Բառակազմական բառարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բառակազմական բառարան, բառարանի տեսակ. բառացանկն ընդգրկում է գործածական բոլոր բառերը։ Երբեմն այն սահմանափակվում է՝ ելնելով բառարանի նպատակից (օրինակ՝ դպրոցական բնույթի բառարաններում)։ Գլխաբառը գրվում է ձևաբանական կամ ստուգաբանական բաղադրիչների առանձնացումով։ Բառի ձևաբանական կազմի տարրերը (արմատ, հոդակապ, ածանց) առանձնացվում են հատուկ նշանով։ Այստեղ տրոհումը կատարվում է ըստ խոսողների լեզվամտածողության, առանձնացվում է այն բաղադրիչը, որը ինքնուրույնաբար խոսողների կողմից գիտակցվում է։ Որոշ բառարաններում կատարվում է նաև ստուգաբանական բաղադրիչների առանձնացում։ Այսպիսի բաղադրիչների ինքնուրույնությունը որոշվում է լեզվաբանական հատուկ վերլուծությամբ։ Հաճախ որոշվում է նաև բառակազմական աստիճանականությունը՝ ըստ բառաբարդող տարրերի (բառակազմական հիմք, բառակազմական ածանց), օրինակ՝ գործ//ստեղծագործ//ստեղծագործություն։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հ. Պետրոսյան, Հայրենագիտական բառարանը, Երևան, 1987։