Ձևաբանություն (լեզվաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ձևաբանությունը լեզվաբանության մեջ զբաղվում է բառի, նրա ձևերի և այդ ձևերի (արմատներ, ածանցներ և այլ խոսքի մասեր) արտահայտած քերականական իմաստների ուսումնասիրությամբ։ Այն վերլուծում և բացատրում է խոսքի մասերի և նրանց հատուկ բառակազմական օրինաչափությունները։

Ձևաբանությունը կարևոր տեղ է զբաղեցնում հնչունաբանության, քերականության, պատմական լեզվաբանության և լեզվի տիպաբանության մեջ։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր լեզու ունի երեք բաղադրիչ տարրեր՝ հնչյունական համակարգ,բառապաշար և քերականական կառուցվածք։ Լեզվի հնչյունական համակարգի ուսումնասիրությամբ զբաղվում է հնչյունաբանությունը,բառապաշարի ուսումնասիրությամբ՝ բառագիտությունը,իսկ քերականական կառուցվածքի ուսումնասիրությամբ՝ քերականությունը։ Քերականությունն ունի երկու բաժին՝ ձևաբանություն և շարահյուսություն[1]։ Ձևաբանություն տերմինը առաջացել է հունարեն մորֆոլոգիա (հուն.՝ μορφολογία) բառից, որն առաջացել է μορφο-ձև և λογοσ-ուսմունք բառերից։ Ձևաբանությունը ուսումնասիրում է լեզվի ձևաբանական կառուցվածքը, բացահայտում բառերի ձևաբանական փոփոխությունները, նրանց խոսքիմասային պատկանելիությունը, քերականական կարգերը, քերականական ձևերի և իմաստների հարաբերությունները։ Ձևաբանության ուսումնասիրության առարկան բառն է իր ձևերի և քերականական իմաստների մասին, խոսքի մասերի և նրանց հատուկ բառակազմական օրինաչափությունների մասին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]