Հանցագործություն
Հանցագործություն, պատմականորեն փոփոխական սոցիալական և քրեաիրավական բացասական երևույթ, որը կատարվում է որոշակի տարածքում, այս կամ այն ժամանակահատվածում[1]։
Անբարո արարքները, բարին ու չարը բնորոշ են մարդկային յուրաքանչյուր հասարակությանը, սակայն նախնադարյան հասարակության մեջ կատարվող հակահամայնքային գործողությունները և դրանց համար պատժամիջոցները չէին նշանակում, որ առկա է հանցագործություն։ Հանցագործություն հասկացությունն առաջացել է միայն իրավունքների ձևավորման հետ միասին։
Հանցագործության հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմական փոփոխականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանցագործության վիճակը ժամանակի ընթացքում փոփոխվում է. այն կախված է հանցագործության բովանդակությունից, միտումներից, պատճառներից ու պայմաններից։ Քրեական հանցագործություն համարվող գործողությունների փոփոխություններն ու շրջանակը ենթակա են փոփոխությունների. ընթանում է մշտական արարքների քրեականացում, որոնք հասարակության համար վտանգավոր են և ապաքրեականացնում են հասարակության համար վտանգավոր գործոնները։ Օրինակ, Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգիրքը քրեականացրել է նախկինում գոյություն չունեցող համակարգչային հանցագործությունները, ապաքրեականացված չարաշահումները, ոչ բռնի սոդոմիան[2]։
Սոցիալական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինչպես հանցագործները, այնպես էլ տուժածները հանդիսանում են հասարակության անդամներ։ Հանցագործությունը վնասում է ոչ միայն կոնկրետ անձին, այլ նաև հասարակությանը։ Հանցագործության կողմից հասցված վնասները խախտում են հասարակության գործունեությունը, նրա անդամների միջև փոխհարաբերությունները։
Հանցագործության պայմաններն ու պատճառները կրում են նաև սոցիալական բնույթ։ Հանցագործությունը որոշվում և փոխկապակցվում է այլ սոցիալական երևույթների՝ տնտեսության, քաղաքականության, գաղափարախոսության, հասարակության հոգեբանության, օրենքի հետ։
Իրավական շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանցագործության հիմնական մասը հանցանքն է։ Հանցագործությունների թվին վերաբերում են ոչ բոլոր սոցիալ-բացասական արարքները, այլ միայն նրանք, որոնք հանդես են գալիս իրավունքին հակառակ։
Նեգատիվություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանցագործությունը վնաս է հասցնում նորմալ հասարակական հարաբերություններին, քանի որ այն համարվում է բացասական երևույթ։ Այնուամենայնիվ, որոշ քրեակատարողական տեսությունների հիման վրա եկել են այն եզրակացության, որ հանցագործությունն առողջ հասարակության անբաժանելի մասերից մեկն է[3]։
Համակարգային բնույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանցագործությունը չի հանգում բոլոր տեսակի միավորման մեխանիկական հանցանքներին։ Այն ունի համակարգային հատկություններ. անհատական տարրերի միջև կան կայուն հարաբերություններ, ինչպես նաև այլ արտաքին սոցիալական երևույթների հետ։
Հանցագործության ցուցանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանցավորության մակարդակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանցավորության մակարդակը հանցագործության քանակական բնութագիրն է։ Մակարդակը կարող է չափվել ինչպես բացարձակ արտահայտությամբ (հանցագործությունների թիվը որոշակի ժամանակահատվածում, որոշակի տարածքում), այնպես էլ հարաբերությամբ։
Հարկ է նշել, որ հանցավորության մակարդակը որպես գործոն կախված է հիմնականում հանցագործությունները գրանցող մարմինների և նրանց թվաքանակի հետ։
Հանցավորության մակարդակի նվազումը (ինչպես բացարձակ, այնպես էլ հարաբերական) հանդիսանում է բազմաթիվ երկրների իրավապահ մարմինների գերակա խնդիրը։ Թեև տեսականորեն հանցավորության մակարդակի նվազումը որպես զեկույցներում քանակական ցուցանիշ պետք է ուղղակիորեն համապատասխանի կատարված հանցագործությունների փաստացի թվին, գործնականում հաճախ նկատվում է ոչ միայն ուղղակի, այլև հակադարձ փոխկապակցվածություն. հանցավորության մակարդակը նվազեցնելու նպատակով մի շարք երկրներում հանցագործությունների վերաբերյալ քաղաքացիների ցուցմունքները չեն ընդունվում այս կամ այն պատրվակով։ Ընդ որում, հանցավորության մակարդակը` որպես ցուցանիշ, իսկապես նվազում է, թեև փաստացի կատարված կամ կատարվող հանցագործությունների թիվը կարող է աճել, օրինակ` իրավասու մարմինների ուղղակի անգործության հետևանքով։
Մասնավորապես, եթե հանցագործության բացարձակ մակարդակը հավասար է զրոյի, ապա դա ամենևին չի նշանակում, որ ոչ մի հանցագործություն չի կատարվել։
