Պայքար հանցագործության դեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պայքար հանցագործության դեմ, դա պետական և հասարակական մարմինների համակարգային գործունեություն է, որի նպատակն է ապահովել քրեական օրենքի կանոնները, ակտիվ ընդդիմության հանցագործությունների և հանցագործությունների կանխարգելումը, հանցագործության ճնշելը, հանցագործների նկատմամբ պատասխանատվություն կիրառելը:

Այլ տերմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել հաճախ հասարակության և հանցագործության մեջ օգտագործվում է «պայքար հանցագործության դեմ» տերմինը: Միավորված ազգերի կազմակերպությունը անցկացրել է համաժողովներ հանցագործության դեմ պայքարի և իրավախախտների մասին: «Պայքար» տերմինը բառարաններում բացատրվում է որպես մի քանի ակտիվ խմբերի ընդդիմություն, որը ուղղված է շահերին հակառակ: Ազալիա Դոլգովան նշում է, որ «պայքար» հասկացությունը լիարժեք արտացոլում է տվյալ տեսակի բնորոշ առանձնահատկությունները պետական և հասարակական գործունեության մեջ: Գրականության մեջ հանդիպում են այլ անվանումներ՝

  • Քրեական քաղաքականությունը ընկալվում է որպես գլխավոր գիծ՝ որը որոշում է հանցագործության հիմնական ուղղությունները, նպատակները և միջոցները, քրեական ձևավորման, քրեական դատավորության, ուղղիչ-աշխատանքային օրենսդրության, փորձի կիրառման և մշակման ճանապարհով, որոնք ուղղված են կանխել հանցագործությունները[1]: Ազալիա Դոլգովան նշում է, որ այդ իմաստով քրեական քաղաքականությունը նույնը կարող է դիտարկվել որպես պայքարը հանցավորության դեմ կամ որպես «պայքարի քաղաքականությունը հանցավորության դեմ», որը որոշում է նրա հիմնական ուղղությունները:
  • Պատերազմ հանցագործության դեմ: «Պատերազմ» տերմինը ավելի լայն հասկացություն ունի քան «պայքար» տերմինը: Այն ցույց է տալիս ոստիկանական ամբողջական պատժիչ միջոցառումներ թշնամու դեմ:
  • Փոխզիջում տերմինը ենթադրում է հասարակության շահերի ու քրեականի հետաքրքրությունների միջև որոնումը:
  • Հանցագործության վերահսկողություն: Հանցագործության վերահսկողության տեսությունը հիմնված է Էմիլ Դյուրկհեյմի ուսմունքի վրա, այն պետք է վերահսկել այնպես, որ դուրս չգա որոշակի սահմաններից:
  • Հանցագործության հակաազդեցությունը: Ազալիա Դոլգովան նշում է, որ այս տերմինը պետության և հասարակության մեջ չի արտացոլում ակտիվ դեր հանցագործության պայքարի դեմ: Այն ուղղված է ոչ միայն հանցագործությունների կանխմանը, այլ նաև կանխարգելմանը:
  • Ազդեցություն հանցագործության վրա: Ազալիա Դալգովան նշում է, որ ազդեցություն տերմինը ենթադրում է միակողմանի գործողություն: Հանցագործությունը ակտիվորեն դիմակայում է պետությանը:

Հանցագործության դեմ պայքարի խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրեագիտությունում երկար ժամանակ մնացել է հանցագործության դեմ պայքարում հաղթանակի հնարավորությունների վիճելի հարցը: Արտահայտվեցին ծայրահեղ տեսակետներ՝ հանցավորության դեմ պայքարի ճանաչումը սոցիալական գլխավոր խնդիր է, որը ոչ միայն անհնար է ամբողջությամբ վերացնել, այլ նաև վնասակար է հասարակության համար (Էմիլ Դյուրկհեյմ):

Ժամանակակից քրեաբանությունից բխում են այն դրույթները, թե իբրև հանցագործության պատճառներն ու պայմանները բնորոշ են յուրաքանչյուր հասարակությանը: Այն վնասակար երևույթ է և անհրաժեշտ է հասցնել նվազագույն մակարդակի: Պետության և հասարակության դեմ պայքարում թույլ չտան ընդլայնել հանցագործության ազդեցության ոլորտները, պետք է հնարավորինս ձգտել նվազեցնել դրա բացասական հետևանքները:

