գործարանից։

Ընկերությանն է պատկանում «Գնոմոն» ոսկերչական խանութների ցանցը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Թողարկողներ»։ cda.am։ Հայաստանի ֆոնդային բորսա 
  2. «Gnomon»։ yerevanmall.am։ Արխիվացված է օրիգինալից 2021-04-19-ին։ Վերցված է 2021-04-19 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png