Բառարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բառարան (Բառգիրք, Բառագիրք), որոշակի (հիմնականում այբբենական) կարգով դասավորված բառերի ամբողջություն, համակարգում՝ հանդերձ բացարություններով կամ թարգմանությամբ այլ լեզուների և կամ այլ տեղեկություններով՝ դրանց մասին։ Մասամբ բառարանի նյութ են ծառայում ոչ թե բառերը, այլ դարձվածները, կայուն բառակապակցությունները, քերականական ձևերը, ձևույթները։ Յուրաքանչյուր բառարան ունի իր բառացանկը (բառամթերքը), կառուցվածքը, նպատակադրումը։

Բառարանի տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվում են նաև վիճակագրական բառարաններ։

Նշված հիմունքները բացարձակ չեն. կան և դրանց համակցումները։ Բառարանագիրները հաճախ ղեկավարվում են համակցված սկզբունքներով. օրինակ, դպրոցական բառարանը կարող է լինել համառոտ կամ ընդարձակ, ուղղագրական կամ ուղղախոսական և այլն։

Բառարանների կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեպետ բառարանի յուրաքանչյուր տեսակ ունի կառուցվածքային իր ուրույն հատկանիշները, այնուամենայնիվ կան նաև ընդհանրական գծեր։ Յորաքանչյուր բառարան ներկայանում է որոշակի բառացանկով, որի բառաշարքը տեղակայվում է հիմնականում այբբենական կարգով, մասամբ էլ այլ եղանակներով Բառացանկի յուրաքանչյուր բառի վերաբերյալ տրվում է այս կամ այն տեղեկությունը կապված բառարանի բնույթի, նրա նպատակադրման հետ։ Բառը իր այս ինֆորմացիոն տվյալներով կոչվում է բառահոդված։ Բառահոդվածը սկսում է գլխաբառով, ապա տրվում են նրա բառարանագրական նմուշները, որոնք կարող են վերաբերել բառի հնչյունաբանական, ուղղագրական, ուղղախոսական, քերականական, բառակազմական, բառապաշարային, ոճական և այլ առանձնահատկություններին։ Բացատրական բառարաններում բառահոդվածը ներկայանում է մի քանի բաժիններով։ Բառարանագրական նշումներից հետո նրանում տրվում են բառիմաստի բացատրությունը՝ հեղինակային կամ տեքստային օրինակների ցուցադրումով, համապատասխան կայուն բառակապակցությունները, դարձվածքները։ Սովորաբար մեկնաբանվում են համեմատաբար կայունացած իմաստները. խոսքի մեջ բառը երբեմն ստանում է տվյալ իրադրությամբ պայմանավորված այլևայլ պատահական, դիպվածային, ոչ բնորոշ իմաստավորումներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ․Զ․ Պետրոսյան, Ս․Ա․ Գալստյան, Թ․Ա․ Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ․Բ․ Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 7։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հ. Զ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, «Հայաստան», 1987, էջ 123-125։
  • Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1975, էջ 55։