Հանցավորության դեմ պայքարի սկզբունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշվում են հանցագործության դեմ պայքարի հետևյալ կետերը՝

  • Հանցագործությունների կանխարգելում, այլ ոչ թե հանցագործության դեմ կոնկրետ արձագանք:
  • Հանցագործության կատարման անշահավետ ձեռքբերում:
  • Մի շարք անձանց իրական պատասխանատվության և բացահայտման ապահովմանը:
  • Արձագանքման ժամանակ կիրառել միջոցներ միայն օրենքի խախտման հայտնաբերման դեպքում, այլ ոչ թե հանցավոր մտադրության կամ տվյալ անձի սոցիալական վտանգի դեպքում:
  • Հանցավորի անձնական պատասխանատվությունը հանցագործության կատարման համար:
  • Քրեաիրավական միջոցառումների օգտագործումը և նախագծումը որոնք հաշվի են առնում հասարակության տնտեսական, քաղաքական, սոցիալական, հոգևոր նկարագրությունը՝ որտեղ նրանք մեծ դեր ունեն:
  • Հասարակության հակաազդեցությունը առաջացնում է ինչպես ավելորդ փափուկ, այնպես էլ ազդեցության ավելի խիստ միջոցներ:
  • Օրինականության պահպանումը հանցագործության կանխարգելման ժամանակ, դրա հետ կապված միջոցառումների իրականացումը բացառապես օրենքի շրջանակներում՝ նախատեսված է միջազգային ակտերով, սահմանադրությամբ, օրենքներով և ենթաօրենսդրական ակտերով:
  • Հասարակության վերահսկողությունը իրավապահ մարմինների կողմից:
  • Միջոցառումների իրականացման համապարփակ բնույթը, մեղադրանքների բացակայությունը՝ ինչպես իրավապահների կողմը, այնպես էլ կանխարգելիչ միջոցների համար:
  • Բոլոր քաղաքացիների և իրավաբանական անձանց հավասարությունը օրենքի առաջ:
  • Իրավապահ մարմինների խումբը, որոնք իրականացնում են հանցագործության դեմ պայքարը առավել ժամանակակից տեխնիկական միջոցներով և գիտական մեթոդիկայով:
  • Ինչպես միջազգային երկկողմ համագործակցությունը, այնպես էլ՝ պետության մասնակցությունը հատուկ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Հանցագործության դեմ պայքարը իրականացնող մարմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական մարմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական մարմինների համակարգի կառուցումը, որը իրականացնում է հանցագործության դեմ պայքարը, հիմնված է իշխանությունների բաժանման սկզբունքների վրա:

Հանցագործության դեմ պայքարի առանձին գործառույթներ կարող են օժտված լինել այլ պետական մարմիններ (օրինակ դատախազությունը իրականացնում է հանցագործության դեմ պայքարը՝ պայքարելով օրինականության և պետության շահերը դատարանում ներկաըացնելը) և տեղական ինքնակառավարման մարմինները:

Ոչ պետական մարմիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի պետական մարմիններից հանցագործության դեմ պաըքարում կարող են մասնակցել՝

  • Ոչ պետական մարմինները անվտանգության համակարգում՝ մասնավոր պահնորդական ընկերություն և անվտանգության ծառայության կազմակերպություններ, մասնավոր դետեկտիվ ծառայություն, ուսումնական և խորհրդատվական կազմակերպություններ:
  • Հասարակական կազմակերպություններ (օրինակ ժողովրդական կամավորական դրուժինա):
  • Առանձին քաղաքացիներ և այլ խմբեր:
  • Զանգվածային լրատվության միջոցներ, որոնք ուշադրություն են դարձնում հասարակության խնդիրներին, հանցագործության դեմ պայքարին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Коробеев А. И., Усс А. В., Голик Ю. В. Уголовно-правовая политика, тенденции и перспективы. Красноярск, 1991. С. 7.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Криминология: Учебник для вузов / Под общ. ред. А. И. Долговой. М., 2007. ISBN 5-89123-931-0.
  • Криминология: Учебник / И. Я. Козаченко, К. В. Корсаков. М., 2011. ISBN 978-5-91768-209-9.