Հանցագործությունների տեսակներ | Ռուսաստան (2013)[4] | ԱՄՆ (2012)[5] | Միացյալ թագավորություն (2000)[6] | Ֆրանսիա (2000)[6] | Գերմանիա (2000)[6] |
---|---|---|---|---|---|
Սպանություն[7] | 8,6 | 4,8 | 1,4 | 1,7 | 1,1 |
Բռնաբարություն[8] | 4,4 | 26,7 | 14,2 | 13,9 | 9,1 |
Ավազակություն | 189 | 116,3 | 157,4 | 40,1 | 72,1 |
Հանցագործությունների տեսակներ | Ուկրաինա (2000)[6] | Լեհաստան (2000)[6] | Հնդկաստան (2000)[6] | Հարավաֆրիկյան Հանրապետություն (2000)[6] | Ճապոնիա (2000)[6] |
Սպանություն | 9,4 | 5,6 | 3,4 | 49,6 | 0,5 |
Բռնաբարություն | 2,4 | 6,2 | 1,4 | 119,5 | 1,8 |
Ավազակություն | 45,6 | 138,8 | 2,6 | 444,3 | 4,1 |
Հանցագործության կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հացագործության կառուցվածքը որոշվում է նրանում առկա տարբեր հանցագործությունների հարաբերակցության հիման վրա։ Հանցագործության հիմնական ցուցանիշներն են՝
- հանցագործությունների տարբեր տեսակների և խմբերի համամասնությունները,
- հանցագործության հարաբերակցությունը ըստ կատեգորիայի (ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր, առանձնապես ծանր),
- հանցագործությունների բաշխումը ըստ տարածքային հատկանիշի (քաղաք, գյուղ, տնտեսական շրջան),
- հանցագործությունների բաշխումը ըստ սոցիալական ոլորտների,
- հանցագործությունների բաշխումը ըստ տարիների,
- կամայական և անխոհեմ հանցագործությունների հարաբերակցությունը,
- հանցագործությունների շահադիտական, բռնի և այլ տեսակների (ըստ մոտիվացիայի) հատուկ ծանրությունը,
- իրավիճակային, կրկնվող, մասնագիտական, խմբային, կազմակերպված կամ զինված հանցագործության բաժինը,
- հանցագործությունների բացահայտված և չբատահայտված տեսակարար կշիռը,
- տղամարդկանց, կանանց, անչափահասների բաժնեմասերը և նախկինում դատապարտված գործազուրկները,
- ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ գտնվող անձինք,
- այլ կարգավիճակում գտնվող իրավախախտ քաղաքացիները,
- ազատազրկման դատապարտված և պատժի այլ ձևերից ազատված անձինք,
- Հանցագործության դինամիկան
Հանցագործության դինամիկան որոշակի ժամանակահատվածում հանցագործության մակարդակի և կառուցվածքի փոփոխությունն է։
Հանցագործության դինամիկան իր վրա ունի որոշակի ազդեցություն, ինչպես հանցագործության պտճառների և պայմանների կողմից, այնպես էլ քրեական օրենսգրքում փոփոխությունների կողմից։
Գաղտնի հանցագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոչ բոլոր կատարված հանցագործություններն են հաշվառվում վիճակագրության մեջ իրավապահ մարմինների կողմից։ Առանձնացվում են գաղտնի և չբացահայտված հանցագործություններ։ Գաղտնի հանցագործությանն են վերաբերվում այն հանցագործությունները, որոնց մասին իրավապահ մարմինները տեղյակ չեն։ Չբացահայտված հանցագործությունները այն հանցագործություններն են, որոնց մասին իրավապահ մարմինները տեղյակ են , սակայն պաշտոնապես գրանցված չեն համապատասխան փաստաթղթերում։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Криминология: Учебник / Под ред. Н. Ф. Кузнецовой, В. В. Лунеева. М., 2004. С. 90
- ↑ Криминология: учебник / Под ред. В. Н. Кудрявцева и В. Е. Эминова. М., 2005. С. 76.
- ↑ Криминология / Под ред. Дж. Ф. Шели. СПб., 2003. С. 79—80.
- ↑ Число убийств и покушений на убийство продолжает снижаться, составив в 2013 году до 8,6 на 100 тысяч человек
- ↑ Rate: Number of Crimes per 100,000 Inhabitants
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 NationMaster: Crime Statistics by country (на основе Седьмого обзора тенденций преступности и функционирования систем уголовного правосудия ООН)
- ↑ В России — с покушениями на убийство.
- ↑ В России — с покушениями на изнасилование. В США — только с применением насилия.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիտական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Розов Н. С. Концептуальные трансформации в понимании природы преступности // Вестник Новосибирского государственного университета. Серия: Философия. — Новосибирск: НГУ, 2006. — № 4 (1). — С. 58-69. — ISSN 1818-7919.
Ուսումնական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Криминология : Учебник / Под ред. Н. Ф. Кузнецовой, В. В. Лунеева. — 2-е изд., перераб. и доп. — М.: Волтерс Клувер, 2004. — 640 с — ISBN 5-466-00019-1. (Глава IV. Преступность. С. 90—119. Автор главы — Кузнецова Н. Ф.).
- Криминология: Учебник / И. Я. Козаченко, К. В. Корсаков. М.: НОРМА-ИНФРА-М, 2011. — 304 с. ISBN 978-5-91768-209-9.